ՈՒրբաթ, 03.05.2024, 19:55

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Բլատտոֆոբիա (լատ. blattգptera կամ blattգdea-խավարասեր) - վախ միջատներից, խավարասերներից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ -Վերջիններս հանդիսանալով սինանտրոպներ, ապրում են մարդու կացարաններում, օրինակ՝ շեկ խավարասեր և սև խավարասեր: Նրանց ուրիշ տեսակներ ներկրվում են տրոպիկական մթերքների հետ ավելի չափավոր կլիմա ունեցող երկրներ և երբեմն ասիմիլացվում են ջեռուցվող բնակարաններում (ամերիկյան խավարասեր): Խավարասերները կարող են վնաս հասցնել մթերքներին, կաշվե իրերին, գրքի կազմերին, սենյակային և ջերմոցային բույսերին: Որոշ խավարասերներ, սնվելով ամենատարբեր թափոններով, այդ թվում նաև արտաթորանքներով, հանդիսանում են վարակիչ հիվանդությունների հարուցիչ (օրինակ՝ դիզինտերիա): Տեղեկություններ կան խավարասերներին որպես կերակուր և, ժողովրդական բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործելու մասին: Մադագասկար կղզու հսկայական խավարասերները (Grգmphadգrhina pգrtentգsa), որոնք ունեն 6-10 սմ. երկարություն, օգտագործվում են §խավարասերների վազք¦ մրցույթում:

Երբեմն դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեխան ակամա վկա է դառնում այլ մարդկանց (հիմնականում ծնողների) սարսափահար և նեգատիվ հակազդմանը խավարասերներին, որից հետո նա ավտոմատաբար սկսում է կրկնօրինակել այդ հակազդումը: Իսկ երբեմն այնպես է լինում, որ մարդն ունենում է այս վախի իր մանկական փորձը: Եվ իհարկե սարսափ-ֆիլմերը՝ օրինակ՝ "Men in Black" ֆիլմի գլխավոր չարագործը մեծ այլմոլորակային խավարասեր է:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Բլատտոֆոբիայով տառապող մարդկանց համար, այդ միջատները միայն փոքր տհաճություն չեն, դրանք նրանց մոտ խուճապ և վախ, անզուսպ լաց են առաջացնում, որոշներին նույնիսկ սկսում է թվալ, որ իրենց շրջապատող տարածությունը սկսում է շարժվել: Նման հսկողությունից դուրս իրավիճակը, իհարկե, նրանց լրջորեն խանգարում է:

Բլատտոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ իրենց վախերը իռացիոնալ են և ոչ օգտավետ: Բայց միևնույնն է, տեսնելով խավարասերին նույնիսկ հեռուստացույցով, նրանց մոտ խուճապի և ուժեղ տագնապի նոպա է սկսում: Այդ պահին նրանք կարող են շնչարգելություն, չափից դուրս քրտնարտադրություն, բերանում չորություն, սրտխառնոց, սրտխփոց, հստակ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, իրենք իրենց և շրջապատի վրա եղած հսկողության կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն և տագնապի լիամասշտաբ նոպա ունենալ: Այս հակազդումները կարող են տատանվել շատ փափուկ ձևերից մինչև մարմնի լրիվ թուլացում՝ բլատտոֆոբիայի ծանր դեպքերում:

ԲՈՒԺՈՒՄ - Բլատտոֆոբիայի բուժման մեջ, հոգեթերապիայի ավելի արդյունավետ ձևեր են՝

· Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել մեր ենթագիտակցության այն ծրագրերը, որոնք կարող են մեր վախի բաղկացուցիչ մաս հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը §դեինստալյացիայի¦ են ենթարկվում, բլատտոֆոբիայի ախտանիշները հասցվում են մինիմումի: Սակայն, որոշ մարդիկ, չեն սիրում հսկողության կորստի զգացումը, որը թույլ է տալիս ինչ-որ մեկին, թեկուզ հոգեթերապևտին, խաղալ իրենց §ծրագրային ապահովման¦ հետ: Մյուս բոլոր դեպքերում, հիպնոթերապիան հանդիսանում է չափազանց արդյունավետ և շատ արագ է աշխատում:

·  Կոգնիտիվ (իմացական) թերապիայի ժամանակ, տևական պրակտիկ պարապմունքների միջոցով կատարվում են վարքային փոփոխություններ, կամ օգտագործվում է էքսպոզիցիոն թերապիան կամ էլ դեսենսիբիլիզացիայի մեթոդը: Այս թերապիայի ժամանակ մարդն անուղղակիորեն ենթարկվում է խավարասերների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Թերապիայի վերջում, ազդեցությունը կարող է ուղղակի լինել (նորից իհարկե՝ հսկվող իրավիճակում):

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 270 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fpgpmd  
0
atorvastatin 20mg tablet <a href="https://lipiws.top/">lipitor medication</a> atorvastatin 40mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: