ՈՒրբաթ, 19.04.2024, 10:58

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչ Ա. Մախավիկովը սուիցիդալ վարքը քննարկում է պաշտպանական մեխանիզմների տեսանկյունից` կարևորելով դրանցից չորսը.

1. ինտրոեկցիա                                          

2. պրոյեկցիա                                             

3. ռետրոֆլեկսիա

4. կոնֆլուենցիա

 

Ինքնասպանության մեկ այլ դասակարգում առաջարկվել է Շնեյդմանի կողմից, որը հիմնվելով աուտոպսիայի երևույթի վրա, տարբերել է սուիցիդի երեք տիպ.

1. Էգոիստական - դրա պատճառ է հանդիսանում ներհոգեկան երկխոսությունը, բախումը §ես¦ տարբեր մասերի միջև, որտեղ արտաքին հանգամանքները խաղում են ընդամենը լրացուցիչ դեր, օրինակ հոգեկան հիվանդների սուիցիդները, որոնք տառապում են լսողական հալյուցինացիաներով: Ա. Մախավիկովը նշում է, որ էգոիստական ինքնասպանության դեպքում պետք է խոսենք սուիցիդի §ռետրոֆլեքսիվ վեկտորի մասին¦, §Ռետրոֆլեքսիայի դեպքում մարդը կանգնեցնում է իր ակտիվությունը կոնկրետ գործողության մակարդակում: Նրա զգացմունքներն ու ցանկությունները դուրս չեն գալիս և մնում են ներսում¦:

 2. Դիադիկ սուիցիդներ - սրանց հիմքում ընկած է պահանջմունքների և ցանկությունների չիրականացումը` կապված նշանակալի մարդու հետ: Այդպիսով արտաքին հանգամանքները դառնում են դոմինանտող` այդ արարքը դարձնելով ուրիշի հանդեպ վերաբերմունքի գործողություն:

3. Ագեներատիվ ինքնասպանություն - մարդը կորցնում է հասարակությանը պատկանելու ձգտումը, այդ դեպքում մահվան ցանկությունն անձի մոտ դառնում է դոմինանտող:

Ինքնասպանության տեսությունները: Սովորաբար ինքնասպանու-թյան մեկնաբանումը փորձում են իրականացնել ելնելով եզակի գործոնից, սակայն այդպիսի մոտեցումը թույլ չի տալիս երևույթն ուսումնասիրել իր ամբողջականության մեջ: Սոցիոլոգիկան ուղղության ներկայացուցիչ Է. Դյուրգեյմը ներմուծել է §սոցիալական անոմիա¦ հասկացությունը, որը արտահայտում է մարդու վերաբերմունքը սոցիալական նորմերի և արժեքների նկատմամբ, դրանց նշանակության կորուստը, որը կարող է հանգեցնել շեղվող վարքի: Նա գտնում է, որ անոմիան առաջացնում է հուսահատություն, գրգռվածություն, որը կարող է ուղղված լինել դեպի սեփական անձը կամ դեպի դիմացինը: Ինքնասպանության անտրոպոլոգիական տեսության հիմնադիրն իտալացի հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոն է, որի ներկայացուցիչները գտնում էին, որ ինքնասպանության պատճառ են հանդիսանում մարդու մարմնակառուցվածքային և զարգացման տարատեսակ անոմալիաները:

Օրենդորֆը, Որտվալդը և Մինակովը սուիցիդը փորձում էին բացատրել ելնելով ինքնասպանի գանգի կառուցվածքից: Հետաքրքիր է ինքնասպանության գենետիկական պայմանավորվածությունը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 343 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gpefsw  
0
lipitor 10mg price <a href="https://lipiws.top/">atorvastatin cost</a> buy lipitor 20mg pill

Անուն *:
Email *:
Կոդ *: