Շաբաթ, 20.04.2024, 05:02

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Ընթացքում բացահայտվում են նրա մասնակցությամբ նաև այլ շատ գողություններ և նա դատպարտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածով: Քրեակատարողական հիմնարկում ադապտացիոն գործընթացները մեծ դժվարությամբ են ընթանում, կոնֆլիկտներ են առաջանում նրա և մյուս պատանիների, ինչպես նաև նրա և ղեկավարության միջև: Հետազոտվողը չի ընդունում քրեակատարողական հիմնարկի պայմանները և ըբոստանում է դրանց դեմ: Մի քանի անգամ ձեռնարկել է աուտոագրեսիվ գործողություններ (մի անգամ գդալ է կուլ տվել, մյուս անգամ` մեխ) իր կարծիքն ու ցանկությունները Քրեակատարողական հիմնարկի աշխատողներին պարտադրելու նպատակով: Նա իր էությամբ ծայրահեղ անհավասարակշռված անձնավորություն է: Սիրում է միայնությունը, մարդկանց մեջ բարձրաձայն խոսելու սովորություն ունի: Չի վստահում ոչ ոքի և խուսափում է հուզական ջերմ հարաբերություններից: Նորից նկատվեց, որ նրա մոտ մեծ է սուիցիդալ փորձ կատարելու հավանականությունը, ապա առկա է ագրեսիվության և անհավասարակշռության բարձր աստիճան: Նա ձեռնարկել է աուտոագրեսիվ գործողություններ այն պատճառով, որ չի կարողացել այլ կերպ ազատվել սեփական ագրեսիվությունից. Ավելին` կարծում է, որ սուիցիդալ փորձ կատարելիս նրա արարքների իրական դրդապատճառը եղել է ոչ թե մեռնելը, այլ իր ագրեսիան դուրս մղելու ցանկությունը: Տեսնելով, որ իր ագրեսիվությունից տուժում են անմեղ մարդիկ, որոշել է այն ուղղել միայն իր վրա: Քրեակատարողական հիմնարկում դարձել է ավելի ագրեսիվ, ինչի մասին նշում են նրա հետ շփվողները և աշխատակիցները: Հետազոտվողի սուիցիդալ փորձի բարձր հավանականության մասին են վկայում նաև նրա հետ կատարված թեստերի արդյունքները (սուիցիդալ մտքերի սանդղակով հետազոտվողը հավաքել է 29 միավոր, իսկ սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան Պլոցցի հարցարանով 9 միավոր, ինչը ցույց է տալիս, որ նրա մոտ կա սուիցիդալ փորձ կրկնելու հավանականություն): Եթե դասակարգվեն հետազոտվածները սուիցիդալ խմբերի, ապա հետազոտվող Գ. Դ.-ն կարելի է դասել այն անձանց շարքին, որոնք ինքնասպանություն են կատարում ոչ թե հոգեկան ցավից ազատվելու համար, այլ քանի որ չունի ինքնակառավարման անհրաժեշտ մակարդակ: Չի կարելի ժխտել այն փաստը, որ հոգեկան ցավը առկա է եղել: Դրա մասին է խոսում հոգեկան ցավի գնահատման հարցարանը, որտեղ նա իր հոգեկան ցավը գնահատել է 9 հնարավորից 8 միավոր, նշել է որ ապրել է վիշտ և մղձավանջ, սակայն եթե նա ունենար ինքնակառավարման ընդունակություն, չէր դիմի այդ ծայրահեղ քայլին:

Հետազոտվողի հետ պետք է անցկացվի լուրջ և երկարատև հոգեբանական աշխատանք, քանի որ նա գտնվում է ծայրահեղ վտանգավոր հոգեվիճակում և իր ագրեսիայի պոռթկման պահին կարող է կրկնել իր սուիցիդալ փորձը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 257 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Tuxptb  
0
lipitor where to buy <a href="https://lipiws.top/">lipitor 40mg oral</a> cheap lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: