Շաբաթ, 04.05.2024, 00:53

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

  1. Ականջ դրեք ձեր ներքին ձայնին

Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար։ Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, հիմա մի կորցրեք այդ հնարավորությունը։ Ինքներդ ձեզ հրահանգ տվեք՝ հիմա կամ երբեք։ Առաջարկում ենք մեկ այլ տարբերակ, նոր զգեստ գնեք, կտրուկ փոխեք սանրվածքը, մի խոսքով, ինքներդ ձեզ համար ավելի հաճախ կազմակերպեք փոքրիկ տոներ։ Եվ, վերջապես, կարոդ եք մեծ մաքրություն կազմակերպել։ Թափթփված, անհարմարավետ բնակարանը, անկախ ձեր կամքից, ազդում է ձեր մտքերի և տրամադրության վրա:

  1. Ձգտեք միայնության

Ամեն օր գոնե կես ժամ փորձեք մնալ ինքներդ ձեզ հետ։ Մեծ քաղաքների բնակիչները ավելի հաճախ են տառապում նյարդային լարվածությամբ, որի պատճառն «անձնական» տիրույթի բացակայությունն է։ Ցանկալի է, որ օրվա մեջ մենակ մնաք ինչ-որ մի ժամանակ, որը, ըստ նախասիրության, կանցկացնեք լռության մեջ կամ ձեզ հաճելի երաժշտության ընկերակցությամբ։

    Այսօր մարդու տրամադրության և նյարդային համակարգի վրա, անկախ իր կամքից, կարող են ազդել շրջապատի շատ մեծ ու փոքր դեպքեր, ինչպես նաև հանգամանքներ։ Երբեմն ազատություն տվեք ձեր երևակայությանը, կատարեք մտքով անցած քայլը, արեք այն, ինչ այդ պահին ուզում եք։ Դրանով իսկ կխուսափեք լարվածության բեռն ամբողջ օրը կրելուց։ Լավատես եղեք և վայելեք ձեր բաժին ուրախությունը:

Սովորաբար սթրեսային վիճակները երկու անգամ ավելի հաճախ են առաջանում այն ստորաբաժանումների զինվորների մոտ, ովքեր վարում են մարտական երկարատև գործողություններ: Ուժասպառ մարտերի ժամանակ մեծանում է զինվորների ֆիզիկական ու հոգեկան լարվածությունը և բեռնվածությունը, ինչը, որպես կանոն, ստեղծում է խուճապային և սթրեսային հոգեվիճակները: Ֆիզիկական և հոգեկան հյուծվածության հետևանքով ստորաբաժանումներն ավելի շատ կորուստներ են ունենում, հատկապես այն ժամանակ, երբ նրանց պատում է սթրեսային հոգեվիճակը: Սթրեսորների դերում կարող են հանդես գալ ինչպես ֆիզիկական, կլիմայական, այնպես էլ հոգեբանական գործոնները:

Սթրեսը բացատրվում է այսպես` գործոնի ազդեցություն գումարած մարդկային ընկալում: Միջավայրի հենց մեր մարդկային ընկալումը փոփոխություն է ծնում հոգեկանում, քանի որ այն մեկուսացված չէ մեր անցյալից, ներկայից և ապագայից: Պատահում է, որ մենք երկնքում մարտական ինքնաթիռ ենք տեսնում, և բնական է, որ զինվորների ու քաղաքացիների համար, ովքեր երբևէ ենթարկվել են օդային ռմբակոծության, այդ ինքնաթիռը ձեռք է բերում շատ վտանգավոր նշանակություն:

Զինվորների մոտ առաջացող սթրեսային վիճակները պայմանավորաված են լինում մի քանի գործոններով.

ա). յուրաքանչյուր սթրեսի ազդեցության ուժով

բ). սթրեսային քանակով

գ). նրանց անսովոր լինելով

դ). սթրեսների զուգորդումներով

ե). զինվորի հոգեկան խոցելիությամբ

Ամենավտանգավոր ու խորը սթրեսը զինվորն ապրում է մարտի դաշտում: Մարտի դաշտում ստորաբաժանումների մեծ կորուստներն անմիջապես ազդեցություն են ունենում զինվորների մարտական կենսունակության մակարդակի վրա, նեղացնում է ընկալման դաշտը: Զինվորները սևեռվում են ողջ մնալու մտքի վրա և այդ պատճառով նրանց գործողությունները կրում են անկանոն բնույթ:

Անկախ սթրես առաջացնող պատճառներից՝ այն անցնում է չորս փուլ: Սթրեսը, որը ծագում է մարտական իրադրություններում, ունի իր հատուկ առանձնահատկությունները:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 263 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Yltwfu  
0
lipitor 80mg uk <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 40mg</a> lipitor 80mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: