Շաբաթ, 04.05.2024, 07:47

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ակվաֆոբիա (գիդրոֆոբիա) - վախ ջրից, խոնավությունից, հեղուկներից

Ալյուրոֆոբիա (գալեոֆոբիա, գատոֆոբիա, էլուրոֆոբիա) - վախ կատուներրից:

Ժամանակին կատուն համարվել է Աստված որոշ ազգերի և ցեղերի համար: Այդ իսկ պատճառով ստեղծվել են կատուների հետ կապված առասպելներ.

  • Կատուն 9 կյանք ունի:
  • Կատվի աչքերը գիշերով լուսավորվում են: Նրանք  ճառագայթում են այն լույսը, որը կուտակել են ցերեկվա ընթացքում:
  • Եթե կատվի բեղերն իջած են, ապա անձրև է գալու:
  • Եթե կատուն փռշտում է հարսնացուի կողքին, նրա հարսանիքի օրը, ապա ամուսնությունը երջանիկ է լինելու:
  • Մարդը, ով վատ է վերաբերվում կատվի հետ, կմահանա փոթորիկի ժամանակ:
  • Մուգ գույնի կատուն, երբ կտրում է ճանապարհը՝ ոսկի կբերի:
  • Բաց գույնի կատուն, երբ կտրում է ճանապարհը՝ արծաթ կբերի:
  • Սև կատուները՝ անհաջողություններ են բերում:
  • Կատվի վրայով քայլելը բերում է անհաջողության:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ – Այլուրոֆոբիայի ախտանիշները նույնն են ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ: Այն արտահայտվում է տարբեր ձևերով: Որոշ մարդիկ վախենում են կատուներից համարյա միշտ, իսկ ուրիշները՝ միայն կատվի կողմից բացահայտ սպառնալիքի դեպքում: Ահա որոշ հնարավոր իրավիճակներ, որոնք կարող են վախ առաջացնել՝

  • Կատվի մլավոցը
  • Կենդանի կատվի տեսքը
  • Մութ սենյակում կատվի հետ հանդիպելու միտքը
  • Կատուները նկարների վրա կամ հեռուստատեսությունում
  • Խաղալիք կատուները
  • Այդ կենդանու մորթին

ԲՈՒԺՈՒՄ - Գոյություն ունեն այլուրոֆոբիայի բուժման բազմաթիվ եղանակներ: Այս առիթով կարելի է խորհրդատվություն ստանալ արհեստավարժ հոգեթերապևտի մոտ:

Այլուրոֆոբիայի բուժման մեթոդներից ամենաէֆեկտիվը՝ դեղորայքային բուժման համակցումն է կոգնիտիվ-վարքային թերապիայի, հիպնոթերապիայի կամ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման հետ:

Հաջող բուժումից հետո, որոշ այլուրոֆոբիկներ, փաստացիորեն վեր են ածվում կատու սիրողների, այն դեպքում երբ ուրիշները ուղղակի հասնում են կատուների հետ շփման ընթացքում կոմֆորտ ունենալուն, ինչը թույլ է տալիս լիարժեք հասարակության անդամ դառնալ:

Այս հիվանդությամբ տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Նապոլեոն Բոնապարտը: Այլուրոֆոբիայով տառապել են նաև ֆրանսիայի թագավորներ Հենրիխ III-ը և Լյուդովիկոս XIV-ը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Չինգիս Խանը, Բենիտո Մուսսոլինին, Ադոլֆ Հիտլերը:

Ակրիբոֆոբիա - վախ կարդացածի իմաստը չհասկանալուց

Ակրոֆոբիա (աերոկրոֆոբիա, աերոնոսիֆոբիա, բատեոֆոբիա, գիպսիֆոբիա, գիպսոֆոբիա) - վախ բարձունքներից

Ակուստիկոֆոբիա (ֆոնոֆոբիա, լիգյուրոֆոբիա) - վախ ձայներից, հեռախոսով խոսելուց

Ակուստիկոֆոբիա ունենալը դեռ չի նշանակում, որ կամայական աղմուկ պետք է բերի տագնապալի վիճակների: Ակուստիկոֆոբիա, նշանակում է վախ բարձր և հանկարծակի ձայներից: Ակուստիկոֆոբիայի ժամանակ, նույնիսկ կտրուկ սկսվող ձայնի սպասումը կարող է լուրջ անհանգստության առիթ դառնալ:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Ակուստիկոֆոբիայի ժամանակ, մկանային ջղաձգումներ են առաջանում, լսողական խթանիչի ազդեցության դեպքում: Օրինակ` կոմպակտ սկավառակ լսելու ժամանակ, որը սկսում է մի կարճ լռությունից և հետո հանկարծակի վեր է ածվում ռոք երաժշտության բարձր հնչյունների, մարդկանցից շատերը ծայրահեղ դիսկոմֆորտ են զգում, նամանավանդ, եթե ի սկզբանե պատկերացում էլ չեն ունեցել սկավառակի պարունակության մասին: Այսպիսի դիսկոմֆորտի զգացումը, ինքն իրենով հանդիսանում է նորմալ մարդկային հակազդում: Սակայն ակուստիկոֆոբիայով տառապող մարդիկ, այդ պահերին ուժեղ վախ և պանիկա են վերապրում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 273 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Wzneqn  
0
atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">purchase lipitor sale</a> buy generic lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: