Շաբաթ, 04.05.2024, 06:11

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ - Բակտերիոֆոբիայի պատճառները սովորաբար ընկած են մանկությունում եղած տրավմատիկ իրավիճակներում: Բակտերիոֆոբիան կարող է զարգանալ եթե մարդը, կամ նրա շրջապատից ինչ-որ մեկը, բակտերիալ կամ մանրեային ինֆեկցիայի հետևանքով լուրջ հետևանքների զոհ է դարձել: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև թյուրիմացաբար՝ որոշ հիվանդություններ ոչ ճիշտ պատկերացնելու դեպքում, օրինակ` մարդը, ում մայրը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, կարող է բակտերիոֆոբիկ դառնալ, չնայած որ այդ հիվանդության առաջացման պատճառները ոչ մի կերպ կապված չեն բակտերիաների կամ մանրեների հետ:

Տասնյոթերորդ դարում, մի հոլանդացի միկրոբիոլոգ նայելով մանրադիտակի մեջ նկատեց ինչ-որ բանի առկայություն, որն անվանեց "animalcules"–նա հայտնաբերեց բակտերիաներ: Իհարկե, այդ միաբջիջ օրգանիզմները միշտ էլ եղել են մեր աշխարհի մի մասնիկը՝  նույնիսկ նրանց բացահայտումից առաջ:

Կան մի քանի նկատելի ախտանիշներ և նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը տառապում է բակտերիոֆոբիայով: Օրինակ՝ մարդը կարող է խուսափել ձեռքսեղմումից, մշտապես հեռավորություն պահպանել ուրիշ մարդկանցից, կամ նույնիսկ փակել բերանն ամեն անգամ, երբ խոսում են զրուցակիցները: Բակտերիոֆոբիան կարող է արմատներ ունենալ, որոնք սկիզբ են առնում ուրիշ ֆոբիաներից կամ հոգեկան լարվածություններից՝

  • վախ մտերմությունից
  • վախ մարդկանցից
  • վախ սոցիալական հարաբերություններից
  • վախ ի վիճակի չլինելուց հսկել իր շրջակա միջավայրը
  • Ուշադրության պակասը և հիպերակտիվության համախտանիշը կարող է պատճառ հանդիսանալ այն բանի, որ մարդը ժամանակ հատկացնի այնպիսի մանրուքների ինչպիսին է մշտական ձեռքերի լվանալը
  • Օբսեսսիվ - կոնպուլսիվ խանգարում (սա կարող է նաև զարգանալ, եթե բակտերիոֆոբիան չի բուժվում):

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Բակտերիոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, սրտխառնոց ունենալ կամ քրտնել: Սպեկտրի հակադարձ կողմում մարդիկ են, ում այս ֆոբիան այնքան ուժեղ է վարկաբեկել, որ նրանք տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բակտերիոֆոբիայի ախտանիշները հետևյալն են` չորություն բերանում, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվինտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:

Հիմնականում բակտերիոֆոբիկները գիտակցում են, որ մանրեներից և բակտերիաներից վախն իռացիոնալ է և լրջորեն խանգարում է իրենց ամենօրյա գործունեությանը:

Անսահման վախը վարակվելուց կարող է հոգնեցնող պայման հանդիսանալ և լուրջ դեր խաղալ մարդու հասարակական ու անձնական կյանքի և պաշտոնական պարտականությունների կատարման ընթացակարգի մեջ: Չբուժած բակտերիոֆոբիան ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 245 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Dpvtoi  
0
buy atorvastatin sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg</a> buy atorvastatin 10mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: