ՈՒրբաթ, 26.04.2024, 17:39

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Լոգոթերապիայի հիմնադիր Ֆրանկլը համարում էր, որ ինքնասպանն ավելի շատ վախենում է կյանքից, ոչ թե մահից: Այս դեպքում սուիցիդը զրկում է մարդուն դժվարությունների միջով անցնելու և նոր փորձ ձեռք բերելու, զարգանալու հնարավորությունից: Նա խղճում էր ինքնասպաններին և գտնում, որ նրանց չկա ոչ բարոյական, ոչ էլ իրավական արդարացում:

Սուիցիդոլոգիայում կարևորվում է նաև ինքնասպանության իրագործման ձևը: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նշում է ինքնասպանության 83 տարբերակներ, որոնք ունեն սեռային, ազգային, սովորույթային և այլ ձևեր: Երբեմն ինքնասպանության ձևը կարող է խիստ արտասովոր լինել և մինչև անգամ զարմանք հարուցել: Մարդկային երևակայությունն իրեն զարմացնում է նաև այդ բնագավառում: Սուիցիդը սերտորեն կապված է տեխնիկայի նվաճումների հետ, և դրա հետ է կապված հրազների և տարատեսակ թույների կիրառումն այդ ասպարեզում:

Հասարակության մեջ բացի անհատական սուիցիդից հանդիպում են նաև մասսայական ինքնասպանության դեպքեր: Երբեմն անձը կարող է ընկնել այնպիսի խմբերի մեջ, որտեղ ենթարկվելով որոշակի ազդեցության, դառնում է տվյալ խմբի մոլագար-մանյակալ առաջնորդին կամ նրա շրջապատողներին բավարարող անկամք գործիք: Ամբողջությամբ ճնշվում է նախկին անձնային նույնականությունը, խարխլվում են հին սոցիալական կապերը: Արտասահմանյան, հատկապես ամերիկյան գրականության մեջ, այդ երևույթը կոչվում է §դեստրուկտիվ պաշտամունք¦, իսկ անձի ասոցիալականացման պրոցեսը, պաշտամունքային կառուցվածքին կապակցումը` գիտակցության հսկողություն կամ §ռեֆորմացված մտածողություն¦:

Կասկածից վեր է, որ հատկապես պաշտամունքային բնութագիր ունի Մերձավոր Արևելքում մի շարք ծայրահեղական քաղաքական կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ տեռորիստները, ովքեր իրենց մարմնի վրա կրելով պայթուցիկ նյութեր` մղվում են ինքնասպանության:

Յուրաքանչյուր տարիքային խմբին հատուկ է իրեն բնորոշ սուիցիդալ վարքը:

Գոյություն ունեն սուիցիդի տարբեր ձևեր.

Ալտրուիստկան1 - ինքնասպանության այս տիպն էգոիստականի հակադարձ պատկերն է, որի հիմքում ընկած է կրքոտ զգացմունքը: Այս տիպի սուիցիդը հիմնականում բնորոշ է պետական գործիչներին, կրոնամոլներին, ընդհանրապես այն մարդկանց, ովքեր մեծ պատասխանատվություն են զգում իրենց արարքների կամ ուրիշ մարդկանց կյանքի համար:

Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից ալտրուիստական սուիցիդը տեղի է ունենում §ինտրոեկտիվ վեկտորի դաշտում¦: Մարդն ինտրոեկցիան անում է այնպես, ինչպես իրենից սպասում են ուրիշները, ապա ինտրոեկցիոն վեկտորն առավել արտահայտված է ալտրուիստական սուիցիդի դեպքում, որը տեղի է ունենում, երբ հասարակության հեղինակությունը ճնշում է անհատի §Ես¦-ը: Անտեսելով իր §Ես¦-ը, մարդը դառնում է հասարակության կամքի ստրուկը:

 

1 Ալտրուիստկան-այլասիրական

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 295 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Morndc  
0
purchase lipitor for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin for sale online</a> order atorvastatin 80mg online cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: