Հինգշաբթի, 18.04.2024, 12:10

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Սուիցիդալ առումով հատկապես կարևորվում է վերջին փուլը, որը Հ. Սելյեի խոսքերով բնութագրվում է §ադապտացիոն էներգիայի¦ սպառմամբ, հանգեցնում է գործունեության խանգարմանը, նյարդահուզական պոռթկմանը և կարող է ունենալ լետալ ավարտ:

Աֆեկտը ևս յուրահատուկ վիճակ է, որը բուռն ընթացող կարճատև հուզական պրոցես է: Այն ամբողջությամբ իշխում է մարդուն, բնութագրվում է գիտակցության նշանակալի փոփոխություններով, հուզակամային հսկողության նվազեցմամբ, հոգեկան իմացական երևույթների խաթարմամբ և այլն: Աֆեկտի վիճակում սուիցիդալ ռիսկը մեծանում է, որը, որպես կանոն, ընկած է իմպուլսիվ սուիցիդների հիմքում: Ընդհանուր առմամբ հուզական խաթարումների նշան են հադիսանում ախորժակի բացակայությունը կամ շատակերությունը, անքնությունը կամ բարձր քնկոտությունը, հաճախակի սոմատիկ բողոքները (գլխացավ, հոգնածություն, ցավեր որովայնում և այլն), անտարբեր վերաբերմունքն արտաքին տեսքի նկատմամբ, միայնակության, անօգտակարության, մեղքի կամ տխրության մշտական զգացումները, հուզական կոնտակտներից խուսափումը, ընտանիքից և մտերիմներից խուսափումը, իմացական պրոցեսների խանգարումը, կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքները և այլն:

Ֆրուստրացիան, ինչպես գրում է Ն. Դ. Լևիտովը, մի հոգեկան վիճակ է, որն առաջանում է մարդու կենսական նպատակների իրագործման ճանապարհին հանդիպող անհաղթահարելի խոչընդոտների արդյունքում: Ֆրանսիացի հոգեբան Պ. Ֆրեսը նշում է, որ ֆրուստրացիան առաջանում է ամեն անգամ, երբ ֆիզիկական, սոցիալական և նույնիսկ երևակայական որևէ արգելք խոչընդոտում է նպատակի իրագործմանը կամ որոշման իրականացմանը: Ֆրուստրացիան ևս անձի վրա կարող է ունենալ կոնստրուկտիվ և դեստրուկտիվ ազդեցություն, որի դեպքում ֆրուստրատորի նկատմամբ մարդու հուզական հակազդումներն ուղեկցվում են անհիմն ինքնամեղադրանքով, որը հիպերբոլիզացվելով կարող է հանգեցնել աուտոագրեսիվ վարքի` ընդհուպ մինչև ինքնասպանության:

Սուիցիդալ վարքի անձնային գործոնների շարքում իր յուրատիպ տեղն է զբաղեցնում անձնային իմաստը, որը բաժանվում է հետևյալ տիպերի.

1. Բողոք, վրեժ - սուիցիդալ վարքի §բողոքական¦ ձևերը առաջանում են այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներում, երբ վերջինիս օբյեկտիվ օղակները թշնամական կամ ագրեսիվ են սուբյեկտի նկատմամբ: Այստեղ սուիցիդի իմաստն օբյեկտիվ օղակին տրվող բացասական ռեակցիան է: Վրեժը՝ դա բողոքի կոնկրետ ձևն է, որի նպատակն է վնաս հասցնել շրջապատող միջավայրին: Վարքի այս ձևերը ենթադրում են բարձր ինքնագնահատականի, ինքնարժեքի առկայություն, անձի ակտիվ, ագրեսիվ դիրքորոշում, որը գործում է հետերոագրեսիան աուտոագրեսիայի վերափոխման մեխանիզմով:

2. Կանչ, աղերսանք - §կանչ¦ տիպի սուիցիդալ վարքի իմաստը կայանում է դրսից տրվող օգնության ակտիվացման մեջ, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրադրությունը, այստեղ անձի ակտիվությունն ավելի քիչ է:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 250 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Umotlb  
0
atorvastatin generic <a href="https://lipiws.top/">lipitor for sale online</a> order atorvastatin 40mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: