ՈՒրբաթ, 29.03.2024, 17:35

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Աղջիկների և տղաների մոտ ձևավորվում է նաև զգացմունքների ավելի հստակ կարգավորումը, մասնավորապես զգացմունքների և տրամադրության արտահայտման ավելի կատարյալ տիրապետումը: Եթե դեռահասը կարող է թաքցնել սեփական ապրումներն անտարբերությամբ, ապա պատանին կարող է ոչ միայն թաքցնել իր զգացմունքները, այլև դիմակավորել դրանք: Պատանեկության զգացմունքային կյանքին բնորոշ է այն, որ այս տարիքում առաջ են գալիս ոչ միայն որոշակի զգացմունքներ (ուղղված որոշակի իրադարձությանը, անձին, երևույթին), այլ նաև ձևավորվում են ընդհանրացված զգացմունքներ (գեղեցիկի զգացումը, ողբերգականի զգացումը, հումորի զգացումը և այլն): Այս զգացմունքներն արտահայտում են անձնավորության քիչ թե շատ կայուն ընդհանուր աշխարհայացքային դիրքորոշումները:

Դրանք անվանվում են աշխարհայացքային զգացմունքներ (Յակոբսոն Պ. Մ. 1976): Էական գործոն է հանդիսանում հասունության զգացման ձևավորումը, ընդորում ոչ թե ընդհանրապես հասունության, այլ հենց տղամարդկային և կանացի:

Վաղ պատանեկությանը բնորոշ է ընկերների և հենց ընկերության իդեալականացումը: Ունենալով ուժեղ զգացմունքային կապվածության կարիք` պատանիները չեն նկատում ընկերոջ իրական հատկանիշները: Պատանեկան երազը սիրո մասին արտահայտում է առաջին հերթին հուզական կապի, հասկացման, հոգեկան մտերմության պահանջմունքը: Զգացմունքները մեծ դեր են խաղում նաև մարդու բարոյական ուղղվածության ձևավորման, ամրապնդման և իրականացման մեջ:

Նույն ապրումները տարբեր անձանց կողմից ընկալվում են տարբեր կերպ: Դրա հետ կապված հոգեբանության մեջ մտավ ընհանուր զգացմունքային ուղղվածություն հասկացությունը: Այդպիսով զգացմունքային ուղղվածությունը կապված է նրա հետ, որ զգացմունքայնությունը գործառվում է որպես արժեք և միայն դրանով է այն տարբերվում բարոյական աշխարհահայացքային ուղղվածությունից:

Ըստ Բ. Ի. Դոդոնովի առանձնացվում է մարդու զգացմունքային ուղղվածության 10 տիպ.

1. Ալտրուիստական տիպ - Այս տիպին պատկանող անձանց համար կարևոր է ոչ միայն այն, որ իրենց գործունեությունը օգտակար է մարդկանց, այլ նաև անմիջական կապը նրանց հետ, ում նրանք ենթարկվում են, կարևոր և հատկապես արժեքավոր են այդ ընթացքում առաջացած քնքշանքի, կարեկցանքի, հասկացման զգացումները: Մեծամասամբ ալտրուիստական տիպը նպաստում է ինքնամերժված անձնավորության ձևավորմանը: Դրա հետ մեկտեղ կարևոր է նշել, որ ալտրուիզմը ստանում է այս կամ այն կոնկրետ դրսևորումը` կապված շատ գործոններից և առաջին հերթին բարոյա-աշխարհահայացքային մոտեցումներից:

2. Հաղորդակցական տիպ - Այս տիպը մոտ է կանգնած ալտրուիստականին: Այս տիպի անձանց առավել բնորոշ են մարդկանց հետ հաղորդակցվելու իրավիճակները: Նրանց համար հատկապես կարևոր է ցանկացած դրական զգացմունքային կապն իր նմանների հետ: Այս տիպին բնորոշ են ուրիշի հետ իր զգացմունքները կիսելու, համակրանքի, հարգանքի, երախտագիտության զգացումները: Այս տիպն ամենատարածվածն է պատանիների, հատկապես աղջիկների շրջանում:

3. Պրակսիկ տիպ - Անձի ընդհանուր զգացմունքային ուղղվածության այս տիպը կապված է արտադրական, հասարակայնորեն օգտակար գործունեության յուրահատկության հետ: Այս տիպին բնորոշ է առաջին հերթին նպատակին հասնելու ձգտումը և երկրորդ` յուրահատուկ էմոցիոնալ §հափշտակվածությունը¦, նպատակին հասնելու ճանապարհին, բավականության զգացումը առաջխաղացումից և նվաճումներից: Այս անձանց համար բնութագրական է օգտակարի և պիտանիի կատարումը կամքի ուժով, տարվածությունն աշխատանքով, եթե այն իրականանում է խստորեն որոշված պլանով և բերում է ցանկալի արդյունքներ: Պրակսիկ տիպի տարածվածությունը կարող է տատանվել մարդկանց տարբեր մասնագիտական խմբերում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 309 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ygjgjg  
0
buy atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin pills for sale</a> lipitor 40mg cost

Անուն *:
Email *:
Կոդ *: