ՈՒրբաթ, 19.04.2024, 19:09

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Այդ տարիքում նա արդեն փորձել էր ծխել: Դասարանում հետազոտվողը եղել է սիրված երեխա, բայց նա սիրում էր շփվել իրենից մեծերի հետ, որոնց հետ էլ բոլորից թաքուն ծխում էր և մանր գողություններ անում: Ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չէր նրա հակումների մասին: Մայրը որոշ կասկածներ ուներ, սակայն հայրը հանգստացնում էր նրան ասելով, որ տղան ամեն ինչ պետք է տեսնի ու իմանա, և ոչ մի տարօրինակ բան դրանում չկա: Առաջին անգամ հինգերորդ դասարանում նա փորձում է գաղտնի ծխել տանը, ինչը նկատում է մայրը և այդ մասին տեղեկացնում հորը: Վերջինս դրան ոչ մի կարևորություն չի տալիս, նույնիսկ խրախուսում է որդուն. §Չէ՞ որ նա դեռ երեխա է և պետք է երեխայություն անի¦ այսպես է որակում հայրը որդու արարքը, չիմանալով, որ որդին ծխում է ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ:

Հետազոտվողը սկսում է բաց թողնել դասերը: Մինչև չորրորդ դասարան սովորել է գերազանց գնահատականներով: Նրան դուր էր գալիս սովորել, հատկապես գրավում էր մաթեմատիկան, սակայն սերն ազարտային խաղերի նկատմամբ վեր էր ամեն ինչից: Նա գողություն էր անում և ողջ գումարը ծախսում խաղատներում: Երեխայի ասոցիալ վարքը պատճառ է դառնում, որ ընտանեկան վեճերը նրանց ընտանիքում դառնան սովորական երևույթ: Ծնողների աստիճանաբար վատթարացող փոխհարաբերությունները հանգեցնում են նրան, որ ընտանիքը հայտնվում է քայքայման եզրին: Ամուսնալուծության վտանգն օրեցօր մեծանում էր: Այս ամենը շատ ծանր ազդեցություն է ունենում Ա. Ն.-ի վրա: Նա գիտակցում է, որ ինքն է ծնողների միջև հակասությունների պատճառը: Աստիճանաբար հասունանում են մտքերը ինքնասպանության մասին, բայց հենց հիշում է մորը, հետ է կանգնում իր մտքերից: Այդ ժամանակ նա 12-13 տարեկան դեռահաս էր և հիվանդագին է տանում ցանկացած ընտանեկան կոնֆլիկտ, սակայն նրա վարքագծում գրեթե ոչինչ չի փոխվում, նա հանդիսանում էր իրենց հանցակից ընկերների գլխավորը, թեև տարիքով ամենամեծը չէր: Հետազոտվողը մանկուց վախեցել է իր թուլությունը, տխրությունը, հուսահատոթյունը ցույց տալուց, քանի որ նա մտածում էր, որ բոլորը կծիծաղեն իր վրա: Նշենք, որ սա ևս բխում է հոր սխալ դաստիրակությունից, քանի որ նա մանկուց սովորեցրել է որդուն, որ տղան պետք է ցույց չտա իր ապրումները: Դեռահասության տարիքում նրա տագնապները և մտահոգությունները մեծանում են: Սուիցիդալ մտքերի հաճախականությունը նույնպես մեծանում է: Նա ավելի ու ավելի է համոզվում, որ եթե ինքը չլինի, տանն ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա ոչ ոքի չէր կարող պատմել իր ապրումների մասին, ճիշտ է, ուներ մանկության մտերիմ ընկեր, որին լիովին վստահում էր, բայց ոչինչ չէր պատմում նրան ընտանեկան անախորժությունների մասին:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 264 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Hmszvz  
0
buy generic lipitor online <a href="https://lipiws.top/">lipitor 80mg drug</a> order lipitor online cheap

1 Lwuiwb  
0
atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg pill</a> atorvastatin 20mg brand

Անուն *:
Email *:
Կոդ *: