Շաբաթ, 27.04.2024, 01:41

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍՈՒԻՑԻԴԸ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ

 

Պատանեկության տարիքն ընդգրկում է դպրոցականի կյանքի 15-18 տարեկան հասակը, որը համապատասխանում է միջնակարգ դպրոցի (նախկինում 8-10-րդ դասարաններ) այժմ արդեն 9-12-րդ դասարաններում սովորողների տարիքին:

Պատանեկության տարիքն անձնավորության կյանքի այն շրջանն է, որն ընկած է դեռահասության և հասուն տարիքի միջև: Այս տարիքում ավարտվում է օրգանիզմի ֆիզիկական զարգացումը, հասունացումը, դանդաղում է մարմնի աճի տեմպը, նկատելիորեն աճում է մկանային ուժը և աշխատունակությունը, ավարտվում է օրգանների ձևավորումը և ֆունկցիոնալ զարգացումը: Պատանեկության տարիքը պատմականորեն ավելի ուշ ձևավորված շրջանն է, նրա անհրաժեշտությունը թելադրվում է սոցիալական կյանքի բարդացմամբ, այն պահանջներով, որ ներկայացվում են մասնագիտական կրթությանը և անձնային հասունությանը:

Պատանեկության տարիքի ուսումնասիրումը սկսվել է 19-րդ դարում: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գերակշռում էր պատանեկության ռոմանտիկության մոդելը` որպես ներքին ճգնաժամի, ապրումների, զգացմունքների պոռթկման փուլ: 20-րդ դարի 20-ական թվականներին իրավիճակը կտրուկ փոխվում է: Սկսած Վիգոտսկու, Է. Շպռենգերի, Մ. Ռուբինշտեյնի, Մ. Միդի, ավելի ուշ նաև Բ. Զազզոյի և այլոց աշխատանքներից` անհնար է դառնում պատանեկության ուսումնասիրումն առանց էթնոմշակութային և սոցիոմշակութային տարբերությունները հաշվի առնելու:

Պատանեկության տարիքի սոցիալական իրադրության գլխավորն այն է, որ պատանին գտնվում է ինքնուրույն կյանքի շեմին, ձգտում է էմանսիպացիայի1: Լ. Ի. Բոժովիչն ընդգծում է, որ հենց դա է ստեղծում զարգացման ամբողջովին նոր սոցիալական իրադրություն: Անցումը դեռահասությունից պատանեկություն կապված է ներքին դիրքորոշման կտրուկ փոփոխման հետ, երբ ուղղվածությունն ապագայի նկատմամբ բնորոշվում է մասնագիտության ընտրության, հետագա կյանքի ուղու որոշման, իր ինքնուրույնության հաստատման դժվարությամբ: Կապված ինքնորոշման անհրաժեշտության հետ` առաջանում է շրջապատի և ինքն իր ներքին էությունը բացահայտելու, կյանքի և մասնավորապես իր կյանքի իմաստը որոնելու պահանջմունք: Նրանք սկսում են ինքնուրույն ընտրել իրենց կյանքի ուղին, քանի որ այս տարիքում են ձևավորվում սեփական համոզմունքները, աշխարհայացքը: Եթե դեռահասներն իրենց ինքնուրույնության դրսևորումը տեսնում են գործերում և արարքներում, ապա պատանիներն իրենց ինքնուրույնության դրսևորման առավել կարևոր ոլորտ են համարում սեփական հայացքները, գնահատականները, կարծիքները: Փոխվում է ոչ միայն պատանու ինքնուրույնության աստիճանը (նա ձեռք է բերում նաև որոշակի ֆինանսական անկախություն), այլ նաև մեծահասակների վերաբերմունքը պատանու նկատմամբ: Եթե դեռահասին շարունակում են վերաբերվել որպես երեխայի, ապա պատանու հետ սկսում են հաշվի նստել` համարելով նրան ինքնուրույն կյանք մտնող երիտասարդ:

Պատանեկության շրջանը յուրահատուկ զգացմունքային սենզիտիվության տարիք է: Այս տարիքում բարենպաստ պայմանների դեպքում ծաղկում և զարգացում են ապրում մարդու հուզականության այն բոլոր պոտենցիաները, որոնք դրված են նրա հոգեկանում: Դեռահասության տարիքից պատանեկության տարիքին անցման ժամանակ պատանու ինքնաճանաչումը կորցնում է իր հուզական լարվածությունը: Էսթետիկական զգացմունքները, գործունեության նոր ձևերի առաջացման հետ կապված ապրումները, սիրահարվածության զգացումը, ստեղծագործական վերելքը, այլ անձնավորության, հատկապես հասակակցի ներաշխարհի նկատմամբ հետաքրքրությունը: Այս ամենը պայմանավորում է այս տարիքին բնորոշ պատանիների հուզական ընկալունակությունը: Բացի այդ այս տարիքում պատանիների մոտ զարգանում է նոր, նախկինում երբեք չզգացած տպավորություններով ապրելու ընդունակությունը:

 

1 էմանսիպացիա-որդու ազատագրումը հոր իշխանությունից

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 325 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Pelyww  
0
buy atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin pills</a> lipitor 10mg ca

Անուն *:
Email *:
Կոդ *: