ՈՒրբաթ, 26.04.2024, 05:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Պատանու ինքնագիտակցության բարձր մակարդակն իր հերթին հանգեցնում է ինքնադաստիարակությանը: Պատանի տղաները և աղջիկները ձգտում են ավելի խորը գիտելիքներ ունենալ իրենց բնավորության, զգացմունքների և գործողությունների մասին, ճիշտ գնահատել իրենց յուրահատկությունները: Սակայն պատանիների ինքնադաստիարակությունը բախվում է մեծ դժվարությունների հետ, քանի որ այս տարիքին բնորոշ են հակասությունները: Ահա դրանցից ամենաբնորոշները.

ա). Ինքնադաստիարակության մեջ կամային ջանքեր գործադրելու ձգտումը և միաժամանակ ոչ միշտ դրական վերաբերմունքը մեծահասակների առաջարկած ինքնադաստիարակության կոնկրետ մեթոդների նկատմամբ

բ). Զգայունությունը և ընկալունակությունը կոլեկտիվի կողմից իր անձին տրվող բարոյական գնահատականի նկատմամբ ու այդ գնահատականի նկատմամբ անտարբերություն ցույց տալու, իր ձևով վարվելու ձգտումը

գ). Ձգտումը դեպի իդեալը, սկզբունքայնությունը մեծ, պատասխանատու գործերում և անսկզբունքայնությունը փոքր, աննշան գործերում

դ). Կայունություն, հաստատակամություն և ինքնատիրապետում ձևավորելու ցանկությունը և միաժամանակ նրանց կողմից վարքի, խոսքի մեջ անմիջականության, իմպուլսիվության դրսևորումը, անձնական վշտի, աննշան տհաճության չափազանցման միտումը:

Չնայած նրան, որ պատանեկության տարիքում ինքնադաստիարակությունը նկատելի զարգացում է ապրում, այս հարցում պատանիները դեռևս մեծահասակների օգնության կարիքն ունեն: Վերջինս կարող է լինել նրանց ծնողներից մեկը կամ հեղինակություն հանդիսացող անձնավորություն:

Նրանց գործունեության հիմնական տեսակն ուսումնական գործունեությունն է, որն իր բնույթով էապես տարբերվում է դեռահասի ուսումնական գործունեությունից: Իմացական պրոցեսների և հատկապես ինտելեկտի զարգացումն այս տարիքում ունի երկու կողմ` քանակական և որակական: Ուստի առավել մեծ զարգացում է ապրում հենց ինտելեկտը: Նրանց մոտ մեծանում է հետաքրքրությունն ուսման նկատմամբ: Դա կապված է այն բանի հետ, որ ձևավորվում է ուսման նոր դրդապատճառային կառուցվածք: Առաջատար դեր են խաղում այն դրդապատճառները, որոնք կապված են ինքնորոշման և ինքնուրույն կյանքի նախապատրաստման հետ: այդ դրդապատճառները ձեռք են բերում անձնային իմաստ: Իրենց ուժն են պահպանում նաև հենց ուսումնական գործունեության հիմքում ընկած դրդապատճառները` հետաքրքրությունն ուսման գործընթացի և բովանդակության նկատմամբ:

Ուսման նկատմամբ վերաբերմունքն առավել գիտակցված է, Նրանք գիտակցում են իրենց դեպի ուսումը մղող պատճառները: Այս տարիքում մեծ զարգացում է ապրում հատկապես ճանաչողական գործունեությունը: Սկսում են մտածել առավելապես վերացական հասկացություններով: Նրանց մոտ զարգանում է մտածողության քննադատականությունը, որի հետևանքով գաղափար են կազմում շրջապատող աշխարհի, հասարակության, առարկաների և երևույթների դիալեկտիկական էության մասին: Զարգացան նոր մակարդակի են հասնում նաև համեմատությունը, ընդհանրացումը և համադրումը: Հիշողության մեջ սկսում են մեծ տեղ գրավել պատճառահետևանքային զուգորդությունները: Մեծանում է ուշադրության դերը: Ի տարբերություն դեռահասության տարիքի, երբ հետկամածին ուշադրությունը ծագում է միայն դիպվածաբար, պատանեկության տարիքում այն կարող է լինել մշտական, կայուն կենսական հետաքրքրությունների առկայության դեպքում: Զարգանում է ուշադրությունը տեղափոխելու և բաշխելու կարողությունը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 275 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qalxvv  
0
lipitor 80mg brand <a href="https://lipiws.top/">cost atorvastatin</a> buy generic lipitor over the counter

Անուն *:
Email *:
Կոդ *: