Շաբաթ, 04.05.2024, 04:27

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՀՈՒԶԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

Հուզական խանգարումները նույնպես բարձր տարածվածություն ունեն մանկական և պատանեկան հասակներում։ Չնայած որոշ չափով հուզականությունը բնական է երեխայի զարգացման գրեթե բոլոր փուլերում, սակայն բնականոն վարքագծին և դպրոցական կամ աշխատանքային գործունեությանը խանգարող հուզականությունը կարող է ավելի լուրջ խնդրի ազդանշան լինել։ Ցանկացած վեցամսյա ժամանակահատվածում երեխաների և պատանիների 13%-ը կարող են տառապել հուզական տարբեր խանգարումներով, որոնց ընդհանուր ախտանիշները ներառում են տագնապներ, կպչուն-սևեռուն խանգարումներ, ֆոբիաներ և այլն:

Հայաստանի իրավիճակում առանձին ուշադրության են արժանի հետտրավմային սթրեսի հետևանքով առաջացած դժվարություններն ու խանգարումները։ Ծայրահեղ ցավալի իրադարձություններն՝ ինչպիսիք են բռնությունը, պատերազմը, բնական աղետները, հաճախ ստիպում են հոգեբանական տրավմա վերապրել, այդ թվում նաև երեխաներին։ Նման հանգամանքներում տրավման բնական է և կարող է ուղեկցվել ծայրահեղ հուզականությամբ, մղձավանջներով, լացով, գրգռվածությամբ, սոցիալական մեկուսացմամբ, մեղքի զգացմամբ կամ այլ ախտանիշներով, որոնք կարող են շարունակվել որոշ ժամանակ։ Եթե, վերջիվերջո, ախտանիշները չեն մեղմանում, երեխաների մոտ կարող են զարգանալ հետտրավմային խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրավմատիկ դեպքից հետո հնարավոր երկարաժամկետ և քրոնիկ խնդիրներով:

 

Ի՞ՆՉ Է ՖՈԲԻԱՆ

 

Այն մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից է, որը մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդն է: Սակայն հաճախ հիվանդագին է դառնում և քայքայում մարդու անհատականությունը, վնասում՝ վերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարման: Վախը կարող է առաջանալ միջատների, սողունների, մթության կամ բարձրության հանդեպ:

 

ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

            Ֆոբիան §սարսափի¦ տեսակ է, որոշ դեպքերում նևրոտիկ խանգարում, որը հոգեբանորեն ավելի կապված, միացված է որոշակի օբյեկտների ու իրադրությունների: Դա այն սարսափն է, որը դրսևորվում է չափազանց բազմատեսակ և հաճախ շատ տարօրինակ ֆոբիաների ձևով:

Այն բացասական հույզ է, որն առաջանում է անհատի կենսաբանական, սոցոլիական կամ հոգևոր գոյությանը սպառնացող իրադրություններում: Այն որպես ստվեր մարդուն ուղեկցել է դեռ անհիշելի ժամանակներից: Վախ ունեցել է նաև նախնադարյան մարդը, որն անընդհատ ենթարկվում էր վտանգների: Բայց նրա վախը ուներ բնազդային բնույթ և առաջանում էր կյանքին սպառնացող իրադրություններում: Հոգեկանի զարգացմանը զուգընթաց վախը ձեռք է բերում սոցիալապես միջնորդված բնույթ և սկսում է արտահայտել բարոյա-էթիկական զգացումների և ապրումների ողջ գամման: Ներկայումս մարդը չի վախենում կայծակից ու ամպրոպից, արևի ու լուսնի խավարումներից, և դրանց վերաբերում է որպես հետաքրքիր երևույթների, բայց այսօր նա վախ է ապրում տարբեր հիվանդությունների, միայնության կամ ծերության նկատմամբ:

Ամերիկացի անվանի գիտնական Սթենլի Հոլլը հունական անուններով ներկայացրել է 132 ֆոբիաների տեսակներ (1914):

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 220 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Vxoyyv  
0
lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg online</a> buy atorvastatin 20mg online cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: