ՈՒրբաթ, 19.04.2024, 13:30

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

2. Ա. Ն.-ն ծնվել է 2000 թվականին:  Կատարված սոցիոլոգիական հարցաթերթիկի արդյունքների միջոցով պարզվել է, որ նա սուիցիդալ փորձ է կատարել, բացի նա ինքն է հայտնել դրա մասին, նշելով, որ իրեն հոգեբանական աջակցություն է հարկավոր: Ունեցել է կենսուրախ բնավորություն, ոչ մի բանի կարիք չի զգացել, որովհետև հայրը տվել է նրան այն ամենը, ինչ ցանկացել է: Ընտանիքում ցանկալի ու երկար ժամանակ սպասված երեխա է եղել, քանի որ ծնողներն ամուսնությունից հետո տաս տարի երեխա չեն ունեցել: Դա է պատճառը, որ ծնողները բավարարում էին երեխայի բոլոր պահանջմունքները: Ընտանիքում ապրում են հայրը, մայրը, կրտսեր եղբայրը: Հայրը հետազոտվողի համար հանդիսացել է այն անձը, ում վարքը նա փոքրուց ցանկացել է ընդօրինակել: Հենց նա է հանդիսանում այն անձը, ով գիտակցաբար որդու հոգեկանում սերմանել է հակում դեպի ազարտային խաղերը և ալկոհոլը:

Ա. Ն.-ն դեռևս 4-5 տարեկան էր, երբ հայրը տանում էր իր հետ խաղատներ, մասնակից դարձնում ընկերական խրախճանքներին: Վերջինս կայուն աշխատանք չուներ, զբաղվում էր ինչով պատահի. մի օր առաքիչ, մի օր` վաճառող, մի օր` շինարար: Նա միշտ երազել էր սեփական բիզնես ունենալու և հարուստ կյանքի մասին, նույնն էլ սերմանել էր որդու մեջ: Հետազոտվողը հիշում է, որ ընտանիքում հաճախ վեճեր էին լինում այն պատճառով, որ հայրը տուն էր գալիս հարբած վիճակում կամ թմրադեղեր օգտագործած: Ինչ վերաբերվում է հոր և որդու հուզական փոխհարաբերություններին, դրանք շատ ջերմ էին: Նա հորը սիրում էր ավելի շատ քան մորը, քանի որ հայրը ոչինչ նրան չէր արգելում: Մայրը փորձում էր մշտական հսկողության տակ պահել որդուն, սակայն նրա մոտ ոչինչ չէր ստացվում, որովհետև տանը որոշիչ ձայնը միշտ պատկանում էր հորը: Այսպիսով մենք հիմք ունենք դատելու, որ երեխայի սոցախտահարման հիմքերը դրվել են հենց ընտանիքում: Ներկա լինելով ընտանեկան վեճերին և հոր անպատասխանատու վարքին, նա մեծ ընկալունակություն է դրսևորում բացասական ներգործությունների նկատմամբ: Ընտանեկան բացթողումներն ու թերություններն իրենց անմիջական ներգործություն են ունեցել հետազոտվողի անձի և գիտակցության վրա, հոր վարքի բացասական մոդելը պարարտ հող է նախապատրաստում նրա հետագա սոցախտահարման համար:

Վեց տարեկան հասակում Ա. Ն.-ի ընտանիքը տեղափոխվում է այլ քաղաք և ապրում են այնտեղ մեկ տարի: Նրանց տան մոտակայքում խաղատուն կար, իսկ քանի որ հետազոտվողն ուներ խաղատուն այցելելու փորձ, նրա մոտ ցանկություն է առաջանում վերադառնալ այնտեղ նորից ու նորից և դա անում է բոլորից գաղտնի: Յոթ տարեկանում նրա ընտանիքը վերադառնում է, դեկտեմբերին նա հաճախում է առաջին դասարան, ինքնուրույն յուրացնում է բաց թողած ուսումնական նյութը և տարին ավարտում գերազանց գնահատականներով:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 330 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Nhfcyt  
0
atorvastatin 40mg drug <a href="https://lipiws.top/">order generic lipitor</a> order lipitor generic

Անուն *:
Email *:
Կոդ *: