Շաբաթ, 04.05.2024, 05:48

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
  • Մի շարք դեպքերում վիճակի առաջին դերում է խնայող ռեժիմով առողջարար միջոցառումները և ինքնաբուժումը (գերարժեք իպոխոնդրիա):
  • Մտահոգություն արտաքինի ենթադրվող դեֆեկտով և ներքին վիճակով: Եթե նույնիսկ առկա է փոքր ֆիզիկական անոմալիա, ապա դրան չափից ավելի ուշադրություն է հատկացվում:
  • Մտահոգությունը բերում է արտահայտված տանջանքի, կամ վատացման՝ գործունեության սոցիալական, մասնագիտական կամ ուրիշ կարևոր ոլորտներում;
  • Մտահոգությունը չի բացատրվում հոգեկանի այլ խանգարումներով (օրինակ՝ մարմնի քաշի կամ ձևի անբավարարությամբ - անորեքսիայի դեպքում):

Դիսմորֆոֆոբիայի հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ տարածված ախտանիշներ և վարքագծեր: Հաճախ այդ ախտանիշները և վարքագծերը որոշվում են թվացյալ թերությունների բնույթով: Օրինակ՝ կոսմետիկայի օգտագործումն ավելի տարածված է մաշկի թվացյալ դեֆեկտներով մտահոգված դիսմորֆոֆոբիկների մոտ: Սրանից կարելի է հետևություն անել, որ դիսմորֆոֆոբիայով տառապողները կարող են ցուցադրել միայն մի քանի ընդհանուր ախտանիշներ և վարքագծեր.

  • Հայելու ախտանիշ - հիվանդներն անընդհատ նայում են հայելու կամ այլ արտացվոլող մակերևույթների մեջ, ջանալով գտնել այն դիրքը, երբ §դեֆեկտը¦ չի երևում և փորձում են հասկանալ, թե §թերության¦ ինչ ուղղում է անհրաժեշտ:
  • Լուսանկարի ախտանիշ - տարբեր պատճառներ բռնելով, կատեգորիկ հրաժարում լուսանկարվելուց, իրականում՝ վախենում են այն բանից, որ լուսանկարը §կհավերժացնի այլանդակությունը¦, տանից բոլոր հայելիները դեն են նետում:
  • Ենթադրվող §դեֆեկտի¦ թաքցնելու ախտանիշ - կոսմետիկայի օգտագործում, պարկաձև հագուստի և գլխարկների կրում:
  • Արտաքինին չափից դուրս հետևելու ախտանիշ - մաշկի մաքրում, մազերի սանրում, ունքերի հանում, սափրում և այլն:
  • §Դեֆեկտի¦ շոշափման ախտանիշ-մաշկի կպչուն շոշափողական շարժումներ:
  • Ինքնահամոզման ախտանիշ - հարազատներին և մտերիմներին հաճախակի տրվող հարցեր §դեֆեկտի¦ մասին:
  • Սննդի ախտանիշ - դիետաներով և ֆիզիկական վարժություններով չափից դուրս զբաղվելը:
  • Սոցիալական ախտանիշ - սոցիալական դեպրիվացիա և կոմորբիդ դեպրեսիա:
  • Նկատման ախտանիշ - տանից դուրս գալու կտրուկ հրաժարում, կամ տանից դուրս գալ միայն որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ գիշերը:
  • Իմացողական ախտանիշ-ուսումնական գործունեության իջեցում (գնահատականների հետ կապված խնդիրներ, պրոբլեմներ դպրոցի կամ քոլեջի հաճախման հետ կապված):
Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 244 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ahaehj  
0
atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">cheap lipitor 20mg</a> atorvastatin 40mg ca

Անուն *:
Email *:
Կոդ *: