ՈՒրբաթ, 26.04.2024, 11:50

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

4. Նոստիկ տիպ - Նոստիկ տիպի անձանց համար առավել հաճելի էմոցիոնալ իրադրություն է բարդ իմացական խնդիրների լուծումը: Նման անձանց բնորոշ է իմացական ներդաշնակության պահանջմունքի բավարարումը, որևէ բան հասկանալու, երևույթի էության մեջ մտնելու ձգտումը, սեփական դատողություններում հակասությունները հաղթահարելու, ամեն ինչ կարգի բերելու անզուսպ ցանկությունը:

5. Ռոմանտիկ տիպ - Այս տիպի մարդկանց ռոմանտիկ ուղղվածությունը բացատրում է նրանց ձգտումը դեպի արտասովորը, խորհրդավորը, հուզող առեղծվածայինը, էկզոտիկը: Խորհրդավորության զգացումը միշտ իր մեջ ներառում է ինչ-որ բանի սպասում. §Հիմա տեղի կունենա ինչ-որ բան, որը կփոխի իմ ճակատագիրը, կամ այն մարդու ճակատագիրը, ում համար ես անհանգստանում եմ¦: Ռոմանտիկ տիպի մարդիկ մոտ են գնոստիկ տիպին իրենց ճանաչողական, որոնողական ձգտմամբ, սակայն նույն արժեքը չունեն: Ռոմանտիկ անձը նույնիսկ գիտական հետազոտության մեջ չի ձգտում բարդը հանգեցնել պարզի, ընդհակառակը՝ նա ձգտում է ցույց տալ, թե արտաքին պարզության մեջ որքան բարդ և անիմանալի բաներ կան:

6. Պայքարող տիպ - Ընդհանուր զգացմունքային ուղղվածության այս տիպի անվանումը գալիս է լատինական §pugnգ¦ բառից, ինչը նշանակում է պայքարել: Սա այն մարդկանց տիպն է, ովքեր հակում ունեն դեպի վտանգը, պայքարի իրավիճակը և հաղթանակը: Պայքարը գրավում է նրանց ոչ այնքան հնարավոր ինքնահաստատման, որքան այդ պրոցեսից, սուր զգացողություններից հաճույք ստանալու համար: Վախն այս տիպի անձանց համար իր մեջ կրում է ինչ-որ հաճելի բան:

7. Էսթետիկական տիպ - Այս տիպին պատկանող անձինք ամենից շատ արժևորում են գեղեցիկով հիանալը: Գեղեցկության ծարավը, սքանչելիի, զմայլելիի, վեհի, գերբնականի զգացումը. ահա այն ապրումների աշխարհը, որը նրանց անհաղթահարելիորեն ձգում է: Հաճախ նրանց սիրելի զգացմունքային վիճակը հանդիսանում է լիրիկական, լուսավոր թախիծը, մտահոգությունը:

8. Լորիական տիպ (լատիներեն glգria-փառք) - Այս տիպի մարդկանց համար ամենահաճելի բանը հայտնվելն է մի իրադրությունում, ուր հիանում են նրանցով, խոնարհվում են նրանց առաջ: Բ. Ի. Դոդոնովը նշում է, որ նման մարդիկ հաճախ չեն հանդիպում, սակայն բոլոր դեպքերում այդ մարդիկ տառապում են թերարժեքության բարդույթով:

9. Ակիզիտիվ տիպ (ֆրանսիական acquisitiգn-ձեռքբերում) - Այս տիպի անձանց համար մեծ բավականություն է համարվում ինչ-որ բանի կուտակումը: Նման անձանց ձգտումները կարող են արտահայտվել ոչ միայն առարկաներ հավաքելով, այլ ունենալ տարաբնույթ դրսևորումներ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 242 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Yrsxnp  
0
buy lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg over the counter</a> atorvastatin 20mg pill

Անուն *:
Email *:
Կոդ *: