Հինգշաբթի, 28.03.2024, 23:16

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ծանր դեպրեսիան հեշտորեն ախտորոշվում է նախկինում առողջ երեխաների մոտ հիվանդության սկզբնական շրջանում իր սուր արտահայտված նշաններով: Այդ փուլում դեպրեսիայի ախտանշանները շատ նման են տարեցների դեպրեսիայի նշաններին: Սակայն ավելի հաճախ հիվանդությունը սկսվում է աննկատ, մինչև դեպրեսիայի ախտանշանների ակնհայտ լինելը երեխաների մոտ կարող են առաջանալ շատ դժվարություններ ուշադրության կամ տագնապի խանգարումների ձևով:

Տրամադրության խանգարումները կարող են խրոնիկական ընթացք ստանալ, եթե նրանք սկսվում են վաղ տարիքում և երեխան դուրս է գալիս աֆեկտիվ խանգարումներ ունեցող, ալկոհոլը չարաշահող ընտանիքից: Որոշ դեպքերում դեռահասների մոտ դեպրեսիան կարող է հասնել պսիխոզի մակարդակի, որն ուղեկցվում է հալյուցունացիաներով ու դողով: Երբ պսիխոտիկ ապրումներն իրեց բովանդակությամբ դառնում են սուիցիդալ, ինչն առկա է իմպերատիվ հալիցունացիաներում կամ ինքնաոչնչացման տենդում, ինքնասպանության ռիսկը շատ բարձր է լինում:

Բիպոլյար1 խանգարումներ - Նախկինում ենթադրվում էր, որ բիպոլյար խանգարումները դեռահասների մոտ հանդիպում են շատ հազվադեպ: Սակայն 20% դեպքերում նրանց սկզբնական շրջանը լինում է պատանեկության տարիքը` 15-19 տարեկանը: Նման խանգարումներով տառապող դեռահասները ենթակա են իրականացված ինքնասպանությունների բարձր ռիսկի: Իսկ մեծահասակների մոտ դեպրեսիվ և դեպրեսիվ-մանյակալ խանգարումների հետազոտություններով հիմնավոր կերպով հաստատված է, որ այդ հիվանդությունների դեպքում իրականացված ինքնասպանությունների միջինը կազմում է 19%: Ավելի բարձր ռիսկի են ենթակա հիվանդության դեպրեսիվ փուլում գտնվողները, հատկապես տղամարդիկ:

Շիզոֆրենիա - Դեռահասների մոտ շիզոֆրենիան հանդիսանում է բնութագրական հոգեկան շեղում: Դեռահասության տարիքում պսիխոտիկ դեպրեսիայի և շիզոֆրենիայի կամ մանիայի և շիզոաֆեկտիվ խանգարումների տարբերակված ախտորոշումը ոչ միշտ է հեշտ լինում: Ավելի հստակ ախտորոշման համար անհրաժեշտ է այցելուի երկարատև դիտարկում պարբերական վերաքննմամբ: Շիզոֆրենիայի դեպքում հիվանդը սկսում է տանջվել այն մտքից, որ նա դառնում է §հասարակությունից կտրված անձ¦ և վերածվում է խելագարի: Գոյություն ունեն հստակ ապացույցներ, որ այս հիվանդների մոտ ինքնասպանության հակվածությունը և դեպրեսիան կապված են սոցիալական և իմացական գործառնության բարձր մակարդակի, լավ ինտուիցիայի և բարձր ինտելեկտի հետ: Շիզոֆրենիայով հիվանդներից շատերի մոտ նկատվում է սուիցիդալ դեպրեսիա, հատկապես եթե նրանք երիտասարդ են և չունեն հիվանդության երկարատև պատմություն: Դեպրեսիայի հետ կապված են ինքնասպանությունների 2/3-ը, և միայն փոքր քանակությունն է պայմանավորված պսիխոտիկ ախտանիշներով, այնպիսիներով, ինչպես իմպերատիվ հալյուցինացիաները: Ինքնասպանությունը հաճախ իրականացվում է դուրս գրումից քիչ հետո և կարող է պայմանավորված լինել անբավարար սոցիալական աջակցությամբ:

Եվ վերջապես շատ շիզոֆրենիայով հիվանդներ չարաշահում են թմրադեղերը և ալկոհոլը, ինչը բարձրացնում է սուիցիդալ ռիսկը: Երբեմն այդ չարաշահումն ինքնաբուժման փորձ է հանդիսանում: Մանկության և դեռահասության տարիքում շիզոֆրենիայի առաջացմանը հաճախ նախորդել են ուշադրության և ուսման հետ կապված խնդիրներ, որոնք փորձել են հաղթահարել խթանող թերապիայի օգնությամբ: Այդպիսով շիզոֆրենիայի զարգացման կոնտեքստում հնարավորություններ են առաջանում պսիխոակտիվ նյութերի չարաշահման և դեղահաբային դեպրեսիայի զարգացման համար:

 

1 Բիպոլյար-երկբևեռ

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 379 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Rvrvru  
0
atorvastatin over the counter <a href="https://lipiws.top/">order generic lipitor 80mg</a> cost atorvastatin 40mg

Անուն *:
Email *:
Կոդ *: