Հինգշաբթի, 25.04.2024, 17:05

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Պատանուն բնորոշ յուրահատկություն է հանդիսանում նրա ինքնագիտակցության զարգացումը: Այն որոշում է պատանու պահանջների մակարդակն ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ ինքն իր նկատմամբ: Ինքնագիտակցությունը հոգեբանական բարդ կազմավորում է, որի մեջ մտնում են.

ա). սեփական անձի նույնականության գիտակցումը

բ). իր սեփական §Ես¦-ի` գիտակցումը որպես ակտիվ ու գործուն ուժի

գ). սեփական հոգեկան հատկանիշների և հոգեկան որակների գիտակցումը

դ), սոցիալ-բարոյական ինքնագնահատումների որոշակի համակարգը

Նույնականության գիտակցման սաղմերը դրսևորվում են դեռ մանկության տարիքում, սեփական §Ես¦-ի գիտակցումը` 3 տարեկան հասակում, երբ երեխան սկսում է ճիշտ օգտագործել անձնական դերանունները: Սեփական որակների գիտակցումը և ինքնագնահատումը մեծ նշանակություն են ձեռք բերում դեռահասության և պատանեկության տարիքում: Այս բաղադրիչների փոխկապվածության հետևանքով դրանցից մեկի զարգացումը ձևափոխում է ողջ համակարգը:

Այս տարիքում պատանիները դառնում են ավելի քննադատող և ինքնաքննադատող, մեծ պահանջներ են ներկայացնում մեծահասակի և հասակակցի բարոյական կերպարին: Ահա թե ինչպես են արտահայտվել իններորդ դասարանցիներն իրենց ուսուցչուհու վերաբերյալ. §Նրա մոտ պակասում է խստությունը և պահանջկոտությունը: Մեզ հետ պետք է խոսել առանց ավելորդ ներողամտության, հստակ, իսկ նա դայակություն է անում, համոզում է կամ սպառնում է պատժով, ինչպես երեխաներին¦: Նրանք հատկապես բարձր պահանջներ են ներկայացնում համադասարանցիների բարոյական որակների նկատմամբ: Դրա մասին են խոսում դիտումները և հետազոտությունները:

Վ. Ֆ. Սաֆինը բարձր դասարանցիների մոտ հետազոտել է ողջ համադասարանցիների բարոյակամային որակների գնահատման յուրահատկությունները: Պարզվել է, որ նրանք իրենց համադասարանցիների անձնային որակների գնահատման համակարգում գերադասել են բարոյական որակները: Անձնային որակների գնահատման մեջ հայտնաբերվել են նաև սեռային տարբերություններ: Աղջիկների ճնշող մեծամասնությունն ընկերներին գնահատում են` ելնելով բարոյական որակներից: Տղաների մոտ այդ միտումն այդքան վառ արտահայտվածություն չունի, սակայն նման գնահատականների քանակն աստիճանաբար աճում է:

Անձի բացառիկ գծերից է ինքնահարգանքը, որը մարդու ընդհանրացված ինքնագնահատումն է: Հարգանքը սեփական անձի նկատմամբ նույնական չէ անքննադատականության և մեծամտության հետ: Այն նշանակում է, որ անձն իրեն ուրիշներից բարձր կամ ցածր չի դասում և իր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Բարձրացված ինքնագնահատականը նկատելիորեն հայտնաբերվում է իրենց մտավոր ուժի չափազանցման մեջ: Դա արտահայտվում է տարբեր կերպ. ում համար հեշտ հասանելի է ուսուցումը, նրանք գտնում են, որ ցանկացած մտավոր աշխատանք կատարելիս կլինեն բարձրության վրա, ովքեր առանձնանում են որոշակի առարկայի գծով իրենց հաջողություններով, պատրաստ են հավատալ իրեց մեջ տաղանդի առկայությանը, նույնիսկ թույլ սովորողները սովորաբար մատնանշում են իրենց այլ առավելությունները: Նման պատանիների մոտ դրսևորվում է հավակնությունների բարձր մակարդակ: Ցածր հավակնությունների մակարդակ ունեցող պատանիները դժվարություններ են ունենում հաղորդակցման մեջ, հատկապես հասակակիցների հետ: Այդպիսի մարդիկ հիվանդագին են վերաբերվում կշտամբանքներին, խորհուրդներին, քննադատություններին: Նրանք չեն մտնում մրցակցության մեջ և հրաժարվում են իրենց առջև դրված նպատակներից, ինչի հետևանքով ցածր ինքնահարգանքն ավելի է ամրապնդվում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 293 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Lfgvcu  
0
lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor pills</a> lipitor generic

Անուն *:
Email *:
Կոդ *: