Շաբաթ, 20.04.2024, 13:48

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 Անոմիստական - այս տիպի սուիցիդի դեպքում դոմինանտող զգացմունքը զայրույթն է: Անոմիստական սուիցիդի ժամանակ նկատվում է խորը թշնամանք, հակակրանք, մերժողականություն կյանքի նկատմամբ: Բելոգլազովը գտնում է, որ անոմիստական սուիցիդների քանակը երկրի սոցիալական լարվածության ցուցանիշ է հանդիսանում: Այս սուիցիդի դեպքում խոսվում է պրոյեկտիվ պաշտպանական մեխանիզմի մասին: Օգտագործելով պրոյեկցիան` այն, ինչ պատկանում է իրեն, անհատը, վերագրում է շրջապատող միջավայրին, որի ծայրահեղ կետում առաջանում է անոմիայի ֆենոմենը:

Դյուրգհեյմն անդրադարձել է նաև հոգեկան հիվանդների կողմից կատարվող սուիցիդի առանձնահատկություններին և առաջարկել հետևյալ դասակարգումը.

1. մանյակալ սուիցիդ - այս տիպը բնորոշ է նրանց, ովքեր տառապում են հալյուցինացիաներով կամ զառանցանքային գաղափարներով: Հիվանդը սպանում է իրեն, որպեսզի խուսափի երևակայական վտանգից, ամոթից կամ էլ ենթարկվում է, իր համար, ինչ-որ գերբնական ուժի կողմից տրվող հրամաններին:

2. մելանխոլիկների սուիցիդ - հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր գտնվում են խորը հիասթափության, վշտի մեջ: Այսպիսի վիճակում մարդը չի կարող ճիշտ ձևով սահմանել իր վերաբերմունքը շրջապատող մարդկանց և առարկաների նկատմամբ: Նրան ոչինչ չի գրավում, ամեն ինչ պատվում է սևով, կյանքը թվում է անիմաստ, հոգնեցուցիչ և տխուր: Ելնելով նրանից, որ այս վիճակը հիվանդի մոտ ոչ մի րոպե չի դադարում, նրա մոտ սկսում է առաջանալ սուիցիդալ անհաղթահարելի ցանկություն: Վերջինս ամուր ձևով ֆիքսվում է նրա ուղեղում, դոմինանտում այնքան ժամանակ, մինչև իրականացվի:

3. կպչուն մտքերով տառապող մարդկանց սուիցիդ - այսպիսի վիճակում սուիցիդը պայմանավորված չէ ոչ իրական և ոչ էլ երևակայական մոտիվներով: Վարքի հիմքում ընկած է սեփական մահվան մասին կպչուն միտքը, որն առանց էական պատճառի սկսում է դոմոինանտել հիվանդի ուղեղում: Հիվանդը տարվում է այդ գաղափարով, թեև շատ լավ հասկանում է, որ դրա համար չկա ոչ մի նպաստող առիթ: Դա դատողություններին չենթարկվելու բնազդային ցանկություն է:

4. իմպուլսիվ սուիցիդ - ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում հիվանդը սուիցիդ կատարելու համար չունի ոչ իրական, ոչ էլ երևակայական հիմնավորում: Նախորդ տեսակների և սրա միջև եղած տարբերությունը կայանում է նրանում, որ եթե կպչուն մտքերը երկար ժամանակ հետևում են հիվանդին և հետզհետե գերի դարձնում նրա կամքը, ապա սուիցիդի այս տեսակը առաջանում է հանկարծակի` անհաղթահարելի իմպուլսից: Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ հոգեկան հիվանդների սուիցիդը կամ դրդապատճառներ չունի, կամ էլ դրանք խիստ երևակայական են:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 280 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Vkoksz  
0
buy generic lipitor for sale <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 10mg</a> buy cheap lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: