Երեքշաբթի, 23.04.2024, 20:29

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Է. Րոլլմանը ներկայացնում է սուիցիդի մի յուրահատուկ տիպ` իմիտացիոն1 սուիցիդ: Այս տերմինի առաջացման համար հիմք է հադիսացել Գյոթեի §Երիտասարդ Վերթերի տառապանքները¦ պատմությունը: 1774 թվականին Գյոթեն հրատարակեց իր գիրքը, որը վայելեց: Սակայն շուտով գրքի հրատարակումն արգելվեց, քանի որ այն Եվրոպայում առաջ բերեց սուիցիդի մեծ ալիք: Երիտասարդները, հետևելով շատ կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ և մեծ հռչակ գրքի հերոսի օրինակին, կատարում էին սուիցիդ: Է. Րոլլմանի կարծիքով իմիտացիոն սուիցիդը հանդիպում է միայն անչափահասների շրջանում, քանի որ հենց այս տարիքում է ուժեղ խմբավորման էֆեկտը: Բժշկության մեջ առաջացավ §Վերթերի էֆեկտ¦ հասկացությունը, որով մատնանշում էին սուիցիդալ իմիտացիոն ազդեցությունը: Այս երևույթն ուսումնասիրվել է նաև Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգ Դ. Ֆիլիպսի կողմից: Նա ուսումնասիրել է մարդկանց վրա այս ֆենոմենի ունեցած ազդեցությունն ինչպես անցյալում, այնպես էլ մեր ժամակնակներում:

Նրա կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանվում է լրատվական միջոցների կողմից, սուիցիդների թիվը կտրուկ մեծանում է, քանի որ սուիցիդի մասին տեղեկատվությունն իրենից ներկայացնում է դեստրուկտիվ ինֆորմացիա: Դա խոսում է այն մասին, որ որոշ անհավասարակշիռ մարդիկ, կարդալով որևէ մեկի սուիցիդի մասին, կատարում են սուիցիդալ ակտ` նմանակելով վերջինիս: Սա սոցիալական ապացույցի սկզբունքի դրսևորման մի ձև էմարդը գտնում է, որ ինքը բարդ, անելանելի իրավիճակներում պետք է վարվի այնպես, ինչպես գործել են այդ մարդիկ նմանատիպ դժվարություններ կրելու ժամանակ: Իրազեկ լինելով որևէ մեկի սուիցիդի մասին` մարդը սկսում է մտածել, որ այն իր համար ևս շատ հարմար եղանակ է, իսկ ոմանք էլ առանց տատանվելու հետևում են այդ օրինակին:

Այս ամենից Ֆիլիպսը ենթադրում է, որ մարդիկ կրկնօրինակում են այն անձանց սուիցիդն, ում իրենց նման են համարում: Ակնհայտորեն երևում է, որ սոցիալական ապացույցի սկզբունքն այնքան ունիվերսալ է և հզոր, որ ազդում է ամենահիմնական որոշման վրա. ապրե՞լ, թե՞ մեռնել:

Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից իմիտացիոն սուիցիդը պետք է դիտարկել կոնֆլյուենցիոն դաշտում: Մախավիկովը գրում է. Միաձուլումը կամ կոնֆլյուենցիան, գեշտալտ հոգեբանության համաձայն, մի վիճակ է, որում մարդը խոչընդոտում է ֆիգուրի և նրա հետ կապված գրգռման առաջացմանը: Կյանքում այս վիճակն առավել բնորոշ է մանկիկին, որը միաձուլվում է իր մորը: Հետագայում կոնֆլյուենցիան հնարավոր է որոշ սոցիալական խմբի կամ նշանակալից անձի: Միաձուլման վիճակում մարդը լիարժեք կորցնում է սափական §Ես¦-ը և իր կամքով ենթարկվում է ինքնասպանության:

Այդ ժամանակ մարդը չի գիտակցում իր զգացմունքներն ու պահանջմունքները, այդ պատճառով խիստ ընկալունակ է դառնում աուտոագրեսիվ գործողությունների նկատմամբ: Ավարտելով իմիտացիոն սուիցիդի նկարագրումը` նշենք, որ Գյոթեն իր պատմվածքը գրելուց հետո խոստովանել է. §Ես գրեցի Վերթերին, որպեսզի ինքս Վերթեր չդառնամ¦: Սակայն ստացվեց այնպես, որ հաղթահարելով սեփական ճգնաժամը` գրողը հոգեբանական դաշտ ստեղծեց ուրիշների համար:

 

1 իմիտացիա-նմանակել

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 443 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Mxdxfm  
0
lipitor 20mg price <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg online</a> lipitor 80mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: