ՈՒրբաթ, 03.05.2024, 22:01

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Չորրորդ փուլ: Այս փուլն անվանվում է սուր և խորաթափանց: Այդ հոգեկան վիճակն առաջացնում է մարտական իրադրությանն ամբողջապես անհամապատասխան վարքի տեսակներ: ենթարկվելով ուժգին կրակի զինվորները սկսում են ապրել ապահովության ու անվտանգության հոգեվիճակ և կարծես մոռանում են ակնհայտ վտանգի մասին: Վախը, որպես հոգեբանական պաշտպանական միջոց մղվում է հետին պլան, իրականության ընկալումն աղճատվում է: Հոգեբանական անտարբերության այդպիսի վիճակը բերում է չափազանց ծանր հետևանքների: Զինվորները կարծես դառնում են կույր ու անգործունյա, նրանք չեն ցանկանում պաշտպանվել, պատասխան կրակ բացել: Նման  վիճակում գտնվելիս, զինվորներից ոմանք անկանոն շարժումներ, գործողություններ են կատարում, վազում են թշնամու կրակին ընդառաջ, կամ հակառակ ուղղությամբ, հաճախ հանձնվում են:

Որպեսզի նման հոգեվիճակները հասցվեն նվազագույնի անհրաժեշտ է նախ իմանալ, թե որ գործոններն են առաջացնում սթրեսի սուր փուլ և իմնալով այդ, նախապես հոգեբանորեն կանխել այս գործոնների ազդեցությունը:

Սուր սթրեսի աղբյուր են հանդիսանում.

  • Ռազմական գործողությունները թշնամու թիկունքում
  • Թշնամու կողմից նորագույն զենք կիրառելը
  • Ստորաբաժանումների խիստ տարակենտրոնացումը
  • Կորուստների մեծ քանակը
  • Անընդմեջ շարունակվող մարտական գործողությունները
  • Գիշերային մարտերը
  • Արտակարգ իրադարձությունները
  • Կրակային օժանդակաման և անվտանգության գոտու բացակայությունը
  • Շրջափակումը
  • Անբավարար տեղեկատվություն թշնամու գործողությունների մասին
  • Ռազմական գործողությունների պլանի բացակայությունը
  • Հիմնական ուժերի հետ կապի բացակայությունը
  • Անվստահությունը հրամանատարների նկատմամբ
  • Կլիմայական անբարենպաստ պայմանները

Սեփական բացասական հուզական վիճակները հսկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դրանք ճանաչել: Եթե իմանան, թե ո±ր հատկանիշներն են բնորոշ սթրեսային վիճակին, ապա կարող են չեզոքացնել այդ հատկանիշները: Հաճախ սթրես են անվանվում տարբեր բացասական հուզական վիճակները, սակայն բուն սթրեսային վիճակին բնորոշ են որոշակի ֆիզիկական և հոգեկան առանձնահատկություններ: Մարտից առաջ զինվորներից շատերի մոտ ուժեղ հուզմունք է առաջանում, որը կարող է զուգակցվել գլխացավով, սրտխառնոցով, ոտքերի և ձեռքերի թմրածությամբ: Ռազմական հոգեբանության մեջ նկարագրածը անվանվում է §նախամարտկան սինդրոմ¦, որը շատ ցայտուն է արտահայտվում անփորձ զինվորների մոտ: Չկա այնպիսի մի զինվոր, որի վրա ներգործություն չունենա սթրեսային իրավիճակը: Ուղղակի տարբեր զինվորների համար այդ ներգործության աստիճանը տարբեր է: Գոյություն ունի սթրեսային իրադրության ներգործության նվազ աստիճան, որը նորմա է համարվում:

Վերահսկելի վախը նույնիսկ կարող է նպաստել մարտական հանձնարարությունների կատարմանը: Երբ վախի աստիճանը մեծանալով վերածվում է կենդանական սարսափի, այդ դեպքում քիչ թե շատ բանական վարքն իր տեղը զիջում է բնազդային ակտիվությանը: Սթրեսային հոգեվիճակի ֆիզիկական ցուցանիշները հետևյալն են՝

  1. բերանի չորություն
  2. մկանային լարվածություն
  3. սրտխառնոց
  4. ուժեղ քրտնարտադրություն
  5. արագ սրտխփոց

Սթրեսային հոգեվիճակը բնութագրում են նաև հուզական ցուցանիշները՝

    • անքնություն
    • մտասևեռում
    • գրգռվածություն
    • կակազություն
    • շատախոսություն
    • հուզական դող
    • ագրեսիայի առաջացում
    • առանց պատճառի վախի զգացում

Եթե զինվորների մոտ նկատվում են այդպիսի հատկանիշներ, ապա այդ վիճակում նրանք հոգեբանորեն պատրաստ չեն ռազմական գործողությունների:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 239 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Pgzmom  
0
lipitor 80mg cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg cost</a> atorvastatin 20mg cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: