ՈՒրբաթ, 26.04.2024, 08:32

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

2. հոմոսեքսուալիստներ

3.ազատազրկվածներ
4. պատերազմի վետերաններ

5. մեծահասակներ, որոնք ֆրուստրացվել են կյանքում իրենց սպասելիքների և իրական ձեռքբերումների անհամապատաս-խանության պատճառով:

6. ծերեր, որոնք տառապում են անբուժելի հիվանդությամբ կամ լքվել են հասարակության կողմից: Սուիցիդը ծերերի մոտ միշտ արդյունք է §կյանքի իմաստի կորստի ծանրության¦: Օրինակ, դժվարություններ աշխատանքում, թոշակի անցնելու հետևանքով բարդություններ կամ ամուսնու (կնոջ) կորուստ: Այսպիսով, այրիները և ամուրիները համեմատաբար ավելի են հակված սուիցիդի:

Սուիցիդի ռիսկը կտրուկ անկում է ապրում ամուսնու մահից մեկ տարի հետո, սակայն պահպանվում է միջինից բարձր, դեռևս մի քանի տարվա ընթացքում: Միայնակ ծերերը հակված են զգացմունքային անհավասարակշռության, և հատկապես այն ծերերը, ովքեր տագնապած են կամ ունեն անլիարժեքության բարդույթ, առավել շատ են ենթակա ինքնասպանության մտքին:

7. Հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ

 

Ինքնասպանության ձևերը: Մարդու նորմալ կենսագործունեությանը խանգարող ամենագլխավոր գործոններից մեկը հոգեկան հիվանդությունն է, որը դժվարացնում է ոչ միայն հիվանդի ադապտացիան շրջապատող միջավայրին, այլ նաև մեծ պրոբլեմներ է ստեղծում հիվանդի ընտանիքի անդամների համար: Խոսելով սուիցիդալ վարքի մասին` չենք կարող անտեսել նաև սուիցիդալ վարքի դասակարգումը, տիպոլոգիան: Առաջին անգամ նման դասակարգում տվել է Է. Դյուրգհեյմն իր §Ինքնասպանություն¦ սոցիոլոգիական էտյուդում: Նա տարբերում էր սուիցիդալ վարքի 3 հիմնական տիպեր`  էգոիստական, ալտրուիստական և անոմիստական:

Էգոիստական սուիցիդի բնորոշ գիծն է §թախծոտ մելանխոլիայի վիճակը, որն անդամալուծում է մարդու յուրաքանչյուր գործունեություն¦: Մարդու համար արտաքին աշխարհի հետ շփումը դառնում է անտանելի: Նա փակում է իր աչքերը և ոչինչ չի ուզում տեսնել, քանի որ տեսնելու դեպքում նրա ցավն ավելի է ուժեղանում: Իր ուշադրությունը, գիտակցությունն ուղղում է միայն ինքն իրեն, դեպի իր ապրումները, դրանով իսկ խորացնում մենակությունը: Այն մարդը, որի գործունեությունն ուղղված է միայն դեպի իրեն, անզգա է դառնում իրեն շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Արտաքին աշխարհից անջատումն ըստ էության դրական երևույթ չէ, բայց ուղղակիորեն չի հանգեցնում սուիցիդի: Հարց է ծագում, թե ինչն է հանդիսանում սուիցիդալ հակազդման պատճառ: Բանը նրանում է, որ մարդը, սահմանափակելով իրեն արտաքին աշխարհից, զրկվում է այդ աշխարհում իդենտիֆիկացվելու և ինքնորոշման հնարավորություններից, նրա գիտակցությունը չի կարող որոշել իմանենտ ձևով, այլ երևույթներից անկախ: §Դատարկություն ստեղծելով իր շուրջը, մարդը դատարկություն է ստեղծում նաև իր ներսում, և իր մտորումների հիմնական նյութը դառնում է միայն սեփական հոգևոր աղքատությունը¦: Այդ դատարկության գիտակցումը վաղ թե ուշ հանգեցնում է սուիցիդի: Սյս դեպքում սուիցիդն իր մեջ հուզական պոռթկման կամ դիմադրության տարր չի պարունակում, այլ ընդհակառակը` կյանքի վերջին պահերն երանգավորված են, հանգիստ մելանխոլիայով: Մարդը նախօրոք մշակում է ինքնասպանության պլանը և շարժվում դեպի ելակետային պահը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 325 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gpjenu  
0
buy lipitor without a prescription <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg generic</a> lipitor 20mg drug

Անուն *:
Email *:
Կոդ *: