ՈՒրբաթ, 26.04.2024, 18:07

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

:

Կյանքի ութերորդ տարին շրջադարձային է լինում Դ. Գ.-ի համար. մի քանի ամսական հասակում պատահական և դժբախտ դեպքի զոհ է դառնում նրա մորաքրոջ տղան, որի հետ նա մեծ կապվածություն ուներ՝ առավոտյան ընտանիքի անդամները հայտնաբերում են, որ առնետը կրծել է երեխայի գլուխը: Այս դեպքը ցնցում է Դ. Գ.-ի հոգեկանը: Նա դառնում է ավելի նյարդային և բռնկվող: Սթրեսը շատ ուժեղ էր, այն վերափոխում է նրա բոլոր հոգեկան գործընթացները, նա դառնում է ներամփոփ, անուշադիր, ցրված, անհանդուրժող, անտարբեր, ապրում է ներքին կոնֆլիկտներ:

Մի քանի ամիս հետո նրա հոգեկան աններդաշնակությունը և ներանձնային կոնֆլիկտները վերածվում են դեպրեսիայի, մեծանում է անտարբերությունը շրջապատի նկատմամբ: Մտերիմների հետ հուզական հարաբերությունները բնութագրվում են սառնությամբ, նա աստիճանաբար օտարանում է ընտանիքից, սոցիալական միջավայրից և ընկերներից, որոնց երբեք չի վստահել: Վարքային փոփոխություններն ակնհայտ էին: Նա պատրաստ էր հարձակվելու յուրաքանչյուրի վրա, ով փորձեր տեղեկանալ նրա խոր անձնային փոփոխությունների պատճառների մասին: Հետազոտվողի դեպրեսիվ վիճակի մասին են վկայում անձի ընկճվածության մակարդակը որոշող թեստը, §Դեպրեսիայի գնահատման Բեկի սանդղակը¦, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց տվեցին, որ առկա է իրադրային դեպրեսիա, սուբկլինիկորեն արտահայտված տագնապ (տագնապի և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակի տագնապ ենթասանդղակով հետազոտվողը հավաքել է 9 միավոր):

Ըստ Թեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկայի հետազոտվողն ունի տագնապախռովության բարձր մակարդակ:

Դ. Գ.-ի հոգեկան ընկճվածությունը երկարատև ընթացք ունեցավ: Ի վերջո դեպրեսիան հանգեցրեց նրան, որ նա սկսեց մտածել մահվան մասին: Ժամանակի ընթացքում մեծացավ սոուիցիդալ մտքերի հաճախականությունը, մշակվեց ինքնասպանություն կատարելու պլան, ընտրվեց ձևը: Եվ մի օր, երբ տանը մենակ մնաց` կախվելու նպատակով իր ընտրած թոկը ամրացրեց հարմար մի տեղ, աթոռ բերեց, փորձեց, թե արդյո՞ք ամուր է այն, կանգնեց աթոռի վրա և մի պահ հապաղեց: Մինչ այդ նա մտքով հրաժեշտ էր տվել իր հարազատներին, սակայն վերջին պահին ցանկանում էր, որ ինչ-որ մեկը բացեր դուռը և հետ կանգնեցներ նրան: Այդպես էլ եղավ: Ինքնասպանությունը պետք է կատարվեր լուսամուտի մոտ, իսկ տանը լույսի առկայության շնորհիվ դրսում նկատեցին, որ ներսում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Սուիցիդալ փորձը չհաջողվեց, հետազոտվողին խանգարեցին փողոցի ընկերները: Ինչպես արդեն նշվել է, Դ. Գ.-ն հոգեպես օտարացել էր ընտանիքի անդամներից, բացառությամբ եղբորից, որի ցուցաբերած աջակցության շնորհիվ նա հետ կանգնեց հետագայում ինքնասպանություն կատարելու մտքից: Եղբայրը միակ մարդն էր, ում կարծիքը կարևոր էր նրա համար: Հետազոտվողը վերադառնձավ իր զբաղմունքին: Մի անգամ իր հերթական հանցանքը կատարելու պահին բռնվեց և կալանավորվեց:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 407 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Tffjqr  
0
order lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg uk</a> order lipitor 40mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: