Շաբաթ, 04.05.2024, 08:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ակուստիկոֆոբիկը կարող է վախենալ այն սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր ձայներ հանել, օրինակ՝ համակարգչային բարձրախոսները կամ հակահրդեհային ազդանշանային համակարգը: Տնային կինոթատրոն, համակարգիչ, հեռուստացույց, երաժշտական կենտրոն կամ այլ նման սարքավորում միացնելուց առաջ, նրանք ձայնի բարձրությունը դնում են մինիմալի վրա, և միայն միացնելուց հետո, դանդաղ բարձրացնում են ձայնը մինչև նրանց լսելու համար կոմֆորտային վիճակի: Նրանք կարող են խուսափել շքերթներից, դիմակահանդեսներից և այլ մասսայական միջոցառումներից, որպեսզի խուսափեն այնպիսի երաժշտական գործիքների բարձր ձայներից, ինչպիսին են թմբուկները: Ունենալով բարձր և կտրուկ ձայնի մեկ անհաջող օրինակ՝ փուչիկի պայթյունը, նրանց մոտ, միայն փոչիկի տեսքից, արդեն սկսվում է պանիկայի լուրջ նոպա, պայթյունի հետևանքով կտրուկ և բարձր ձայնի սպասման տագնապալի վիճակ:

Ակուստիկոֆոբիկի մոտ հաճախ առաջանում են խնդիրներ, այնպիսի վայրեր գնալու հետ կապված, որտեղ նրանց շուրջն եղած աղմուկը, նրանց կողմից հսկողության չի ենթարկվում: Դա նշանակում է, որ նրանց գտնվելը զբոսայգում, բարում, մարդաշատ փողոցում, ռեստորանում կամ ուրիշ այլ վայրում, որտեղ կարող են անսպասելի ձայներ հնչել` լուրջ խնդիր է դառնում: Նրանցից շատերը խուսափում են ցանկացած տիպի անակնկալներից ինչն ասոցիատիվ կապում են բարձր ձայների հետ: Հաճախ, նրանք զբաղվում են նրանով, որ սկսում են գուշակել կամ կանխագուշակել շրջապատի աղմուկները, որպեսզի հանկարծակիի չգան: Ակուստիկոֆոբիկը տագնապով է հակազդում ոչ միայն ձայնի կտրուկությանը և հանկարծակիությանը, այլ նաև ոչ կտրուկ աղմուկի երկարատևությանը:

Պետք չէ շփոթել ակուստիկոֆոբիան, հիպերակուսիսի` բարձր ձայների նկատմամբ բացարձակ զգայունության հետ: Ակուստիկոֆոբիան կարող է նաև հանդիսանալ միզոֆոբիայի ծայրահեղ ձևի արտահայտում:

Ակուստիկոֆոբիայի ախտանիշները նման են տագնապային խանգարումների կամ ուրիշ ֆոբիաների ախտանիշներին: Մեծամասամբ նրանք միանման են՝ առատ քրտնարտադրություն, չորություն բերանում, շնչարգելություն, հիպերվենտիլյացիա, հաճախացած սրտխփումներ, սրտխառնոց, դող, անզգայացում, գլխապտույտ, ուժեղ ներքին լարվածություն, մկանային լարվածություն, ապա դրանց փոփոխություններ, իր և իրավիճակի վրա ունեցած հսկողության կորուստ, խոսելու և պարզ մտածելու ունակությունների կորուստ, սպասվող կատաստրոֆայի ինտենսիվ զգացողություն, մահանալու կամ ցնորվելու վախ, իրականությունից կտրվածության զգացողություն կամ տագնապի լայնածավալ ատակա: Այն հիվանդների մոտ, ովքեր ակուստիկոֆոբիան ավելի սուր են զգում, որոշակի իրավիճակներում, երբ նրանք զգում են, որ աղմուկը ամեն կողմից լցվում է իրենց վրա, նկատվում է լուրջ պանիկային ատակա: Երբ ակուստիկոֆոբիկի վրա սևեռվում է շրջապատի լուրջ ուշադրությունը՝ նրանց վիճակը սրանում է:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 238 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xpgjqe  
0
buy lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg</a> buy lipitor cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: