Շաբաթ, 04.05.2024, 06:17

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած և զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով: Սովորաբար դա սկսվում է երիտասարդ կամ դեռահաս հասակում: Կանանց և տղամարդկանց մոտ այս ֆոբիային հանդիպելու հաճախականությունը նույնն է: Համեմատած ուրիշ հոգեկան խանգարումների հետ, ուղեկցվում է ինքնասպանության մեծ ռիսկով: Հիվանդները կարող են բողոքել մի §դեֆեկտից¦ կամ մի քանի որոշակի §դեֆեկտներից¦, անորոշ առանձնահատկությունից կամ արտաքին տեսքից ընդհանրապես: Ընդ որում, տուժում են հիվանդի կյանքի կարևոր ուղղությունները՝ աշխատելու ունակությունը, հասարակությունում նորմալ ներգրավվումը, ինքն իրեն սպասարկումը: Այն դեպքերում, երբ այս գաղափարներն ընդունում են զառանցանքային բնույթ, կրիտիկայի կորստով և համապատասխան վարքագծով, նպատակահարմար է խոսել Ֆիզիկական թերության զառանցանքի մասին:

Դիսմորֆոֆոբիան սովորաբար արտահայտվում է այն մարդկանց մոտ, ովքեր բավականին քննադատաբար են մոտենում իրենց արտաքինին, չնայած նրանց արտաքինում նշանակալի դեֆեկտների բացակայությանը և նրա, որ շրջապատը հատուկ ուշադրություն չի դարձնում կամ էլ ընդհանրապես չի նկատում այդ §դեֆեկտները¦:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Հաճախ շրջապատող մարդիկ, հիվանդության ախտանիշները ճիշտ չեն ընկալում, համարելով, որ դա տարբերվելու ցանկության արտահայտում է:

Դիսմորֆոֆոբիան իր մեջ համակցում է կպչուն վիճակների համախտանիշի օբսեսսիվ և կոնվուլսիվ բաղկացուցիչները: Հիվանդները կարող են ժամերով իրենց հայելու մեջ նայել, կամ էլ ընդհակառակը՝ խուսափել հայելիներից, օրվա մեջ բավականին շատ ժամանակ մտածել իրենց արտաքին տեսքի մասին (1 ժամից ոչ պակաս, սակայն սովորաբար ավելի), իսկ ավելի լուրջ դեպքերում խուսափել համառորեն սոցիալական կոնտակտներից և դառնալ մենակյաց:

Հետազոտություններն ասում են, որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդկանց մոտ 76%-ը, իրենց կյանքի ինչ-որ մի շրջանում, խորը դեպրեսիա են ապրում, ինչը բավականին բարձր է ընդհանուր սովորական բնակչության սպասվելիք 10-20%-ից: Դիսմորֆոֆոբիայով տառապողների մոտ 37%-ը սոցիալական ֆոբիա են ունենում և մոտ 32%-ը՝ օբսեսսիվ-կոնվուլսիվ խանգարում:

Այս մարդկանց մոտ, սովորաբար կանանց մոտ, հանդիպում են նաև կերակրման վարքագծի խանգարումներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ նյարդային անորեքսիան և բուլեմիան, տրիխոտիլլոմանիան (մազերի կպչուն արմատահան անելը) և ենթատիպային խանգարումները՝ սեփական հոտի զառանցանքը և մկանային դիսմորֆիան:

Դիսմորֆոֆոբիայի ախտորոշման չափորոշիչներն են՝

  • Ֆիզիկական բնույթի ծանր զարգացող հիվանդության մասին մշտական անհանգստությունը;
  • Նորմալ զգացողությունները հիվանդների կողմից բացատրվում են որպես հիվանդությունների նախանշաններ:
  • Ուշադրությունը, որպես օրենք, կենտրոնացած է օրգանիզմի մեկ կամ երկու օրգանների կամ էլ համակարգերի վրա:
  • Հաճախ ընտանիքում կամ այլ սոցիալական շրջաններում մանիպուլյացիայի փորձեր են նկատվում, օգտագործելով ցուցադրվող §խանգարումները¦:
Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 242 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Yicvxw  
0
atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg cost</a> cost atorvastatin 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: