Շաբաթ, 04.05.2024, 00:01

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԲՈՒԺՈՒՄ - Հաճախ բակտերիոֆոբիկները դիմում են ամենատարբեր ուղղությունների բժիշկների: Բակտերիոֆոբիա ախտորոշումը հաստատվելուց հետո, այդ հիվանդը ուղարկվում է հոգեթերապևտի մոտ՝ հետագա գնահատման և բուժման համար:

Ավանդական §խոսակցական¦ թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:

Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիսանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:

Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է մանրեների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջիվերջո ազդեցությունը կարող է դառնալ ուղղակի (իհարկե՝ հսկվող իրավիճակում):

Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում հիմնվում է գործնականի և ուսումնասիրության վրա, թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ-ի համաձայն, ֆոբիան հանդիսանում է մեր ծրագրերի և §կոնստրուկցիաների¦ արդյունք, ինչը մենք ինքներս ենք ստեղծել, սակայն դա վատ է աշխատում: ՆԼԾ-ի օգնությամբ բացահայտվում են այդ կոնստրուկցիաները և վերածրագրավորվում են այնպես, որ ֆոբիան հասցվում է մինիմումի:

Կիրառվում են նաև աջակցության խմբերը և ռելաքսացիայի տեխնիկաները:

Բակտերիոֆոբիայի ծանր արտահայտումների ժամանակ կարող է նշանակվել հանգստացնող դեղորայք:

Գեմատոֆոբիա (գեմոֆոբիա, գեմաֆոբիա) - վախ արյունից

Գենուֆոբիա (գենտոֆոբիա) - վախ ծնկի իջնելուց

Գերասկոֆոբիա (գերոնտոֆոբիա) - վախ ծերացումից

Գերմաֆոբիա - վախ վարակից, ինֆեկցիայից

Գերպետոֆոբիա - վախ սողուններից, օձերից

Գետերոֆոբիա (գոմոֆոբիա) - վախ հակառակ սեռից

Այս ֆոբիայի հակառակը նեոլոգիզմն է, ինչը նշանակում է գետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Գետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է գետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Դոկտոր Նունանն ասում է, որ Գետերոֆոբիա տերմինը որոշ մարդկանց թյուրիմացության մեջ է գցում մի շարք պատճառներով: Մի կողմից նրանք նայում են դրան որպես բազմաթիվ սոցիալական կոնստրուկցիաներից մեկի, ինչն առաջացել է վերջին տասնամյակում Վիկտիմոլոգիա կեղծ գիտության մեջ (մեզանից շատերը դեռ հիշում են քննադատ Ջոն Մոնեյսի 1995 թվականին արված §Վիկտիմոլոգիայի իշխանությունը և նրա բացասական ազդեցությունը սեքսուալ գիտությունների վրա¦ աշխատությունը): Մյուսները նայում են գետերոֆոբիայի և գոմոֆոբիայի միջով անցնող զուգահեռներին և ենթադրում, որ առաջինը լրացնում է երկրորդին: §Ամեն դեպքում, գետերոֆոբիան կարող է լինել գոմոֆոբիայի էթիոլոգիայի բաղկացուցիչներից մեկը¦-պնդում էր Նունանը 1998 թվականին: ուրիշների համար, սա ուղղակի հետաքրքրություն է, կամ բառախաղ: Սակայն մյուսների համար սա այն է, ինչ հանդիսանում է գետերոսեքսուալների քաղաքակրթության հետաքրքրությունների քաղաքականացման խոստովանություն:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 248 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Civtdv  
0
lipitor 20mg drug <a href="https://lipiws.top/">buy lipitor no prescription</a> order lipitor 10mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: