ՈՒրբաթ, 26.04.2024, 21:52

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Երկարատև բուժում

Հոգեթերապիա - Հոգեթերապիան սուիցիդալ վարքի հետ կապված հոգեկան հիվանդությունների բուժման կարևոր մասն է կազմում: Այն պետք է ադապտացնել այցելուի անհատական առանձնահատկություններին: Հոգեթերապևտիկ մոտեցումներից հանդիսանում են կոգնիտիվ-բիհեյվիորալ և թերապիայի ընտանեկան ձևերը: Պետք է հայտնել այցելուի ցանկացած վարքային փոփոխության մասին:

Օրինակ. Գոռ, 16 տարեկան: Բերվել է դեռահասների բաժանմունք 20 դեղահաբ կուլ տալուց հետո: Մանուկ հասակում նա տառապում էր գիրությամբ և հաճախ իր հասակակիցների կողմից ծաղրի էր ենթարկվում: Բացի դրանից նա ուժեղ ապրումներ ուներ ուսման հետ կապված դժվարություններից ելնելով, ինչն անհանգստացնում էր նրա ծնողներին, քանի որ նրանք միշտ հույս են ունեցել հպարտանալ իրենց զավակով: Նա դպրոցում աչքի էր ընկնում չենթարկվելով, իսկ տանը կոպտում էր ծնողներին: Նա հաճախ կռվում էր կրտսեր եղբոր հետ, որը բռնկուն էր ու տառապում էր ուշադրության խանգարմամաբ: Դեռահասության տարիքում, սկզբում, Գոռը սկսեց իրեն ավելի վատ պահել: Նա սկսեց գողություն անել, ստել, դպրոցի պատերին գրել անհարիր արտահայտություններ և վայրագաբար վերաբերվել գույքին: Նա սկսեց շատ ծխել և բաց թողնել դասերը: Նրան հաջողվեց նիհարել և դառնալ հաճելի երիտասարդ, սակայն նրա ինքնագնահատականը շատ ցածր էր: 13 տարեկանից նա սկսեց օգտագործել մարիխուանա, 14 տարեկանից նա սկսեց գրել բանաստեղծություններ և երգեր, որոնց թեման մահը և ինքնասպանությունն էին: Նա զգում էր, որ դասընկերոջ ինքնասպանությունն իր հոգուն մոտ է: Նա հոգու խորքում ատում էր ծնողներին, հատկապես հորը: Նրան կրկնակի դեպրեսիայի ախտորոշում տվեցին, վարքի շեղում, պսիխոակտիվ նյութերի չարաշահում ուշադրության պասիվություն և ընթերցանության սպեցիֆիկ խանգարում: Սկզբում բուժումը հաջող էր ընթանում, ստեղծվել էին վստահելի հարաբերություններ բժշկի և Գոռի միջև, սակայն երբ վերջինս ստիպված էր հեռանալ կլինիկայից, Գոռն ըմբոստացավ և որոշեց դուրս գրվել: Սկզբում վերականգնման փորձերը հաջող էին, սակայն շուտով հայտնվեցին նոր սովորություններ: Ինքնաբուժման նպատակով նա սկսեց հալյուցինացիոգեններ ընդունել: Շուտով նա նորից ստացիոնար բուժման կարիք ուներ: Բուժումն ընթանում էր հաջող մինչև այն ժամանակ, երբ նա մի օր կռվեց մոր և ընկերուհու հետ: Այս դեպքից հետո նա դեղահաբի մեծ դոզա ընդունեց և նետվեց իրենց տան հինգերորդ հարկից:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 287 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adbjms  
0
order lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg generic</a> cheap atorvastatin 40mg

Անուն *:
Email *:
Կոդ *: