Շաբաթ, 04.05.2024, 06:56

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

  1. Գիտակցել սեփական հնարավորությունների սահմանը:

Նյարդային սթրեսից համեմատաբար շատ են տառապում մաքսիմալիստները, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից: Աշխատել ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, աշխատել ուժերի ներածին չափով: Ուրախանալ սեփական կատարած գործով, գիտակցել, որ մարդն անսխալական չէ, ընդունել սեփական անհաջողությունները և չվազել անիրականանալի երազանքների հետևից:

  1. Աշխատել կախվածության մեջ չլինել շրջապատից:

Որքան շատ են հաշվի առնվում շրջապատի մարդկանց կարծիքներն`  այնքան անվստահ են, չեն պաշտպանում իրենց տեսակետը, հոգեբանորեն խոցելի են: Պիտի փորձել ակտիվացնել ներքին «ես»-ը, ապավինել սեփական ուժերին, հնարավորինս քիչ դիմել ուրիշների խորհրդին, փորձել ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

  1. Չփորձել ապացուցել սեփական ճշմարտացիությունը:

Չփորձել շրջապատին համոզել սփական ճշմարտացիության մեջ, եթե նույնիսկ 100%-ով համոզվածություն կա:

Լեոնարդո Դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի.

  1. Նրանք տեսնում են այն, ինչ տեսնում է անձի §ես¦-ը, նրանց հետ հեշտ է լեզու գտնել:
  2. Նրանք ունակ են տեսնել անձի ցույց տված պատկերի իրական գույները: Սրանց հետ, համենայնդեպս, կարելի է բանակցություններ վարել:
  3.  Նրանք նայում են ամբողջ ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում, նրանց որևէ բան ապացուցելը նույնն է, ինչ կույրին սովորեցնեք սպեկտրալ անալիզ:
  1. Սովորել իրապես գնահատել սեփական անձը:

            Կարողանալ գնահատել սեփական ունեցածը, դա է կյանքի գլխավոր իմաստությունը և միակ միջոցը`պահպանելու ներքին ներդաշնակությունը, առանց որի հնարավոր չէ երազել ամուր առողջության մասին:

  1. Չմոռանալ բուժիչ խոտաբույսերի մասին:

Շատ բույսեր կան, որոնք օժտված են բուժիչ հակասթրեսային հատկություններով: Ալոճենու 50 գ. պտուղների վրա լցնել 0,5 լ. եռացրած ջուր, թողնել թերմոսի մեջ ամբողջ գիշեր և խմել օրվա ընթացքում 3-4 անգամ 0,5–ական բաժակ: Հոգնածությունը վանելու համար 1-2 թեյի գդալ հնդկական թեյը լցնել թերմոսի մեջ, վրան լցնել 0,5 լ. եռացրած ջուր, թողնել ամբողջ գիշեր, խմել օրը երկու անգամ 1-ական բաժակ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 282 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Szazoo  
0
buy lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg usa</a> lipitor 10mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: