ՈՒրբաթ, 19.04.2024, 19:19

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Անձի սոցիալականացման առաջին օղակը հանդիսանում է ընտանիքը, որտեղ էլ ձևավորվում է նրա բարոյական նորմերի համակարգը: Հետազոտվողի ընտանիքի համար բնութագրական են համարվում այնպիսի որակները, ինչպիսիք են կարգուկանոնի բացակայությունը, անուշադրությունը երեխաների նկատմամբ, ընդհանուր նպատակի ու կենսագործունեության բացակայությունը, փոխըմբռնման և հարգանքի բացակայությունը, ագրեսիվությունը, միջանձնային հարաբերությունների լարվածությունը, անհոգ վերաբերմունքը վաղվա օրվա հանդեպ:

Ընտանեկան բացթողումները և թերություններն իրենց կնիքն են թողնում երեխաների վրա, որոնք գտնվելով մանկավարժորեն բացիթողի վիճակում, արագորեն յուրացնում են հակահասարակական վարքի ձևերը: Երեխան յուրացնում է այն վարքի նորմերը որոնք ընդունված են ընտանիքում:

Սա առաջին և ամենագլխավոր անբարենպաստ սոցիալական գործոնն է:

Ընտանիքի բացասական բարոյահոգեբանական մթնոլորտը ստեղծում է բարենպաստ պայմաններ մանկավարժական և սոցիալական անտարբերության համար: Սա երկրորդ անբարենպաստ սոցիալական գործոնն է: Անձը կատարում է ինքնասպանության փորձ, երբ իրեն զգում է հոգեպես միայնակ: Նա ջերմ հուզական հարաբերություններ չունենալով որևէ մեկի հետ, կորցնում է ապրելու ցանկությունը, չկա մեկը կամ մի բան, որն իմաստ հաղորդի նրա կյանքին: Նա ամբողջավին մեկուսացվում է կյանքից, կտրվում է սոցիալական կապերը կյանքի հետ: Կյանքի իմաստազրկումը, միանալով հետազոտվողի ագրեսիվ բնավորությանը, հանգեցնում է նրան, որ անձն իր մեջ եղած ողջ զայրույթն ուղղում է դեպի իրեն և կատարում է սուիցիդալ փորձ:

Երրորդ անբարենպաստ գործոնն է սոցիալական և հոգեկան մեկուսացվածությունը, որն էլ որոշիչ դեր է խաղում սուիցիդալ որոշման ընդունման հարցում: Սուիցիդալ փորձ կատարելու ցանկություն առաջանում է այն ժամանակ, երբ հետազոտվողն իրեն զգում է անելանելի վիճակում: Հետազոտվողը կսրող է աուտոագրեսիվ գործողություններ կատարել քրեակատարողական հիմնարկում, որոնք կկրեն մանիպուլյացիոն բնույթ, քանի որ նա այդպիսով կցանկանա շրջապատին թելադրել իր կամքը:

Այսպիսով, ջերմ ընտանեկան հարաբերությունների բացակայությունը, սոցիալական և մանկավարժական բացիթողի վիճակը, կյանքի հետ կապերի բացակայությունը, սոցիալական մեկուսացվածությունը, պատկանելիությունը ասոցիալ ռեֆերենտային խմբին, զուգակցվելով այնպիսի անձնային հատկանիշների հետ, ինչպիսիք են ագրեսիվությունը, հուզական սառնությունը, ներամփոփությունը,անհավասարակշռվածությունը, հանդիսանում են այն հիմնական գործոնները, որոնք անձին մղում են սուիցիդալ փորձի: Ինչպես նկատեցինք, բոլոր թվարկված անձնային որակները պայմանավորված են անբարենպաստ սոցիալական գործոններով, որոնց հիմքերը պետք է փնտրել հետազոտվողի ընտանիքում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 511 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Ecvole  
0
order generic atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">atorvastatin for sale</a> order lipitor 10mg pill

1 Տաթև  
0
Բարև Ձեզ,նյութը շատ լավն էր։Մեկ խնդրանք ունեմ կարո՞ղեք ինձ գրականություն առաջարկել մանկավարժական բացիթողությունը և դրա հետևանքները ուսումնասիրելու համար։Կանխավ շնորհական եմ։

Անուն *:
Email *:
Կոդ *: