ՈՒրբաթ, 03.05.2024, 22:39

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Համաձայն ժողովրդական հավատալիքների սթրեսը հանում են կեչու և ուռենու ճյուղերը ևս: Մի քանի ճյուղ դնել ծաղկամանի մեջ և դնել ննջարանում` մահճակալի մոտ:

  1. «Լվանալ» սթրեսը ծորակի ջրով:

Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունել կամ կանգնել ցնցուղի տակ, և տաք ջրի հաճելի շիթերը կլվանան կտանեն օրվա ընթացքում կուտակված լարվածությունը: Լոգանք ընդունելիս խորը շունչ քաշել, կզակը և քիթն ընկղմել ջրի մեջ և արտաշնչել քիչ բացված շրթունքների արանքից մտածել, որ արտամղվում է օրվա ընթացքում կուտակված զայրույթը, լարվածությունը: Եթե լոգանքի կամ ցնցուղի հնարավորություն չկա` ապա լայն շիթով բացել ծորակը և թողնել, որ ջուրը հոսի` ցայտեր անելով: Նստել լվացարանին այնքան մոտ, որ կաթիլները ցայտեն մարմնին, շնչել այդ օդը 10 րոպե:

  1.  Չխնայել ժպիտը:

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է, բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը` կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Կատարել ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակել աչքերը և ժպտալ 5-10 րոպե կրկնելով կախարդական արտահայտությունը. «Ամեն ինչ լավ կլինի»: Եվ, իրոք, կլինի:

  1. Լաց եղեք ու թեթևացեք:

Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ։ Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, որ լաց լինելն ամոթ է և վայել չէ տղամարդուն, մեծանալով՝ սկսում են տառապել փնջաձև գլխացավերից, որը կոչվում է այրական միգրեն։ Գլխացավի այս տեսակը կանանց չի սպառնում, որովհետեւ նրանց չի արգելվում լաց լինել։ Նրանք կարող են արցունքներին ազատություն տալ թե՛ ուրախության, թե տխրության պահին։ Մինչդեռ տղամարդն իրավունք չունի թեկուզ մեկ կաթիլ արցունք թափել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում բարձր բղավել։ Դա նույնպես օգնում է թոթափել ներսում կուտակված լարվածությունը։ Բարձր ձայնը սարսափեցնելու միջոց չէ, այլ հոգեբանական այլընտրանք է արցունքներին։

  1. Առավոտյան վաղ արթնացեք:

Թանկարժեք ժամանակի պակասը զգում է մեզանից յուրաքանչյուրը, և դրա սղությունը, անկախ մեզանից, ազդում է մեր նյարդային համակարգի վրա։ Երբ աշխատանքի գնալուց առաջ ժամանակի պակաս եք զգում, վաղ առավոտից նյարդային լարված վիճակի մեջ եք ընկնում։ Նման վիճակում դուք առավել խոցելի եք, և սթրեսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Նման իրավիճակներից խուսափելու համար ժամացույցի սլաքը առաջ տարեք 10-15 րոպեով, և օրը կսկսեք լավ տրամադրությամբ։

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 298 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Obfvnf  
0
buy lipitor 20mg pill <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> order atorvastatin without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: