ՈՒրբաթ, 03.05.2024, 23:39

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Բլեննոֆոբիա - վախ լորձից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Լորձը՝ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջների արտազատության արդյունքն է: Խխունջները, լորձոտները և այլ անողնաշարներն արտադրում են լորձ, ինչը, բացի պաշտպանական ֆունկցիայից (որպես քսանյութ և որպես գիշատիչներից պաշտպանվելու միջոց՝ տհաճ համի պատճառով), կարող է հեշտացնել այդ կենդանիների շարժումը և լուրջ դեր խաղալ ամենատարբեր ձևի կոմունիկացիաների ժամանակ:

Լորձ արտադրվում է նաև մարդու օրգանիզմում: Այդ լորձի հիմնական դերը հանդիսանում է այնպիսի վարակիչ տարրերից պաշտպանության մեջ, ինչպիսիք են սնկերը, բակտերիաները և վիրուսները: Միջին մարդու օրգանիզմը, օրական արտադրում է մոտ մեկ լիտրի չափ լորձ:

Մարդիկ, ովքեր վախենում են լորձից, հնարավոր է, որ վախենում են դրա արտաքին տեսքից և նրան կպնելու զգացողությունից: Երևի թե, նրանք ընկալում են լորձը, որպես ինչ-որ անտիսանիտարական և իրենց առողջության համար վտանգավոր մի բան:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Բլեննոֆոբիայի ախտանիշները անցնում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող են սրտխառնոց ունենալ կամ քրտնել, ապա տագնապի և պանիկայի նոպաներ ունենալ: Բլեննոֆոբիայի ախտանիշները հետևյալն են՝ չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:

ԲՈՒԺՈՒՄ - Ավանդական §խոսակցական¦ թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:

Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիսանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:

Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Այս թերապիայի ժամանակ մարդն անուղղակի ենթարկվում է լորձի ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջիվերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):

Կիրառվում են նաև ռելաքսացիայի տեխնիկաները:

Բոգիֆոբիա (ֆազմոֆոբիա)  - վախ Տեսիլքներից, ոգիներից

Բոլշեֆոբիա - վախ բոլշևիկներից

Բոտանոֆոբիա (բոտոնոֆոբիա) - վախ բույսերից

Բրոմգիդրոֆոբիա (աուտոդիզոմոֆոբիա, բրոմիդրոսիֆոբիա) - վախ սեփական հոտից, քրտնարտադրությունից

Բրոնտոֆոբիա (կերաունոֆոբիա) - վախ փոթորիկից, ամպրոպից, կայծակից

Բուլիմիա - վախ անընդհատ ուտելու պահանջից, սակայն չուզենալով գիրանալ` ուտելուց անմիջապես հետո կերածը հետ են տալիս

Բուֆոնոֆոբիա (բատրախոֆոբիա) - վախ գորտերից

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 232 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: