ՈՒրբաթ, 29.03.2024, 14:09

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Փորձերը ցույց են տալիս, որ ինքնասպանների 6%-ի մոտ ծնողներից որևէ մեկը եղել է սուիցիդենտ: Հակառակ տեսակետն են հարում հոգեդինամիկ ուղղության ներկայացուցիչները, որոնք գտնում են, որ ինքնասպանության դեպքում ավելի շատ գործում է հոգեբանական մոդելավորման դերը: Հետագայում Ուֆայի գենետիկները մարդու գենոտիպում հայտնաբերեցին երեք գեներ, որոնք պատասխանատու էին տվյալ վարքի համար:

Սուիցիդի վերաբերյալ իր տեսությունն է առաջ քաշել ֆրանսիացի հոգեբույժ Էսկիրոյլը: Ըստ նրա` բոլոր ինքնասպանները հիվանդներ են, և միայն շեղված հոգեկանով մարդը կարող է մղվել ինքնասպանության: Այս տեսության կողմնակից Ռինգելը և Բրոշը նշում էին, որ սուիցիդը հոգեկան հիվանդին բնորոշ վարքագիծ է: Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքեցին այդ կարծիքը, իսկ որպես ապացույց բերվեցին Ա. Մելյանսկու այն տվյալները, որ ինքնասպանների միայն 10%-ն են եղել հոգեկան հիվանդներ, մնացածները նման ռիսկային քայլի գնալու համար շատ ամուր կամք ունեն:

20-րդ դարում աուտոագրեսիվ վարքը սկսեց հետաքրքրել հոգեվերլուծական ներկայացուցիչներին` Ֆրեյդին, Ադլերին, Շտեկելին և Յունգին: Ֆրեյդն իր §Թախիծ և մելանխոլիա¦ աշխատության մեջ սուիցիդը մեկնաբանում է էրոսի և թանատոսի հիման վրա: Ըստ նրա` կյանքն այս երկու բնազդների պայքարի գոտին է. ըստ տարիքի էրոսը աստիճանաբար մարում է, և ուժեղանում է թանատոսը, իսկ սպանությունը և ինքնապանությունը թանատոսի գործունեության արդյունք են և կախված նրանից, թե ագրեսիան ինչ ուղղությամբ կընթանա` դեպի դիմացինը, թե սեփական անձը, տեղի կունենա սպանություն կամ սուիցիդ: Կ. Յունգը, խոսելով սուիցիդի մասին, նշում է, որ սուիցիդի պատճառ կարող են լինել մարդու հոգեկան վերածնման անգիտակցական ձգտումը: Վերածնման արխետիպն իր մեջ կրում է պարգևատրման գաղափար և կապված է մայրական արխետիպի հետ, որը ձգում է մարդուն դեպի արգանդ, որտեղ կարելի է հասնել լիարժեք անվտանգության և ապահովության:

Ըստ Կ. Հորնիի` մարդկանց փոխհարաբերությունների խզման արդյունքում առաջանում է նևրոտիկ կոնֆլիկտ, որի համար հիմք է հանդիսանում §հիմնական տագնապը¦: Այս տագնապը սկիզբ է առնում վաղ մանկությունից և կարող է ոչ միայն սուիցիդալ վարքի պատճառ հանդիսանալ, այլև առաջացնել ատելություն, զզվանք, օտարացում խորը մերժման զգացմունքներով: Վերջինս ավելի է ուժեղանում, երբ համընկնում է երևակայական պատկերների հետ: Այս դեպքում ատելությունը դեպի  սեփական §ես¦-ն այնքան է մեծանում, որ կարող է մղել ինքնասպանության: Սուիցիդը կարող է հանդես գալ §իրականացման սուիցիդի¦ ձևով, որի ժամանակ մարդը գտնում է, որ անձը չի համապատասխանում հասարակության սպասումներին, չափանիշներին:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 282 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qrpeuo  
0
cheap lipitor 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg oral</a> atorvastatin 80mg cost

Անուն *:
Email *:
Կոդ *: