Շաբաթ, 04.05.2024, 06:13

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ա

 

Աբլուտոֆոբիա (աբլյուտոֆոբիա)-վախ լողալուց, լվացք անելուց

Ագիոֆոբիա (գիրոֆոբիա, իերոֆոբիա կամ գադիոֆոբիա)-վախ սուրբ օբյեկտներից, սրբավայրերից, քահանաներից

Ագիրոֆոբիա-վախ փողոցն անցնելուց

Ագորաֆոբիա (ագրոֆոբիա)-վախ բաց տարածությունից, հրապարակներից, մարդկանց բազմությունից:

Այս վախի պարագայում սովորաբար, տագնապն ուղղված է հետևյալ օբյեկտներին` բազմություն, հասարակական վայրեր, հասարակական տրանսպորտ, բաց տարածքներ (օրինակ, դաշտ, այգի), հյուրանոցային ծառայություններ, խանութներ և ռեստորաններ: Որպես խուսափողական միջոց նման իրավիճակնռրից հիվանդները կապված են տան հետ և շատ դժվար են դուրս գալիս տանից:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Ագորոֆոբիան նման է այն անհանգստություններին, որոնք կարող են միավորվել դեպրեսիայի ախտանշանների  հետ: Ինչպես այլ ֆոբիկ խանգարումներ, այս ֆոբիային բնորոշ է «անհայտություն» և «վերացում» իրավիճակները, որ խիստ դեպքերում հրահրում է տագնապ ու վախ, նաև անորոշության վիճակ:

Այս ֆոբիան հիմնականում նկատվում է 20-25 տարեկանից հետո: Իսկ հազվադեպ դեպքերում, սոցիալական պայմաններից  դուրս գալով` նաև մանկության տարիներին:

Այն հաճախ տեղի է ունենում, երբ անձը համբերատար սպասում է հասարակական տրանսպորտի, զբաղված է գնումներով կամ խանութ ու շուկա գնալով:

Միջին խանգարում - քրոնիկականի դեպքում 50%-ի մոտ այս ֆոբիան չի բուժվում և տանում է դեպի հաշմանդամության: Իսկ 70%-ի դեպքում տանում է դեպի ավելի ծանր ընթացքի և ավելի վատ ախտորոշման:

ԲՈՒԺՈՒՄ - Շատ դեպքերում սահմանափակվում է վարքագծային հոգեթերապիայի մեթոդները: Կարելի է կարճաժամկետ նշանակում անել Diazepam դեղը որպես հանգստացնող միջոց:

Շատ դեպքերում ագորոֆոբիան կարելի է բուժել հաջողությամբ աստիճանական գործընթացի միջոցով: Բուժման միջոց կարող է կիրառվել հիպնոսը:

Ագրիզոոֆոբիա - վախ վայրի կենդանիներից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Այս ֆոբիայով տառապում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել և մեծացել են քաղաքում և վայրի բնության մասին պատկերացում սկսել են կազմել ամենատարբեր ծրագրերի, գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով:

Ագրիզոոֆոբիան ամենատարածված ֆոբիաներից մեկն է: Նա հաճախ էական ազդեցություն է ունենում հիվանդի կյանքի որակների վրա: Նա կարող է տագնապի նոպաներ առաջացնել և լրջորեն ազդել մարդու շփման հատկությունների վրա:

Ագրիզոոֆոբիայով տառապողները խուսափում են կենդանաբանական այգիներից և չեն կարողանում նայել վայրի կենդանիներին նույնիսկ հեռուստացույցով: Իրենց ավելի հանգիստ ու հարմար են զգում քաղաքներում կամ հսկողություն կիրառվող շրջաններում: Ֆոբիայի այս տիպը հիմնված է մարդու ինստինկտի և մտքերի վրա:

Շատերը նախընտրում են տանը չունենալ ընտանի կենդանիներ, որոնք նրանց հիշեցնում են վայրի կենդանիների: Նրանց համար ընտանիները վայրիներից տարբերվում են միայն չափերով:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Ագրիզոոֆոբիան հիմնականում չի ախտորոշվում և մնում է թաքնված: Դա միշտ կապված է վայրի կենդանիների կողմից հարձակումների ու բռնությունների մասին մտքերի հետ:

Ագրիզոոֆոբիայի ախտանիշները նույնն են՝ ինչպես ուրիշ ֆոբիաների ժամանակ՝ շնչարգելություն, բարձր քրտնարտադրություն, սրտխառնոց, բերանի չորություն, հաճախացած շնչառություն, առիթմիա, ցնցումներ, պարզ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, հսկողության լիարժեք կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն, տագնապի ատակա:

Ագրիզոոֆոբիան ուժեղ վախ է մի բանից, ինչն իրական վտանգ չի ներկայացնում: Չնայած, որ ագրիզոոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ այս վախն իռացիոնալ է, բայց հաճախ ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել այն:

Ենթագիտակցությունը տագնապի զանգ է հնչեցնում և ցանկանում է պաշտպանել մեզ ամենատարբեր փորձանքներից:

Ագրիզոոֆոբիայի առաջացման և զարգացման պատճառներից մեկը կարող է կապված լինել անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ: Այդ իրադարձությունը կարող է տեղի ունեցած լինել ինչպես հենց իր, այնպես էլ իր շրջապատից այլ մեկի հետ: Դա կարող է լինել մարդու, վայրի կենդանու հետ վտանգավոր հանդիպումից հետո մնացած հետևանքները տեսնելով: Զգացմունքները նույնպես վարակիչ են:

Նույնիսկ վայրի կենդանիների մասին եղած գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերը, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա և երբեմն ցույց են տալիս վայրի կենդանիների կողմից կատարված սպանություններ ու իրենց մեջ ներկրում են ամենատարբեր, սարսափելի ձայներ ու գոռոցներ, կարող են ագրիզոոֆոբիայի առաջացման մեխանիզմ հանդիսանալ:

Ագրիզոոֆոբիան ունի նաև ժառանգական ձգտում կամ կարող է մոդելավորվել:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 302 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Cgzqbl  
0
atorvastatin 80mg over the counter <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg online</a> atorvastatin 10mg uk

Անուն *:
Email *:
Կոդ *: