ՈՒրբաթ, 03.05.2024, 20:44

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ալգոֆոբիա (ալգինոֆոբիա) - վախ ցավից

Ալեքսիա - վախ կարդալու ունակությունը կորցնելուց: Այն առաջ է գալիս գլխուղեղի ձախ կսագնդի ախտահարումից:

Ալեկտորոֆոբիա - վախ հավերից և այլ թռչուններից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ - Ալեկտորոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են ոչ միայն կենդանի հավերից, այլ նաև նրա որոշակի դետալներից՝ փետուրներից, ձվերից և մարմնի այլ մասերից:

Այս ֆոբիան դասվում է տագնապային խանգարումների շարքին:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ – Այս ֆոբիայով տառապող մարդկանցից շատերը, գտնվելով հավերի մերձակայքում սկսում են քրտնել: Մշտական անհանգստություն են ունենում, որ հավը կարող է նրանց նկատմամբ ագրեսիա ցուցաբերել՝ թաքնվել և հանկարծակի հարձակվել իրենց վրա, կամ էլ վարակել ինֆեկցիայով: Կարող է նաև հաճախ պանիկային վախ ունենալ նույնիսկ հավի լուսանկարը տեսնելիս կամ հեռուստացույցով նրան դիտելիս:

Ալեկտորոֆոբիան մարդու ենթագիտակցության մեջ աշխատում է որպես պաշտպանական մեխանիզմ:

Սրա ստրուկտուրան արտահայտվում է տարբեր կերպերով: Որոշ մարդիկ, այդ վախը զգում են համարյա միշտ և այն դեպքում, երբ ուրիշները զգում են միայն ուղղակի խթանիչի առկայության դեպքում: Ամեն մարդ ունի իր ունիկալ բանաձևերը՝ երբ և որտեղ իրեն վատ զգա:

Այս ֆոբիայի ախտանիշներն են վախի զգացումը, շնչահեղձությունը, սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը, սրտխփոցը, հևոցը:

Լինում են նաև սրանց ուղեկցող երկրորդային ախտանիշներ՝ վախ մահից, զգացողություն, որ խելագարվում է կամ մահանում է, ճիշտ խոսելու ունակության կորուստ, ինքն իր նկատմամբ հսկողության կորուստ և շատ այլ ախտանիշներ:

Ֆոբիաներից շատերի նման, սա ևս հաճախ հանդիսանում է ենթադրյալ սպառնալիքից պաշտպանվելու համար ենթագիտակցական մեխանիզմների ստեղծման պատճառ: Որոշ ալեկտորոֆոբիկներ կարողանում են որոշակիորեն հիշել այն իրադարձությունը, որը խթանել է այդ ֆոբիայի առաջացմանը: Միևնույն ժամանակ, որոշ ալեկտորոֆոբիկներ էլ պնդում են, որ այդ վախը նրանք ունեն ի ծնե: Չնայած այս պնդումների, ալեկտորոֆոբիան, ինչպես և ցանկացած ուրիշ վախ, չի կարող լինել ի ծնե, այլ կապված է որոշակի իրադարձությունների հետ, որոնք բերել են էմոցիոնալ տրավմայի: Այդ կոնկրետ իրադարձությունները, իրենք իրենցով կարող են աննկատ մնալ կամ մոռացվել: Դրանք կարող են լինել ինչպես ուժեղ տրավմատիկ իրադարձություններ կապված հավերի հետ, այնպես էլ մանկությունում դիտված և վաղուց մոռացված ֆիլմի տեսարաններ:

ԲՈՒԺՈՒՄ - Ալեկտորոֆոբիայի բուժման համար, ինչպես և ուրիշ այլ ֆոբիաների բուժման դեպքում, լայնորեն կիրառվում է նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները, որոնք, շատ գիտնականների կարծիքով, հանդիսանում են ֆոբիաների բուժման համար ամենաարդյունավետ միջոցները: Բուժման մեջ կիրառվում են նաև հոգեթերապիայի այլ մեթոդներ՝ կոգնիտիվ-վարքային թերապիան, հիպնոթերապիան և այլն: Դեղորայքային բուժումը որպես առանձին բուժման ձև կիրառվում է միայն ախտանիշները հանելու համար: Ամենամեծ արդյունավետությանը հասնում են հոգեթերապիայի վերը նշված ձևերից մեկի և դեղորայքային բուժման համակցման ժամանակ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 276 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Yvepkj  
0
atorvastatin for sale online <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg pill</a> buy atorvastatin 40mg for sale

Անուն *:
Email *:
Կոդ *: