ՈՒրբաթ, 29.03.2024, 15:49

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Սուիցիդալ վարքը, լինելով անձի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի հետևանք և շեղվող վարքի տարատեսակ, իրենից ներկայացնում է իրադրային և անձնային գործոնների փոխգործողության արդյունք: Է. Ռոլլմանն իրադրային գործոնների թվին է դասում.

1. Անընդհատ զարգացող հիվանդությունը, քանզի սուիցիդալ ռիսկի համար ավելի էական է հիվանդության զարգացման գործոնը, նրա բարդությունը: Հիվանդներն ադապտացվում են իրենց վիճակին, եթե այն կայուն է: Հիվանդությունը, որը մարդուն ստիպում է հարմարվել նոր, անբարենպաստ փոփոխություններին, առաջացնելով մեծ սթրես, մարդուն առավել ընկալունակ է դարձնում սուիցիդի նկատմամբ: Այսպիսի դեպքերում մարդիկ գերադասում են կատարել սուիցիդ, քան պայքարել օրեցօր զարգացող հիվանդության դեմ և տառապել հոգով ու մարմնով:

2. Տնտեսական անհաջողությունները, որոնք առաջացնում են կենցաղային մեծ պրոբլեմներ: Այդ դեպքում սուիցիդը դիտվում է որպես իրադրային դիլեմայի օբյեկտիվ լուծում:

3. Սիրած էակի կորուստը, որը խաթարում է մարդու կյանքի նորմալ ընթացքը: Հնարավոր սուիցիդին, որպես կանոն նախորդում է երկարատև ռիսկը: Հուղարկավորումից հետո առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նկատվում է իրականության մերժում, շրջապատող միջավայրի, ապագայի նկատմամբ թշնամական վերաբերմունք, սոմատիկ, տագնապային խանգարումներ և այլն: Այսպիսի դեպքերում սուիցիդը կարող է հանդես գալ որպես այնպիսի միջոց, որը կօգնի ազատվել անտանելի հոգեկան ցավից և միանալ նրան, ով հավերժ լքել է այս աշխարհը:

4. Ծնողների բաժանում, ընտանեկան կոնֆլիկտներ: Որոշ պայմաններում, օրինակ անչափահասների համար, այս գործոնը կարող է ընկալվել ավելի ծանր, քան ինչ-որ մեկի մահը: Սուիցիդենտների համար անհրաժեշտ է իրազեկ լինել նրանց ընտանեկան վիճակին, քանի որ այն արտացոլում է ընտանիքի անդամների հուզական խաթարումները:

Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ: Հասարակության զարգացման արդի փուլը հատկանշվում է սոցիալական լարվածության կտրուկ աճով, որն ուղեկցվում է անձի ներհոգեկան լարվածությամբ և դեզադապտացիայի տարբեր դրսևորումներով, որոնք էլ հանգեցնում են ինքնասպանության աճի:

Մեր իրականության մեջ վերջիններիս արդիականությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատի ենք ունենում ներկայումս ազգաբնակչության համատարած նևրոտիզացիայի մեջ գտնվելու իրողությունն ու այն, որ սուիցիդը շատ հաճախ մեր ժամանակներում  լինելով դեպրեսիայի դրսևորման ձևերից մեկը, ավելի վաղ տարիքի անձանց լայն շերտերն ընդգրկելու հակվածություն է ցուցաբերում: Աշխարհում տարեկան սուիցիդ են կատարում 500 000-ից ավելի մարդ, իսկ միայն փորձերի թիվը հասնում է միլիոնների: Դեռևս լիովին պարզաբանված չէ այն հարցը, թե ի՞նչն է պատանիներին մղում ինքնասպանության, որո՞նք են այն սոցիալական գործոնները և հոգեկան հատկությունները, որոնց ազդեցության տակ անձը դիմում է ինքնասպանության և այն, թե արդյո՞ք սուիցիդն ունի գենետիկական պայմանավորվածություն:

 

Ի՞նչ  դեր ունեն  սոցիալական միջավայրի անբարենպաստ ներգործությունները պատանիների սուիցիդալ որոշման կայացման վրա և որո՞նք են այդ գործոնները

 

Պետք է նշել, որ ինքնասպանության մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան սպանության մակարդակը, ընդ որում այս հարաբերությունը գործնականում չի փոփոխվում: Ինքնասպանության վիճակագրական վերլուծությունը հանգեցնում է հետաքրքիր արդյունքների: 1987թվականին նախկին ԽՍՀՄ-ում մահացել է 54 000 մարդ, որը կազմում է բոլոր դժբախտ դեպքերից մահացածների 22%-ը: Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե յուրաքանչյուր 100 000 բնակչին ընկնում է 20-ից ավելի ավարտված սուիցիդի դեպքեր, ապա իրավիճակը գնահատվում է ճգնաժամային, այն ինչ Ռուսաստանի մի շարք տնտեսական շրջաններում` հեռավոր արևելյան, ուրալյան, արևելա-սիբիրական մասերում այդ ցուցանիշը կազմել է 65-81, իսկ Ուրդմուտիայում և Կոմի հանրապետությունում այն եղել է 150-180-ի, որը լուրջ խորհելու առիթ է տալիս: 2000-2005 թվականներին ՀՀ-ում արձանագրվել է 2 396 ինքնասպանության, նաև ինքնասպանության փորձի դեպքեր: Նշված դեպքերից ամենաշատն ինքնասպանության են դիմել Շիրակի մարզում` 306, Արարատի մարզում` 200, իսկ Լոռիում 185 մարդ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 303 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fhtykb  
0
buy generic atorvastatin over the counter <a href="https://lipiws.top/">lipitor usa</a> atorvastatin pills

Անուն *:
Email *:
Կոդ *: