Հինգշաբթի, 25.04.2024, 19:09

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Դեռահասության տարիքում հետազոտվող Ա. Ն.-ն ապրում է ներքին կոնֆլիկտ, նրա պահանջմունքներն և պարտականությունները չէին համապատասխանում, բացի դրանից ոչ ոք չէր կիսում նրա ապրումները: Մայրը միշտ ցանկացել է տեղեկանալ որդու վարքագծի մասին, բայց երբեք չի հարցրել, թե ինչպես է իրեն զգում, ինչն է անհանգստացնում, ինչու են իրենց հարաբերությունները կոնֆլիկտածին: Մեղքի զգացումը նպաստում է, որ նրա մոտ սուիցիդալ մտքերը զարգացում ապրեն:

Տասնհինգ տարեկան հասակում Ա. Ն.-ն սիրահարվում է մի աղջկա, որը նրանից մեծ էր վեց տարով: Նրա էությունն ամբողջովին փոխվում է: Նրանց հարաբերություններն ընկերական բնույթ էին կրում, բայց նրանց փոխադարձ համակրանքն ավելին էր, քան սովորական ընկերությունը: Այդ աղջկա պատճառով Ա. Ն.-ն կոնֆլիկտի մեջ է մտնում իր ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք ամեն ինչ գիտեին և հավանություն չէին տալիս նրանց հարաբերություններին: Նա որոշում է հեռանալ տանից, այլևս այնտեղ չվերադառնալու պայմանով: §Սիրահարների¦ հարաբերությունները շատ ջերմ էին մինչև այն ժամանակ, երբ աղջիկն ասաց, որ ինքը ոչ մի զգացմունք չունի նրա նկատմամբ, ինչը խորտակեց սիրահարված տղայի բոլոր հույսերն ու երազանքները: Մեջբերում նրա խոսքերից. §Ախր ես նրան չափից ավելի էի սիրում, նա ինձ համար մայր էր, հայր, քույր, եղբայր, ընկեր, սիրած աղջիկ… Նա ամեն ինչ էր ինձ համար: Ես նրա ձեռքում դարձել էի խաղալիք¦:

Նա արդեն պատկերացնում էր իրենց համատեղ կյանքը, երբ հոդս ցնդեցին նրա բոլոր երազանքները: Այդ աղջիկը նրա կյանքի իմաստն էր, սակայն կորցրեց այն: Կյանքը նրա համար դարձավ անիմաստ: Նա ընկավ ֆրուստրացիայի մեջ, կորցրեց ապրելու ցանկությունը և այս անգամ վճռականորեն ինքնասպանություն կատարելու որոշում կայացրեց:

Երբ նա տխուր էր լինում, միշտ բարձրանում էր տանիք: Այդ օրն էլ բարձրացավ տանիք և սրիչով սկսեց կտրել ձեռքերի երակները: Արյան մեջ շաղախված` նրան գտավ ընկերը: Սուիցիդալ փորձը չհաջողվեց:

Այս սուիցիդալ փորձի կատարման դրդապատճառը մեռնելու ցանկությունն էր: Առաջին սուիցիդալ փորձից ընդամենը մի քանի օր հետո պատանին կրկնում է այն երկրորդ անգամ: Այս անգամ սուիցիդալ փորձի կատարման դրդապատճառը այդ աղջկան իր մահով պատժելն էր, քանի որ վերջինս չէր հավատացել, որ տղան առանց նրա չի պատկերացնում իր կյանքը:

Կատարված հետազոտություններից պարզվում է, որ սուիցիդին նպաստող սոցիալական պատկանելիության գործոններն են.

  1. Անբարենպաստ ընտանիքը, ներընտանեկան սխալ դաստիարակությունը և սպառողական հոգեբանության առկայությունը
  2. Փողոցային ասոցիալ ռեֆերենտային խմբերին պատկանելը և ոչ ռացիոնալ արժեքներով կողմնորոշվելը
  3. Կայուն դրական սոցիալական ստատուսի բացակայությունը
  4. Անցումային շրջանի անբարենպաստ ազդեցությունը
  5. Կյանքի ուղու դեֆորմացված պատկերացումները

Այսպիսով, ներկայացվեցին առավել հետաքրքրական սուիցիդալ փորձերը և այն սոցիալական պայմանները, որոնք միջնորդավորված ձևով ազդել են պատանիների սուիցիդալ վարքի ընտրության վրա: Յուրաքանչյուր ինքնասպանություն յուրահատուկ է և ունի բազմաթիվ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային պատճառներ: Մահվան ընտրության վրա աղդող գործոնները բազմազան են:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 245 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Bqhjgf  
0
order atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg drug</a> buy lipitor pills

Անուն *:
Email *:
Կոդ *: