Չորեքշաբթի, 24.04.2024, 20:48

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Սուիցիդալ փորձի կլինիկական գնահատականը

 

Սուիցիդալ երիտասրդության վիճակը պետք է ամբողջական հոգեբուժական և հոգեբանական գնահատման ենթարկել: Շատ դեպքերում սուիցիդալ փորձից հետո երաշխավորվում է հիվանդանոցում տեղավորելը, որպեսզի ընտանիքը կամ երեխաները գիտակցեն խնդրի լրջությունը, քանի որ երիտասրդը որին շտապ օգնություն է հասցվել, չի առանձնանում: Սովորաբար երիտասրդների վիճակի գնահատումը ժամանակ է պահանջում, սակայն շտապ օգնության անձնակազմն ընդունակ է միայն շտապ հավաքել տեղեկություններ տեղի ունեցած հանգամանքների մասին և գնահատել դեպրեսիայի առկայությունը, դրա համար հաճախ սխալ ախտորոշում են տալիս:

Պետք է մանրամասնորեն հավաքել ու կատարել վարքի խնդիրներին և իմպուլսիվությանը վերաբերող անամնեզ: Քանի որ իրենց բնույթով սուիցիդալ մտադրությունները հաճախ լինում են թաքնված, առաջին զրույցի ժամանակ կարևոր է վստահելի կապ հաստատել: Բացի նրանից, որ պետք է հարցնել սուիցիդալ մտադրությունների, մահվան նկատմամբ վերաբերմունքի, տարած սթրեսների, սուիցիդի միջոցների հասանելիության, ընտանիքում պաշտպանության աստիճանի, նախորդող փորձերի և ինքնասպանության ռիսկի մասին, անհրաժեշտ է անձի հոգեկան վիճակի պարբերական գնահատում: Անհրաժեշտ է պարզել ծանր դեպրեսիայի բիպոլյար խանգարումների, ըմբոստ-ցուցադրական վարքի ախտանիշները (որոնք ուղեկցվում են իմպուլսիվությամբ և ագրեսիայով), ալկոհոլի կամ պսիխոակտիվ նյութերի չարաշահումը կամ էլ հոգեկան վիճակը: Բուժումը պետք է ներառի ինչպես սուիցիդալ վարքի անհետաձգելի թերապիա, այնպես էլ ուղեկցող հոգեկան խանգարումների բուժումը:

Անհետաձգելի թերապիա - Թերապիայի հիմնական պրոբլեմը, որն անցկացվում է պատանի սուիցիդենտների հետ, հանդիսանում են իրականացման դժվարությունները և ամբողջական բուժման ավարտումը: Սուիցիդալ փորձ կատարած երիտասարդների գրեթե կեսը հետագայում անհրաժեշտ թերապիա չեն ստանում: Քանի որ սուիցիդալ փորձ կատարած դեռահասներին բնորոշ է հարաբերությունների խախտումը ընտանիքի հետ, շատ արդյունավետ կլինի ընտանեկան թերապիան: Սակայն շատ դեպքերում նրա արդյունավետությունը սահմանափակ է լինում, կապված ծնողների հետ բացասական հարաբերություններով, ինչն արտացոլվում է սեանսերը հաճախ բաց թողնելու մեջ: Վերջերս մի քանի փորձագետներ փորձել են մշակել պարբերական §ղեկավարում¦ կապված դեռահաս սուիցիդենտների թերապիայի հետ, որը հիմնված է սուիցիդալ փորձից անմիջապես հետո նրանց խնդիրը լուծելու անընդունակության վրա:

Ստացիոնար բուժում - Բժիշկները պետք է պատրաստ լինեն հոսպիտալացնել մահվան ցանկություն կամ հոգեկան հիվանդություն ունեցող սուիցիդենտին այնքան, մինչև կայունանա նրա հոգեկան վիճակը և իջնի սուիցիդալ վարքի արտահայտվածությունը: Հիվանդանոցում դեռահաս սուիցիդենտի և նրա ընտանիքի հետ պետք է հաստատել վստահելի հարաբերություններ և հատուկ ուշադրություն դարձնել բուժման կարևորությանը: Դուրս գրումից առաջ պետք է մշակել հանձնարարությունների պլան հետագա վերականգնման համար: Սուիցիդալ դեռահասներին կարելի է դուրս գրել տուն միայն այն դեպքում, եթե բժիշկը համոզված է, որ մոտակա մի քանի օրերի ընթացքում նրան կցուցաբերեն անհրաժեշտ հոգատարություն և աջակցություն ու կապահովեն սուիցիդի իրականացման միջոցների անհասանելիությունը: Սուիցիդալ փորձից հետո սուիցիդալ դեռահասի բուժմամբ զբաղվող բժիշկը պետք է միշտ կապի մեջ լինի դեռահասի և ընտանիքի հետ: Եթե առաջին սեանսերից հետո համագործակցությունը ստացվում է, այցելուն շարունակում է հանդիպումները: Հանդիպումների շարունակականությունն անհատական բնույթ է կրում, բայց թերապիան պետք է անցկացվի երեքից վեց ամիս և մի քանի հանդիպումներ 1-2 ամսվա ընթացքում, եթե անհրաժեշտ է, ժամանակը պետք է ավելի երկարացնել:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 276 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xaoucm  
0
brand atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin cheap</a> buy atorvastatin no prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: