Շաբաթ, 04.05.2024, 06:42

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԲՈՒԺՈՒՄ - Երբ աղմուկը դադարում է, կամ նրանք հեռանում են այդ իրավիճակից, որպես օրենք, նրանք հանգստանում են իրենք իրենց՝ առանց որևե մի կողմնակի օգնության և միջամտության: Նրանցից շատերը, հետագայում չեն ուզում վերադառնալ այդ նույն իրավիճակ և ընդհանրապես հեռանում են այդ միջավայրից լիովին: Հենց այս պատճառով է, որ նրանցից շատերը, հաճախ մնում են տանը և դուրս չեն գալիս մարդկանց մեջ: Նրանք նաև շատ լավ հասկանում են, որ իրենց այս խնդիրը, խանգարում է նաև իրենց շրջապատի մարդկանց, լավ ժամանակ անցկացնել:

Գոյություն ունեն ակուստիկոֆոբիայի բուժման բազմաթիվ մեթոդներ: Նրանցից շատերը պետք է իրականացվեն արհեստավարժ հոգեբանի հսկողության տակ:

Մասնագետները, ավելի հաճախ օգտագործում են բուժման մի քանի տարբեր մեթոդներ միաժամանակ: Բուժման ամենատարածված մեթոդը՝ դեղաբուժությունն է: Օգտագործվում են, անկախ պատճառից, տագնապային խանգարումներից շատերի բուժման համար բնորոշ դեղորայք: Այսպիսի բուժման գաղափարը նրանումն է, որ առանձին դեղամիջոցներ օգնում են հաղթահարել որոշակի իրավիճակներ՝ որպես օրենք հանում են հիվանդի անհանգստությունն այդ իրավիճակում: Դեղորայք ընդունելով, մարդը սկսում է դանդաղ համակերպվել բարձր ձայների հետ և երկարատև բուժում անցկացնելու դեպքում, հույս կա, որ մարդն այնքան կհամակերպվի, որ կարելի կլինի համարել, որ հիվանդությունն անցել է: Սակայն դեղամիջոցներն ունեն իրենց անցանկալի կողմնակի ազդեցությունները, և ասել, որ նրանք լիարժեք էֆեկտիվ են՝ հնարավոր չէ: Սովորաբար դեղամիջոցները օգտագործում են հոգեթերապիայի հետ, ինչը մեծացնում է բուժման էֆեկտիվությունը:

Հոգեթերապիայի բավական արդյունավետ միջոց է հանդիսանում հիպնոթերապիան: Այս թերապիան հիմնված է ենթագիտակցության անալիզի և վերածրագրավորման վրա՝ իռռացիոնալ վախի իրական պատճառները գտնելու, և այդ նախապայմանների փոփոխման վրա: Սակայն թերապիայի այս ձևը, հիվանդներից շատերն, այնքան էլ չեն սիրում կամ ընդունում, որովհետև հիպնոսի մասին գաղափարն արդեն հիվանդներին նյարդայնացնում և տագնապի մեջ է գցում (բացարձակորեն առանց լուրջ հիմքերի):

Ակուստիկոֆոբիայի բուժման առավել էֆեկտիվ մեթոդներից են՝ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը, բիհիեվոր թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան: Այս տեխնիկաների և մեթոդների համատեղ կիրառումը դեղորայքային բուժման հետ, սովորաբար բերում է ակուստիկոֆոբիայի լիարժեք բուծման:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 249 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Nabhax  
0
cheap lipitor <a href="https://lipiws.top/">lipitor 80mg without prescription</a> lipitor 10mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: