ՈՒրբաթ, 19.04.2024, 16:43

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

1. Սոցիոլոգիական հարցաթերթիկի արդյունքներից պարզվեց, որ Դ. Գ.-ն ոչ միայն կատարել է ինքնասպանության փորձ, այլ նաև մեծ է հետագայում այդ փորձը կրկնելու հավանականությունը: քրեակատարողական հիմնարկում կատարել է աուտոագրեսիվ գործողություններ, որի մասին նշեցին ինչպես ինքը, այնպես էլ Քրեակտարողական հիմնարկի աշխատակիցները:

Դ. Գ-ն ծնվել է 1992 թ.-ին, Երևանում: Ընտանիքում ունի հայր, մայր, երկու ավագ եղբայր: Մանկությունից ոչ մի վատ բան չի հիշում, եղել է ուրախ երեխա, սիրված բոլորի կողմից:

Ծնողների նկատմամբ ունի դրական վերաբերմունք, մանկուց կապված է եղել հոր հետ: Մոր հետ հուզական հարաբերություններն աչքի չեն ընկել իրենց ամրությամբ և բացի այդ հետազոտվողը հուզական վերաբերմունք չի տածում ոչ մեկի նկատմամբ: Ընտանիքի սերը նրա նկատմամբ արտահայտվել է միայն նրան ապահովելով ամեն ինչով, որն էլ շփացրել է նրան: Նրանք չեն մտահոգվել, թե ինչով է իրենց երեխան զբաղված դպրոցում, փողոցում, ովքեր են նրա ընկերները: Հետազոտվողի վարքը սկսում է կասկածելի թվալ միայն այն ժամանակ, երբ նա արդեն սոցախտահարված անձնավորություն էր: Ծնողների անուշադրությունը երեխայի նկատմամբ հանգեցնում է նրան, որ վերջինիս սկսում է հետաքրքրել գողությունը, ալկոհոլը և ծխախոտը: Հայրը գարեջուր էր տուն բերում մեծ քանակությամբ. նա դրանցից խմում էր և իր հնարամտության շնորհիվ այնպես էր անում, որ հայրը ոչինչ չնկատի: Ինչ վերաբերում է գողությանը, սկզբում նա գրպանահատությամբ էր զբաղվում, այնուհետև ընկնելով իր նմանների շրջապատ, նրա քրեածին վարքի դիրքորոշումներն ավելի են ամրապնդվում և քրեականացվում, հարստանում է փորձն այդ բնագավառում, կատարելագործվում են հանցանքի կատարման մեթոդներն ու եղանակները:

Յոթ տարեկանից հետազոտվողը սկսում է հաճախել դպրոց, ինչի մասին ընկերները §լեգենդներ¦ էին հյուսել: Նրա մոտ ուսում ստանալու ոչ մի ցանկություն չկար: Այնուամենայնիվ, որոշ հետաքրքրություն դպրոցի նկատմամբ առկա էր, որի պատճառով սկզբնական շրջանում (առաջին դասարանում), պարտաճանաչ կերպով հաճախում էր դպրոց, բայց տեսնելով, որ դպրոցը ոչ մի կապ չունի իր հետաքրքրությունների հետ, սկսեց բաց թողնել դասերը: Դպրոցում ընկերներ չի ունեցել, որովհետև նրանց միջև նկատելի էին հետաքրքրությունների, հայացքների, դիրքորոշումների տարբերությունները, սակայն դպրոցում վայելում էր դասընկերների և ուսուցիչների համակրանքը: Դա էլ եղել է պատճաառ, որ նրա բացակայությունները և ծուլությունը միշտ ներվեն: Դատելով այս ամենից եզրակացնում ենք, որ մանկության տարիներին Դ. Գ.-ն գտնվել է մանկավարժորեն բացիթողի վիճակում, նրա մոտ ասոցիալ, հակահասարակական վարքի ձևերը սաղմնավորվել են այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները չեն հետևել նրան, չեն իրականացրել բարոյական դաստիարակություն, թողել են բախտի քմահաճույքին: Ավելին, ծնողների անպատասխանատվության պատճառով հետազոտվողի միջնեկ եղբայրը նույնպես զբաղվում էր գողությամբ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 277 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Obbocp  
0
buy lipitor generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg generic</a> buy lipitor cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: