Հինգշաբթի, 28.03.2024, 17:34

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Կատարված վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու մի շարք եզրակացություններ.

1. Ինքնասպանության և սպանության ցուցանիներնը ընդհանուր ձևով արտացոլում են սոցիալական իրավիճակի ոչ բարենպաստ քաղաքների տարբերակումը և կարելի է այդ մոտեցումն օգտագործել որպես սոցիալական ախտաբանության մակարդակի որոշման միջոց:

2. Ռուսաստանի մարզային կենտրոններում սոցիալական իրավիճակը որոշակիորեն առավել բարենպաստ է, քան այլ քաղաքներում, որտեղ համապատասխանաբար սուիցիդների թիվը ցածր է:

3. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է արդյունաբերական բարձր զարգացած շրջաններում:

4. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է նաև այն շրջաններում, որտեղ ավանդույթների ուժն առավել մեծ է:

5. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը մեծ կախվածություն ունի քաղաքների տնտեսական մակարդակից և աշխարհագրական դիրքից:

6. Հետազոտվող քաղաքներում սպանությունների հետ համեմատած ինքասպանության ցուցանիշը երեք անգամ բարձր է:

7. Ինքնասպանության մակարդակը գտնվում է հակադարձ համեմատական կախվածության մեջ քաղաքի բնակչության մեջ երեխաների գրաված բաժնով:

8. Հետազոտվող քաղաքներում ինքասպանության մակարդակի և սպանության միջև նկատելի կորելյացիոն կապ չի հայտնաբերվել:

2006թ. Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, պատանիների շրջանում անցկացվել է հետազոտություն սուիցիդի իրականացման մեջ սոցիալական միջավայրի դերը որոշելու նպատակով:

Նախ և առաջ հայտնաբերվել են պոտենցիալ սուիցիդենտները, այնուհետև հետագա աշխատանքներ են տարվել վերջիններիս հետ:

Հետազոտության ընթացքում կիրառված մեթոդներն են.

1. դիտումը

2. հոգեբանական զրույցը

3. §Ծառ¦ պրոյեկտիվ թեստը

4. Շնեյդմանի հոգեկան ցավի գնահատման մեթոդիկան

5. անձի տագնապը, դեպրեսիան, ինչպես նաև սուիցիդալ մտքերի առկայությունը, սուիցիդալ ռիսկի աստիճանը որոշող թեստեր

6. Բեկի` դեպրեսիայի գնահատման սանդղակը

7. անձի ընկճվածության (դեպրեսիայի) մակարդակի որոշումը

8. դեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակը (Ա. Ս. Զիգմունդ և Ռ. Դ. Սնայթ)

9. Թեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկան

10. սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարանը

11. սուիցիդալ մտքերի սանդղակը

 

Հետազոտությունն անցավ հանգիստ պայմաններում, ընդ որում պատանիներն իրենք էին շահագրգռված հետազոտական աշխատանքում ներգրավվելու մեջ: Առաջ էր քաշված այն վարկածը, որ պատանիների ինքնասպանության դիմելու որոշման մեջ առավել ազդեցիկ դերը պատկանում է սոցիալական միջավայրին:

Անձնային գործոնները շատ տարբեր են: Դրանց թվին կարելի է դասել թերարժեքության բարդույթը, օտարվածությունը, հուսալքությունը, բնավորության շիզոիդ շեշտվածությունը (ըստ Կ. Լեոն Հարդի), հուզական խանգարումները, որոնց մեջ առաջնային դերը պատկանում է դեպրեսիային: Ապացուցված է, որ պոտենցիալ ինքնասպանների մեծամասնությունը տառապում է դեպրեսիայով: Այն հաճախ սկսվում է աստիճանաբար` առաջացնելով տագնապ և տրտմություն:

Մարդու կողմից այդ սկիզբը կարող է չգիտակցվել, և նա միայն նկատում է, որ վերջին ժամանակներում դարձել է թախծոտ, ճնշված, անընդհատ դոմինանտում է մելանխոլիկ տրամադրությունը: Այսպիսի դեպքերում մարդիկ դժգոհում են թուլությունից, հոգնածությունից, քնկոտությունից, կենսական էներգիայի պակասից: Դեպրեսիայի և դրանով պայմանավորված սուիցիդալ մտքերի նշան կարող է հանդիսանալ նաև սեռական ակտիվության նվազումը, անպտղությունը, իպոտենցիան: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաշվարկել է ինքնասպանության 800 դրդապատճառներ, որոնք շատ բազմազան և տարաբնույթ են:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 351 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Irolbj  
0
buy atorvastatin 40mg for sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg online cheap</a> lipitor 80mg for sale

Անուն *:
Email *:
Կոդ *: