Շաբաթ, 04.05.2024, 02:31

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ադակտոֆոբիա - վախ շների կծելուց

Աելուրոֆոբիա (ատոֆոբիա) - վախ կատուներից

Աերոֆոբիա - վախ ինքնաթիռով թռչելուց

Այխոմոֆոբիա (էնետոֆոբիա) - վախ բաց բուլավկաներից և սուր իրերից

Ակարոֆոբիա - վախ չխոտկա կամ քոս հիվանդությամբ հիվանդանալուց

Նկատվում է կպչուն վիճակների, նևրոզի ժամանակ, որոնցից են այն վիճակները, երբ մարդը ենթադրում է, որ ինքը քոս կամ տիզ ունի:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Միջատի տեսքից արդեն, ակարոֆոբիկի մոտ սկսում է ուժեղ քոր, ինչը բերում է մաշկի տեղային վնասվածքի և դրա հետագա բարդացման:

Ակարոֆոբիան հաճախ հանդիպում է քոսի լիարժեք բուժում ստացած մարդկանց մոտ ևս, ովքեր ունենում են որոշ մնացորդային երևույթներ՝ քորի, պոստսկաբիոզ դերմատիտի և լիմֆոպլազիայի տեսքով ու գնահատում են այդ ախտանիշները, որպես §թերի բուժման¦ հետևանքներ:

Ակարոֆոբիան՝ ենթագիտակցության հակազդումն է և հանդիսանում է պաշտպանական մեխանիզմ, որը զարգանում է անցյալի ինչ-որ իրադարձության հետևանքով:

Տարբեր մարդկանց մոտ, այս ֆոբիան զարգանում է տարբեր կերպով: Որոշ հիվանդներ, այս ֆոբիայի զգացողությունն ունենում են համարյա միշտ:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Ակարոֆոբիայի ժամանակ, ախտանիշները նույնն են, ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ: Ավելի ծանր դեպքերում, ակարոֆոբիան կարող է առաջացնել մտածելու ունակության կորուստ և մահվան վախ: Ակարոֆոբիայի ժամանակ, հիվանդները կարող են նաև զգացողություն ունենալ, կարծես կորցնում են իրենց կարծիքը:

Միջատների և տզերի նկատմամբ զզվանք ունեն շատ մարդիկ: Ակարոֆոբիկ են համարվում այն մարդիկ, ովքեր ունենում են վերոհիշյալ ախտանիշները, ամեն անգամ երբ հանդիպում են միջատների, կամ նույնիսկ մտածում են նրանց մասին: Չնայած, որ խանգարումը հանիպում է հազվադեպ, նա կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու վրա:

Շատ դեպքերում, մարդը չի էլ հասկանում, որ ֆոբիա ունի: Կախված ֆոբիայի լրջության աստիճանից, նրանք մտածում են, որ իրենց վախը տրամաբանական է և նորմալ: Հաշվի առնելով, որ տզերը և այլ մանր միջատները համարյա միշտ շրջապատում են մեզ, երբեմն նույնիսկ անտեսանելի ձևով, ապա կարելի է ասել, որ ակարոֆոբիկը գտնվում է մշտական սթրեսի վիճակում: Երբեմն, սթրեսային իրավիճակներից խուսափելու նպատակով, ակարոֆոբիկներն իրենց մեկուսացնում են շրջակա միջավայրից՝ ընդհանրապես:

ԲՈՒԺՈՒՄ - Հակասկոբիոզ թերապիայից հետո մնացած մաշկային արտահայտումները բուժվում են ալերգիկ դերմատիտի բուժման նման (դեսենսիբիլացնող, հակաբորբոքային միջոցներ, ըստ ցուցման նշանակվում են նաև սեդատիվ միջոցներ):

Քոսից կպչուն վախի ժամանակ, նպատակահարմար է հիվանդի հետ զրույցներ անցկացնել, մաքսիմալ համոզիչ և տրամաբանորեն համեմատելով ենթադրյալ վարակման ժամկետները՝ մաշկային ախտանիշների առաջացման ժամկետների հետ: Ավելի բարդ դեպքերում պետք է դիմել հոգենյարդաբանի օգնությանը:

Բուժման մեջ էֆեկտիվ է հանդիսանում դեղորայքային բուժման զուգակցումը հոգեթերապիայի հետ, որտեղ դեղորայքով հանգցնում են ֆոբիայի սուր արտահայտումները: Հոգեթերապիայի էֆեկտիվ մեթոդներն են՝ հիպնոթերապիան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը, բիհեվիոր թերապիան և կոգնիտիվ-վարքային թերապիան:

Անկախ նրանից, թե ինչքան բարդ է թվում ֆոբիան, ակարոֆոբիայով տառապողներից շատերը՝ հաջող բուժվում են:

Ակարոֆոբիայով տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Պյոտր I-ը: Ակարոֆոբիայով տառապում են նաև Ֆիլիպ Կիրկորովը և Իլյա Լագուտենկոն:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 253 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Erfonm  
0
lipitor tablet <a href="https://lipiws.top/">oral lipitor 10mg</a> buy lipitor 20mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: