Շաբաթ, 04.05.2024, 06:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Գոմոֆոբիա - վախ համասեռամոլներից, միասեռամոլներից

ՆԿԱՐԱԳՈւԹՅՈւՆ - Այս հասկացությունն իր նեղ իմաստով, պատկանում է հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին (վախ, զզվանք, բարկություն և այլն): Հոգեբուժության մեջ և հոգեթերապիայում, հոմոֆոբիայի առանձին կլինիկական նշաններ գոյություն չունեն: Ամերիկյան Հոգեբուժական ասոցիացիայի §Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում¦ այդպիսի հիվանդություն գոյություն չունի: Ինքը՝ §հոմոֆոբիա¦ տերմինը, հոգեկան հիվանդություն չի նշանակում:

Ավելի լայն իմաստով օգտագործվում է հոմոսեքսուալ խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, նեգատիվ վերաբերմունքի կամայական արտահայտումների  դրսևորման ժամանակ: Այս տերմինն իր մեջ ներկրում է վախի և սարսափի նոտաներ այն ժամանակ, երբ հոմոսեքսուալների նկատմամբ համբերատար վերաբերմունք ունեցող մարդկանց մոտ դա առաջացնում է վիրավորանք: Որպես այլընտրանք ներկայացվել են այլ տերմիններ, օրինակ՝ հոմոնեգատիվիզմը:

Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանի համաձայն, հոմոֆոբիա բառն, ի սկզբանե, օգտագործվել է որպես՝ §վախ տղամարդկանցից կամ զզվանք արական սեռի նկատմամբ¦ իմաստով:

Հոգեբուժությունում, հոմոֆոբիայի տակ հասկանում են միանմանության, մոնոտոնության նկատմամբ ունեցած վախը:

Հոգեբանները նշում են, որ հոմոֆոբիայի և հոմոսեքսուալության նկատմամբ ունեցած նեգատիվ վերաբերմունքի միջև հստակ սահման անցկացնելը հեշտ չէ: Որոշները համարում են, որ հոմոֆոբիան կապված է հոմոսեքսուալության արտահայտման նկատմամբ ունեցած նեգատիվ էմոցիաների (այլ ոչ որոշակի տեսակետի դելարացման) և նրա հետ ակտիվ պայքարի հետ:

Հոմոֆոբիայի ձևերից մեկը, որը գրավել է հոգեբանների ուշադրությունը, դառել է ինտերնալիզացված (ինտերնալ) հոմոֆոբիոն-իրավիճակ, երբ հոմոսեքսուալները և բիսեքսուալները վախենում կամ զզվանք են ապրում հոմոսեքսուալության նկատմամբ կամ կարող է նշանակել՝ հոմոսեքսուալ դառնալու անձի վախ կամ վախ հոմոսեքսուալ վարքագիծ դրսևորելուց: Որոշ հոմոսեքսուալներ, բիսեքսուալներ և լեսբիանկաներ, այս դեպքում ճնշում են սեփական հոմոսեքսուալ ձգտումները և ցանկությունները, մյուսներն այդպես չեն վարվում, բայց կարող են այդ ժամանակ ունենալ ամենատարբեր նեգատիվ զգացողություններ` մեղքի բարդույթ, տագնապ, խղճի խայթ և այլն: Որոշ հեղինակներ համարում են, որ այդպիսի մարդկանց կոռեկտ չէ անվանել լաթենտ հոմոսեքսուալներ, քանի որ մարդն այնպիսին է, ինչպիսին ուզում է լինել, իսկ այս մարդիկ չեն ուզում լինել հոմոսեքսուալիստ:

Ինտերնալիզացված հոմոֆոբիան, ինդիվիդի հոգեբանական առողջության վրա կարող է թողնել տարբեր նեգատիվ հետևանքներ: Այստեղ կարող են դիտարկվել ինքնագնահատականի իջեցում, նարդայնացածություն, ամենատարբեր հոգեբանական բարդույթների զարգացում, դեպրեսիա և նույնիսկ սուիցիդալ մտադրություններ և փորձեր: գաղտնի ապրող (շրջապատից իրենց կողմնորոշումը թաքցնող) և ինտերնալիզացված հոմոֆոբիայով տառապող հոմոսեքսուալների և բիսեքսուալների մոտ, կարող է նաև զարգանալ որոշակի պարանոիդալ տրամադրվածություն, հիվանդագին մտահոգվածություն և կասկածամտություն: Այդպիսի մարդուն ամբողջ ժամանակ թվում է, որ §գլխի կընկնեն¦, կբացահայտեն, նրան թվում է որ իր թիկունքում իր վրա ծիծաղում են, քննարկում են իրեն, մեղադրում են և քննադատում, ապա իրեն թվում է, որ կարող են հեռացնել իրեն աշխատանքից, որ իրեն չեն ընդունում կամ էլ իր նկատմամբ առկա վատ վերաբերմունքն այն պատճառով է, որ իր կողմնորոշման մասին գիտեն կամ գլխի են ընկնում: Ընդ որում, այս մտավախությունները կարող են ունենալ կամ ընդհանրապես չունենալ իրական հիմքեր:

Որոշ մասնագետների և ակտիվիստների կողմից առաջարկվել է նաև մի նոր տերմին՝ լեսբոֆոբիա-lesbգphգbia՝ լեսբիանկաների նկատմամբ բացասական վերաբերմունքը հատուկ ձևով նշելու համար: Հոմոֆոբիայի հետ պայքարի ֆրանսիական կենտրոնի ներկայացուցիչների կարծիքով, այսպիսի ձևակերպումն իմաստ ունի, քանի որ լեսբիանկաները, գեյերի համեմատ, ավելի չկամությամբ են հայտնում իրենց նկատմամբ ցուցաբերված դիսկրիմինացիայի մասին, չնայած, որ իրականության մեջ այդ փաստերն իրոք տեղի ունեն:

Գոպլոֆոբիա  -վախ հրազենից

Գորմեֆոբիա - վախ ցնցումներից, շոկային իրավիճակներից

Գրավիդոֆոբիա - վախ հղի կանանց հանդիպելուց

Գրաֆոֆոբիա - վախ ձեռքով գրելուց, գրելու պարագաներից

Գումաֆոբիա (Գումոֆոբիա) - վախ համային զգացողություններից

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 261 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ycuxdn  
0
atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg for sale</a> order atorvastatin 10mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: