Շաբաթ, 04.05.2024, 06:21

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ակնեոֆոբիա - վախ մաշկի վրա պզուկներ, կորյակներ հայտնվելուց

Աէրոֆոբիա- վախ թռիչքներից և թռչող ապարատներից:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Աէրոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի ցուցիչ: Օրինակ՝ կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի (բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աէրոֆոբիան, առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ:

Թռիչքներից վախին, սովորաբար ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան այլ վախերի, քանի որ այսօր թռիչքներն ավելի հաճախացել են և դարձել ավելի անհրաժեշտ:

Տարբեր աղբյուրներից հայտնի է, որ աէրոֆոբիան առաջանում է 25 տարեկանից ավելի բարձր հասակում: Հասուն և ակտիվ բնակչության մոտ 15%-ը կարող է տառապել աէրոֆոբիայով:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Աէրոֆոբիայի հիմնական ախտանիշներն են՝ թռիչքից արդեն մի քանի օր առաջ ունեցած նյարդային վիճակը, թռիչքից առաջ և ընդհանրապես նրանից հրաժարվելը, թռիչքի ժամանակ ունեցած հաճախ կամ կտրտվող շնչառությունը, սրտխփոցը, կծկված մկանները, քրտնած ափերը, ալկոհոլի կարիքը, սպիրտի և դեղորայքի ընդունումը որպես հանգստացնող միջոց, ավիավթարներ պատկերացնելը, ամենափոքր ձայնի փոփոխության և ինքնաթիռի օդաչուական կազմի սալոնում տեղափոխությունների նկատումը, ապա լրատվամիջոցներում ավիակատաստրոֆաների և այլ նման սթրեսային հոգեբանական ու ֆիզիկական երևույթների աբսեսիվ փնտրտուքը:

Վախը, մարդկային մեխանիզմների բնական պաշտպան է հանդիսանում՝ պաշտպանում է նրան վտանգներից: Քանի որ թռիչքը չի հանդիսանում մարդու բնական վիճակ, ապա որոշակի վախի առկայությունը թռիչքի ժամանակ չի համարվում տարօրինակ և անոմալ: Սակայն նորմալ իրավիճակում, դիտարկելով վիճակագրությունը, հասկանում ենք, որ ավիավթարի ժամանակ զոհվելու շանսերը մոտավորապես հասնում են 1-ը 10.000.000-ի հարաբերության, ինչը բերում է, ավիաթռիչքների ցածր ռիսկի ադեկվատ ռացիոնալ հակազդման: Աէրոֆոբիայի զարգացման ժամանակ վախը դառնում է իռացիոնալ և չի փոքրանում անվտանգ թռիչքի մասին ինֆորմացիա ստանալուց հետո, իսկ հազվադեպ լինող ամեն ավիավթար ուղեղի կողմից ընկալվում է որպես ավիաթռիչքների բարձր վտանգ ներկայացնելու բացարձակ ապացույց: Աէրոֆոբիայով տառապող մարդկանց ամենատարածված հարցը, հետևյալն է՝ §Եթե ըստ վիճակագրության թռչելն անվտանգ է, ապա ինչու± են անընդհատ ինքնաթիռներ ընկնում¦:

ԲՈՒԺՈՒՄ - Աէրոֆոբիայի բուժումը կատարվում է  ռելաքսացիայի տարբեր մեթոդներվ և սեփական հոգեֆիզիկական վիճակի հսկողությամբ, որից հետո անհրաժեշտ փուլ է հանդիսանում էքսպոզիցիոն թերապիան: Աէրոֆոբիայից ձերբազատվելու համար, հիվանդին պետք է հոգեբանի հսկողության տակ նորից ու նորից վերապրել թռիչքների և վայրեջքների մեծ քանակություն, մարզելով իր մեջ ռելաքսացիայի իմացությունները, մինչև նրա ուղեղը կսկսի ասոցացնել թռիչքը՝ թուլացման այլ ոչ տագնապի հետ: Աէրոֆոբիայի բուժման ընթացքում թռիչքի մթնոլորտ ստեղծելու համար, այսօր օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներ, այդ թվում նաև վիրտուալ իրականությունը (VRET-Virtual Reality Expգsitiգn Therapy): Հատուկ բարդ համակարգչային-օպտիկական սարքավորման օգնությամբ, աէրոֆոբիայով տառապող հիվանդը, իրեն զգում է օդանավի մեջ, ինչն անհրաժեշտ է նրա վախը ակտիվացնելու համար: Նրանից հետո, երբ վախը ակտիվացված է, պետք է սկսել ռելաքսացիայի իմացությունների զարգացմանը, կրկնելով վիրտուալ թռիչքն այնքան, մինչև հիվանդը լրիվ կձերբազատվի տագնապալի հակազդումից: Որոշ դեպքերում, երբ աէրոֆոբիայի պատճառ է հանդիսանում թռիչքների անվտանգության մասին հիվանդի ունեցած ինֆորմացիայի պակասը կամ դրա աղավաղված լինելը, կարող է չափազանց էֆեկտիվ աշխատել կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 258 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Hcgaur  
0
order generic lipitor 80mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> cheap lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: