Հինգշաբթի, 25.04.2024, 02:00

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍՈՒԻՑԻԴԸ  ՈՐՊԵՍ  ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ՖԵՆՈՄԵՆ

 

Այս ընթացքում աշխարհում ինչ-որ մեկն ինքնասպան եղավ: Եվ այսպես ամեն րոպե: Օրվա ընթացքում աշխարհում ինքնասպան են լինում 2 300 մարդ, իսկ տարվա ընթացքում 800 000 մարդ: Տարբեր տվյալներով 8-30 միլիոն մարդ իրականացնում է անհաջող ինքնասպանություն: Ընդ որում ինքնասպանության փորձ իրականացրած  անձանցից յուրաքանչյուր երկրորդը  մեկ տարվա ըևնթացքում կրկնում է   իր  փորձը, սովորաբար ավելի բարդ ձևով: Ինքնասպանության փորձեր հիմնականում իրականացնում են հոգեպես առողջ մարդիկ: Սուիցիդը մահացու ելքի դեպքում  խոր տրավմա է հասցնում իր մտերիմներին և հարազատներին: Չհաջողված սուիցիդները հաճախ հանգեցնում են հաշմանդամության:

Ավելի հաճախ ինքնասպանություն են գործում միայնակ, բաժանված և այրիացած տղամարդիկ, 4 անգամ ավելի շատ, քան կանայք (ըստ Ժորժ Կլեմանսոնի կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, հատկապես այրիները):

Ինքնասպանության առավել բարձր մակարդակ դիտվում է բժշկների մոտ, հատկապես կանանց` հոգեբույժների, անզգայացնողների, ատամնաբույժների, նաև փաստաբանների մոտ:   Այս անձանց մոտ սուիցիդի պատճառ կարող են լինել աշխատանքի ինքնատիպությունը, վերջինիս հետ զուգորդվող մի շարք առանձնահատկություններ, ինչպես նաև ցածր ինքնագնահատականը:

 

ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ԼՈՒԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

       Ճգնաժամից դուրս գալը միկրոսոցիալական և հուզական  օգնություն է պահանջում, ինչպես նաև սուիցիդոգեն դիրքորոշումների կոռեկցիա: Որոշ դեպքերում ճգնաժամային վիճակում գտնվող այցելուներին անհրաժեշտ են թրենինգներ կյանքի տվյալ իրավիճակում ադապտացիայի պակասող հմտությունների ձևավորման համար: Այսպիսով, ճգնաժամային խնդիրները տարբեր ոլորտներ են շոշափում` հոգեբանություն, մանկավարժություն, հոգեբուժություն: Այդ պատճառով սուիցիդենտներին օգնության ամենակարևոր մեթոդը պետք է լինի հոգեթերապիան` որպես այդ բնագավառների սահմանագծին գտնվող առարկա: Սակայն հոգեթերապիայի տրադիցիոն մեթոդները, որոնք նախատեսված են առանց սուիցիդալ ռիսկի հիվանդների բուժման համար, պիտանի չեն ճգնաժամային խնդիրների լուծման համար: Շատ ակտուալ է դառնում հոգեթերապիայի նոր, սպեցիֆիկ մեթոդների մշակման և ներմուծման խնդիրը, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով յուրացնել սուիցիդալ տենդենցները և կանխարգելել դրանց առաջացումն ապագայում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 303 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Shdxdk  
0
order atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 40mg generic</a> atorvastatin pill

Անուն *:
Email *:
Կոդ *: