Շաբաթ, 04.05.2024, 02:14

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Եթե անձը վշտացած է, տխուր, բայց չի կարողացել ազատություն տալ սեփական արցունքերին` այդ արցունքները կարող են պատճառ դառնալ շնչահեղձության:

Տևական նյարդային լարվածությունը պատճառ է դառնում ստամոքսային զանազան հիվանդությունների:

Տագնապը, ներքին վախը խախտում են սրտի նորմալ ռիթմը:

Զայրութը վատացնում է լյարդի և լեղապարկի աշխատանքը:

Հարկադրված շփումը տհաճ մարդկանց հետ առաջ է բերում քրոնիկ հարբուխ:

Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայության, քնքշության պակասի պատճառով կարող են առաջանալ մաշկային հիվանդություններ:

Եվ այսպես` հիվանդություններից և սթրեսային իրավիջակներից խուսափելու համար անհրաժեշտ է չմտածել տհաճ բաների մասին, հնարավորինս խուսափել անցանկալի շփումներից:

Չգիտակցված բացասական զգացմունքները (հոգեբանները դրանք անվանում են դիմակավորված կամ ծպտված) կուտակվում են ենթագիտակցության մեջ և այնտեղից «ճնշում գործում բանականության» վրա: Բացասական զգացմունքերից և դրանց առաջացրած տկարություններից ձերբազատվելու համար պետք է օգտվել էմոցիոնալ ինքնապաշպանության կոդեքսից:

  1. Չամաչել սեփական կարծիքն արտահայտելուց:

Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չի ստացվում մտքերն արտահայտել բարձրաձայն` ապա պահել օրագիր-նոթատետր: Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են, որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և գլխավորը` շատ պարզ ու հասարակ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար:

  1. Արձակել «ցասման» նետեր, կատարել մերսում:

Ափերից դուրս եկած ժամանակ հին հռոմեացիները կոտրում էին այդ պահին ձեռքն ընկած կավե ամանները, իսկ անտիկ հույները բարկացած ժամանակ գնում էին նետ ու աղեղ արձակելու: Այսօր հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ և փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը` միաժամանակ արտանետելով ձեր ներսում կուտակված զայրույթը: Նյարդային լարվածությունն անպայման կթուլանա: Մերսումը ևս լավագույն միջոցներից մեկն է բացասական զգացումներից ձերբազատվելու համար: Երկու ձեռքերի մատները դնել ճակատին, շրջանաձև շարժումներով մերսելով մոտեցնել քունքերին, ապա մերսել գլուխը` նախ ճակատից մինչև ծոծրակ, հետո հակառակը:

  1. Մտքում մտսծել դրական զգացմունքների մասին: Սնվել` հետևելով որոշակի կանոնների:

Մտածել այն բաների մասին, ինչ որ կա, այլ ոչ այն մասին, թե որքան բան չկա: Աշխատել չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակացրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը. եթե ինչ-որ տեղից ինչ-որ բան պակասել է` հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է: Այն մարդիկ, որոնք հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:

Սնունդը նույպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, մի գդալ մեղրը, որևէ միրգ կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ մանր-մունր տհաճությունները:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 289 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xizwof  
0
atorvastatin oral <a href="https://lipiws.top/">atorvastatin without prescription</a> atorvastatin 40mg oral

Անուն *:
Email *:
Կոդ *: