ՈՒրբաթ, 03.05.2024, 23:31

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ուղեղի հատվածներ - սա, դիսմորֆոֆոբիայի զարգացման առիթով արված մյուս կենսաբանական հիմնավորում ունեցող հիպոթեզն է՝ ուղեղի որոշակի հատվածներում եղած հնարավոր անոմալիաների մասին: Հետազոտությունները, հիմնված մագնիտնոռեզոնանսային տոմոգրաֆիայի վրա, որոշել են, որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդիկ, կարող են ունենալ Օբսեսսիվ-կոնվուլսիվ խանգարումների դեպքում ունեցած անոմալիաներին նման ուղեղի հատվածների անոմալիաներ:

Տեսողական ինֆորմացիայի մշակում - այն դեպքում, երբ շատերը համարում են, որ դիսմորֆոֆոբիան առաջանում է իրական արտաքինի նկատմամբ մարդու աղավաղված ընկալումից, մյուսներն առաջ քաշեցին հիպոթեզ, որ այս խանգարումն ունեցող մարդիկ իրականում ունեն տեսողական ինֆորմացիան վերամշակելու խնդիրներ: Այս թեորիան հիմնավորվում է այն փաստով, որ սերոտոնինի հակառակ գրավման սելեկտիվ ինգիբիդորներով բուժված մարդիկ, հաճախ հայտարարում են, որ իրենց թերությունն անցել է՝ նրանք այլևս դա չեն տեսնում: Չնայած, որ դա ավելի շատ հնարավոր է մարդու ընկալման փոփոխությունների շնորհիվ, քան հենց տեսողական ինֆորմացիայի փոխակերպման:

Հոգեբանական գործոնները

Ծաղրում կամ քննադատություն - առաջարկվել էր, որ ծաղրումը կամ քննադատությունը կարող է լուրջ դեր խաղալ դիսմորֆոֆոբիայի սկզբի և զարգացման գործընթացների մեջ: Չնայած, որ անհավանական է, որ ծաղրը բերի դիսմորֆոֆոբիայի, քանի որ մարդկանց մեծամասնությանը, իրենց կյանքի ինչ-որ շրջանում ծաղրել են, համենայն դեպս դա կարող է ծառայել որպես միացնող կոճակ այն մարդկանց համար, ովքեր դիսմորֆոֆոբիայի նկատմամբ գենետիկական հակում ունեն: Դիսմորֆոֆոբիայով տառապող մարդկանց մոտ 60%-ը հայտնում են, որ մանկությունում նրանց հաճախ կամ միշտ ծաղրել են:

Դաստիարակության ձև, ոճ - ծաղրանքի նման, դաստիարակության ոճը կարող է լուրջ դեր խաղալ դիսմորֆոֆոբիայի առաջացման վրա, օրինակ՝ այն ծնողների երեխաների մոտ, ովքեր չափից ավելի ուշադրություն են դարձնում կամ չափից ավելի շեշտադրում են կատարում էսթետիկական արտաքին տեսքին (այսինքն համարում են, որ էսթետիկական արտաքին տեսքը՝ կյանքում ամենակարևոր բանն է), իրենց դաստիարակության ձևը դառնում է խթանիչ, այն երեխաների համար, ովքեր ունեն գենետիկական նախադրյալներ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 240 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xvuway  
0
order atorvastatin 80mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg usa</a> buy lipitor 10mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: