Շաբաթ, 20.04.2024, 13:30

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Այս փոփոխությունները հանգեցնում են նրան, որ պատանիների մոտ ձևավորվում են կայուն հետաքրքրություններ, համոզմունքներ, հայացքներ, այսինքն ձևավորվում է աշխարհահայացք: Բարձր դասարաններում իմացական պրոցեսների զարգացումը հասնում է այնպիսի մակարդակի, որ նրանք արդեն գործնականորեն պատրաստ են կատարել մեծահասակի մտավոր աշխատանքի բոլոր ձևերը: Կարևոր է նաև այն փաստը, որ պատանիների մոտ իմացական պրոցեսների զարգացումն ընթանում է ավելի արագ, քան նրանց անձնային զարգացումը:

Այսպիսով պատանեկության տարիքի հիմնական նորագոյացություններն են աշխարհայացքի և ինքնուրույն դատողությունների ձևավորումը, բարձրացված պահանջները մարդու բարոյական կերպարի նկատմամբ, ադեկվատ ինքնագնահատականի ձևավորումը, ինչպես նաև ինքնադաստիարակության ձգտումը: Անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանու հուզազգացմունքային ոլորտին, հասկանալ նրա ապրումները, պարուրել նրան սիրով ու ջերմությամբ: Վերջիններիս պակասը կարող է հանգեցնել այն բանին, որ պատանին հոգեպես օտարանա միջավայրից, իրեն զգա միայնակ ու անօգնական, մտածի, որ ոչ ոք պատրաստ չէ լսելու և հասկանալու իրեն: Նրան ոչ մի դեպքում չի կարելի մենակ թողնել, քանի որ մեկուսացվածությունը շրջապատող միջավայրից կարող է սուիցիդալ մտքերի և ֆոբիաների առաջացման հիմք հանդիսանալ: Ինչպես նկատվեց, ընդհանուր էմոցիոնալ ուղղվածության բոլոր տիպերի համար կարևոր է բուռն զգացմունքային կյանքով ապրելու ձգտումը, տարբեր են միայն այդ զգացմունքային կյանքի դրսևորումները: Ուստի անհրաժեշտ է ապահովել այդ կապը հասակակիցների, մտերիմների և հարազատների հետ: Հենց այս կապերի կորուստն է հանգեցնում ամենատարբեր հոգեբանական խնդիրերի, որոնցից է ֆոբիան, իսկ լուծելու միջոցներից մեկն էլ, պատանիների համար` ինքնասպանությունն է:

Երիտասարդության մոտ սուիցիդալ ռիսկի գործոնները - Առաջին կարևորագույն գործոններից մեկը հանդիսանում է հոգեկան հիվանդությունը, հատկապես անձնավորության աֆեկտիվ խանգարումները և սահմանային շեղումները: Անձնավորության ավանդական սահմանային խանգարումների դեպքում հաճախ են լինում առանց լետալ ավարտի սուիցիդալ փորձերը: Կանխամտածված ինքնավնասումները և սուիցիդալ փորձերը համարվում են այս այցելուների §վարքի յուրահատկությունները¦: Նման սահմանային շեղումներ ունեցող անձանց մոտ 9%-ը կյանքն ավարտում է ինքնասպանությամբ:

Դեռահասության ինքնասպանությունների հարցում մեծ նշանակություն ունեն հետևյալ չորս զուգակցումները.

ա). Շիզոֆրենիան, դեպրեսիան և հոգեակտիվ նյութերի չարաշահումը

բ). Հոգեակտիվ նյութերի չարաշահումը, վարքի խանգարումները և դեպրեսիան

գ). Աֆեկտիվ շեղումները, սննդառության խանգարումները և տագնապային խանգարումները

դ). Աֆեկտիվ շեղումները, անձնային և դիսոցիատիվ խանգարումները

Աֆեկտիվ խանգարումներ և դեպրեսիա - Ինքնասպանություն և սուիցիդալ փորձ կատարած դեռահասների մեծամասնության մոտ գերակշռում է դեպրեսիայի առկայությունը: Մեծ տարբերություններ կան դեպրեսիայի ախտանիշներով ինքնասպանություն կատարած դեռահասների և պատանիների մեջ: Առաջինները հաճախ ունենում են քայքայված ընտանիքներ, մեկ կամ երկու ծնողներ, որոնք ինքնասպանության փորձ են կատարել: Բացի դրանից նրանք հաճախ փախչում են տնից և մեծանում առանց դրական դերային մոդելի: Այս խմբում հաճախ դիտարկվում է ֆիզիկական, հոգեբանական և սեքսուալ բռնություն: Սուիցիդալ փորձ կատարած դեռահասների և պատանիների մոտ, որոնց մոտ դեպրեսիայի առկայության հավանականությունը բարձր է, կարևոր է համարվում դրա ախտորոշումը և բուժման նշանակումը, երբ այն գտնվում է սկզբնական փուլում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիան հանդիպում է ավելի հաճախ, քան համարվում էր նախկինում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 311 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Euuepr  
0
purchase atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor 80mg tablet</a> buy atorvastatin 40mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: