ՈՒրբաթ, 03.05.2024, 20:56

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Կյանքի այլ իրադարձություններ - դիսմորֆոֆոբիայի համար որպես խթանիչ կարող են հանդիսանալ շատ այլ կյանքի իրադարձություններ, օրինակ՝ անտեսում, արհամարում, ֆիզիկական կամ սեռական տրավմա, անապահովության և մերժվածության զգացողություն:

Շրջակա միջավայրին վերաբերվող գործոններ՝

Մեդիա - առաջ էր քաշվել տեսություն, որ մասսայական լրատվական միջոցները կարող են դիսմորֆոֆոբիայի առաջացման պատճառ հանդիսանալ, օրինակ՝ էֆեկտային կամ գլամուրային մոդելները և էսթետիկական գեղեցկության ենթադրվող անհրաժեշտությունը: Սակայն, դիսմորֆոֆոբիան հանդիպում է բոլոր երկրներում, ներառյալ մեկուսացված շրջանները, որտեղ մասսայական լրատվության միջոցների հնարավորությունը հավասարվում է զրոյի: Այսպիսով, քիչ հավանական է, որ մասսայական լրատվամիջոցները լինեն դիսմորֆոֆոբիայի պատճառ, սակայն կարող են շարժառիթ հանդիսանալ գենետիկ նախադրայլներ ունեցող մարդկանց համար կամ կարող են բարդացնել դիսմորֆոֆոբիայի ախտանիշները:

Բնույթի յուրահատկություններ, անձնային առանձնահատկություն-ներ`

  • Պերֆեկցիոնիզմ
  • Ամաչկոտություն
  • Ինտրովերսիա
  • Չընդունված լինելու, մերժվածության և քննադատության նկատմամբ զգայունություն
  • Անվստահություն
  • Անձի խուսափողական գծեր, չշփվողություն
  • Նևրոտիկ վիճակներ, նևրոզ

Հանդիպում են խանգարման ինչպես թեթև, այնպես էլ ծանր ձևեր, որոնք բերում են սոցիալական ֆունկցիայի խանգարման և մասնագիտական պարտականությունների կատարման անհնարության: Այս դեպքերում, հիվանդության արտահայտումներից տուժում են նաև մտերիմները և գործընկերները: Ժամանակի մեծ մասը, հիվանդներն անց են կացնում ճնշված տրամադրության մեջ:

ԲՈՒԺՈՒՄ - Հիվանդների մեծ մասը, մինչև հոգեբանի կամ հոգեբույժի դիմելը, բազմաթիվ անգամներ դիմում են դերմատոլոգների և պլաստիկ վիրաբույժների, սակայն դա նրանց թեթևացում չի բերում: Ճիշտ ժամանակին և ադեկվատ բուժման ժամանակ, հիվանդներից շատերի մոտ կանխատեսումները բարենպաստ են, իսկ մի մասի մոտ նկատվում են ռեցիդիվներ, իսկ մի ուրիշ մասի մոտ՝ հիվանդությունը բնութագրվում է խրոնիկական ընթացքով: Բուժման բացակայության դեպքում, ախտանիշները պահպանվում են:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ դիսմորֆոֆոբիան հանդիպում է մարդկանց 0,7%-1,1%-ի մոտ և 2%-13%-ի մոտ չի ախտորոշվում: Հոգեբուժական հիվանդանոցներում գտնվող հիվանդների 13%-ի մոտ նկատվում է դիսմորֆոֆոբիայի ախտանիշներ:

Օբսեսսիվ-կոնվուլսիվ համախտանիշ ախտորոշում ունեցող հիվանդների մի մասը տառապում է դիսմորֆոֆոբիայով: Հետազոտություններից պարզվել է, որ հիմնականում, դիսմորֆոֆոբիան մնում է չախտորոշված:

Հետազոտություններից երևում է, որ դիսմորֆոֆոբիայի դեպքում, հոգեդինամիկ մոդելները չեն աշխատում: Սակայն կոգնիտիվ-բիհեվիորիստական հոգեթերապիան՝ էֆեկտիվ է: Դիսմորֆոֆոբիայով տառապող 54 հիվանդների հետ անց կացված հետազոտության ժամանակ, որոնցից մի մասի հետ (ռանդոմացված) անց էր կացվել հոգեթերապիա՝ նկատվել է էական էֆեկտ. 82% դեպքերում՝ բուժումից հետո և 77% դեպքերում՝ երկարատև հսկողությունից հետո:

Դեղորայքային բուժումը՝ հակադեպրեսանտներով է: Դիսմորֆոֆոբիայով տառապող 74 հիվանդների հետ անց կացված ռանդոմիզացված, երկակի կույր հետազոտության ժամանակ, 12 շաբաթ հետո գրանցվել է, որ ֆլուոքսետին ստացած հիվանդների 53%-ը լավացում են նկատել: Առանց բուժման, դիսմորֆոֆոբիան ընդունում է քրոնիկական ընթացք և կարող է տևել ամբողջ կյանքի ընթացքում՝ հանդիսանալով սոցիալական դեզադապտացիայի պատճառ:

Դոկսոֆոբիա - վախ երախտագիտությունից, իր տեսակետն արտահայտելուց

Դոմատոֆոբիա - վախ տանը մենակ մնալուց

Դոմոֆոբիա (կալուստրոֆոբիա) - վախ փակ տարածություններից

Դորաֆոբիա - վախ կենդանիների մորթինրից

Դորոֆոբիա - վախ նվերներ տալուց և ստանալուց

Դորոմոֆոբիա - վախ փողոցի եռուզեռից

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 300 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Tduiop  
0
order lipitor 10mg for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg pills</a> where to buy atorvastatin without a prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: