Երեքշաբթի, 23.04.2024, 21:57

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

3. Փախուստ (պատժից, տառապանքից) - կոնֆլիկտի էությունն անձնային կամ կենսաբանական գոյությանը սպառնացող վտանգի մեջ է, որին հակադրվել է §բարձր ինքնարժեքը¦: Սուցիդի իմաստն այստեղ կայանում է նրանում, որ մարդը փախչում է սպառնալիքներից ինքնաոչնչացման ճանապարհով:

4. Ինքնապատիժ - կարելի է սահմանել որպես §բողոք անձի ներքին պլանում¦: Սա ներքին կոնֆլիկտ է, որին բնորոշ է §ես¦-ի յուրահատուկ երկատումը երկու դերի` §ես դատավոր¦-ի և §ես մեղադրյալ¦-ի ներքնայնացումն ու իրականացումը: Այս տիպի սուիցիդն ունի երկու իմաստ` §իր մեջ թշնամու ոչնչացում¦ և §մեղքերի քավում¦:

5. Մերժում, հրաժարում - այս դեպքում սուիցիդի նպատակը և գործունեության մոտիվը համընկնում են, որպես մոտիվ հանդես է գալիս գոյության մերժումը, իսկ որպես նպատակ` ինքնաոչնչացումը:

Սուիցիդալ վարքի այս տարբերակված տիպերն իրենցից ներկայացնում են կոնֆլիկտային իրավիճակներ, ընդհանուր վարքային ձևերի նմանօրինակներ: Սուիցիդենտների նախորդ տարիների անհատական վարքի վերլուծության ժամանակ բացահայտվում է նախապատվությունն այս կամ այն տիպի նկատմամբ: Համընկնում են կոնֆլիկտների ժամանակ ցուցաբերվող և սուիցիդալ վարքային հակազդումների անձնային իմաստները: Սա հաստատում է սուիցիդի կոնցեպցիայի հիմնական տեսական դրույթները, մասնավորապես անձնային օղակի դերը սուիցիդալ վարքի ծագման մեջ: Առաջին տիպից հինգերոդին անցման շղթան դիտելով տեսնում ենք, որ սուիցիդալ նպատակն ու գործունության մոտիվն աստիճանաբար մոտենում են, ինչի ընթացքում ամրապնդվում են ձգտումները, մեծանում է մեռնելու ցանկությունը, հետևաբար նաև փորձերի լրջությունը: Գոյութուն ունի հստակ կապ կոնֆլիկտների բնութագրիչների և նախասուիցիդալ նշանների միջև: Վերջինիս որոշ չափանիշներ փոփոխության են ենթարկվում օրինաչափորեն: Օրինակ, որքան մեծանում է տևողականությունն, այնքան նվազում է աֆեկտիվ երանգավորումը և սրությունը:

Ամփոփելով վերոնշյալը` կարող ենք ասել, որ սուիցիդալ ռիսկը մեծ է հետևյալ դեպքերում, եթե

  • նախկինում կատարել է սուիցիդալ փորձ
  • առկա է դիմակավորված կամ ուղղակի սոիցիդալ սպառնալիք
  • ընտանիքում կատարվել է սուիցիդ (հատկապես ծնողների կողմից)
  • անձը տառապում է հարբեցողությամբ
  • թմրանյութերի օգտագործումը կրում է խրոնիկական բնույթ
  • եթե տառապում է անբուժելի կամ խրոնիկական հիվանդությամբ
  • կրել է ծանր կորուստներ
  • կան ընտանեկան պրոբլեմներ, հատկապես ծնողերի բաժանում
  • կան ֆինանսական պրոբլեմներ

 

Սուիցիդալ վտանգ պարունակող ռեֆերենտ խմբերն են.

 

1. անչափահասներ, որոնք սպառել են հասարակության հետ իրենց կապերը: Նրանք չարաշահում են ալկոհոլը, ծխախոտն ու թմրանյութերը, տարբերվում են իրենց դևիանտ1 կամ կրիմինալ վարքով: Այդպիսի անչափահասների կազմավորած խումբը կոչվում է ռետրիստական (իրականությունից և կենսական դժվարություններից փախուստի ձգտող): Համաձայն ամերիկացի սոցիոլոգ Ռ. Մերթոնի §Կրկնակի անհաջողություն¦ կոնցեպցիայի` ռետրիստական վարքային ձևերն առաջանում են այն դեպքում, երբ.

ա). Նպատակի իրականացման ճանապարհին հանդիպած խոչընդոտները լինում են երկարաժամկետ

բ). Նպատակն իրակացնելու համար անձը չի կարողանում դիմել հանցավոր եղանակների

 

1 դևիանտ-շեղվող

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 307 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Kadvjx  
0
atorvastatin 40mg canada <a href="https://lipiws.top/">atorvastatin uk</a> oral lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: