Երեքշաբթի, 16.04.2024, 23:36

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ   ՄՈՏԵՑՈՒՄ   ՍՈՒԻՑԻԴԻ   ՆԿԱՏՄԱՄԲ

 

Անցյալ դարի 50-60թթ. ծագեց §սուիցիդոլոգիա¦ միջազգային տերմինը, որի տակ հասկացվում էր ինքնասպանության ֆենոմենի տեսական և պրակտիկ հետազոտում:

Որպես սուիցիդի հիմնական կոնցեպցիաներ կարելի է առանձնացնել կենսաբանական, սոցիոլոգիական, հոգեբանական, սոցիալ-հոգեբանական, կլինիկո-հոգեբանական սուիցիդալ վարք:

Զ. Ֆրեյդի և Կ. Աբրահամի աուտոագրեսիայի կոնցեպցիայի համաձայն կորուստ ապրած անձը զգում է ոչ միայն սեր, այլ նաև անգիտակցական թշնամանք մահացած անձի նկատմամբ: Կորստի հետ համակերպվելու անկարողության պատճառով անձը վերադառնում է զարգացման սիմբիոտիկ փուլին և սկսում է ինքն իրեն իդենտիֆիկացնել կորստի օբյեկտի հետ, դրանով իսկ սիմվոլիկ կերպով վերադարձնում են կորցրած անձին: Ընդ որում մահացածի նկատմամբ բարկությունը ուղղվում է սեփական անձին և հանգեցնում է մեղքի զգացման և ինքնագնահատականի իջեցման: Եթե անձին չի հաջողվում լուծել այս ամբիվալենտ կոնֆլիկտը, նա դեպրեսիայի մեջ է ընկնում:

Մենինգերը սպանությունն ու ինքնասպանությունը սերտորեն կապում էր իրար: Նա այս փոխհարաբերության մեջ առանձնացնում է 3 ցանկություն`

  1. սպանել
  2. սպանվել
  3. միասին մահանալ

Իսկ որո±նք են այն պատճառները, որոնց հետևանքով առաջանում են սուիցիդալ պահանջներ.

    • Ամոթի, պարտության, նվաստացման պատճառով ինքնագնահա-տականի իջեցումը:
    • Փլուզված նշանակալի հարաբերություններ, արդյունքում վշտի և կորստի զգացողություն-կապվածության և տարբեր անձանց խնամելու պահանջմունքի ֆրուստրացիա:
    • Շատ ուժեղ բարկություն և թշնամանք, որը կապված է դոմինանտության պահանջմունքի ֆրուստրացման հետ:

Այս պարագայում առանձնացվում է նաև այդ վարքի հիմքում ընկած որոշակի հուզական կոմպլեքս.

  • Մեկուսացում–առաջանում է զգացողություն, որ իրենով ոչ ոք չի հետաքրքրվում, ոչ ոք իրեն չի հասկանում
  • Անօգնականություն–զգացողություն, որ չի կարողանում կառավարել իր կյանքը, շատ բաներ իրենից չեն կախված
  • Անհուսալիություն–երբ ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում
  • Սեփական աննշանության, անլիարժեքության զգացում-առաջանում է ցածր ինքնագնահատական, ինչպես նաև անլիարժեքության և ամոթի զգացողություն:

Սուիցիդենտներին բնորոշ հոգեբանական առանձնահատկություններն են.

  • Պահանջմունքների լարվածություն, աֆեկտիվ ռիգիդություն
  • Նպատակին հասնելու մեջ փոխզիջման գնալու պատրաստակամության բացակայություն
  • Հուզական կախվածություն, սիմբիոտիկ հարաբերությունների պահանջ
  • Էմպատիայի պակաս
  • Իմպուլսիվ, չդիֆերենցված պահանջ
  • Ֆրուստրացիայի նկատմամբ ցածր տոլեռանդություն

Այս բնագավառում աշխատող հոգեբանը դեմ առ դեմ բախվում է հուսահատված մարդու հետ և նրա խնդիրն է ցուցաբերել հուզական աջակցություն և ապրումակցում սոցիալական, հոգեբանական և էկզիստենցիալ ճգնաժամի ժամանակ: Անհրաժեշտ սոցիալական կամ միկրոսոցիալական աջակցության ապահովում, կարեկցանքի դրսևորում, խնդրի լուծման այլընտրանքային ուղիների որոնում:

Ճգնաժամային այցելուն, որպես կանոն, կորցնում է կյանքի իմաստը և նոր իմաստ փնտրելու փոխարեն նա հրաժարվում է կյանքից ընդհանրապես: Հոգեբանի խնդիրն է նրա մեջ մտցնել ապրելու տենչ և հանել սուիցիդալ վարքագիծը:

Նման իրավիճակում թերապիայի նպատակն այցելուի անձնային աճի համար հոգեբանական պայմանների ստեղծումն է:

Ռապապորտը առանձնացնում է ճգնաժամային թերապիայի հետևյալ հիմնական նպատակները.

  • Սիմպտոմների վերացում
  • Գործառնության մինչճգնաժամային մակարդակի վերականգնում
  • Անհավասարակշռության իրավիճակ ստեղծող իրադարձությունների գիտակցում
  • Այցելուի ներքին ռեսուրսների բացահայտում
  • Ընկալման, մտածողության, զգացմունքների նոր մոդելի ստեղծում
  • Նոր, ադապտացիոն մեխանիզմների զարգացում, որոնք օգտակար կլինեն ոչ միայն տվյալ կոնկրետ իրավիճակում, այլ նաև ապագայում

Ճգնաժամային թերապիան աշխատում է.

  • Սուիցիդալ իրավիճակների հետ, որոնք պայմանավորված են ճգնաժամային իրավիճակով` սոցիալ-հոգեբանական կորստով
  • Սահմանային նյարդահոգեկան խանգարումների հետ
  • Հոգեկան հիվանդների հետ` անկախ հիվանդության էնդոգեն մեխանիզմից

Ճգնաժամային թերապիան իրականացվում է 3 ձևո անհատական, ընտանեկան և խմբային:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 363 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gowjjb  
0
order lipitor 80mg online <a href="https://lipiws.top/">lipitor 10mg uk</a> cost lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: